Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի

«3+2+1» ֆորմատ. Ով ձախողեց եւ ինչու. «Հրապարակ» 11/04/2022   10:00  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանին հարցրինք, թե տեսանելի ապագայում այդ ֆորմատով նոր հանդիպում պլանավորվո՞ւմ է, չէ՞ որ խոստացել էին, որ հանդիպումները շարունակական են լինելու։ Տեր Եսային պատասխանեց․ «Կոնկրետ այս պահին որեւէ ժամկետ նշել չենք կարող, բայց եթե նման հանդիպում նախապատրաստվի, մենք, ըստ անհրաժեշտության, կտեղեկացնենք, բնականաբար։ Ես ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող»։

Իսկ աշխատանքներ, բանակցություններ տարվո՞ւմ են այդ ուղղությամբ, այդ օրակարգը դեռ գոյություն ունի՞։ «Այո, աշխատանքներն ընթացքի մեջ են»,- պատասխանեց նա։

Այդ ֆորմատի մտահղացումն ի սկզբանե, հիշեցնենք, Իշխան Սաղաթելյանինն էր, նա հայտարարել էր, որ ազդեցիկ, փորձ ու ներուժ ունեցող մարդիկ՝ ՀՀ նախկին նախագահները, ԱԳ, պաշտպանության նախարարները, Վեհափառ հայրապետը պետք է հանդիպեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, եւ «միմյանց աչքերի մեջ նայելով, ստեղծված իրավիճակը գնահատելով՝ գտնեն լուծումներ»:

Հանդիպումն ի սկզբանե պլանավորվում էր անցկացնել «3+2+2» ձեւաչափով, որին պետք է մասնակցեին Արցախի եւ Հայաստանի նախկին բոլոր նախագահները, Ամենայն հայոց կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, սակայն Արամ Ա-ն չմասնակցեց ֆորմատին, եւ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ հանդիպումը «3+2+1» ձեւաչափով։ Ներկայացվեց, որ նախաձեռնողն ու հրավիրողը Գարեգին Բ-ն է։

Հանդիպման մանրամասներն առաջինը գաղտնազերծեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով հանդիպումից հետո գնաց Հանրային հեռուստաընկերություն եւ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց, որ ինքը հանդիպման ընթացքում առաջարկել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, նրա հետ համագործակցել, որպեսզի իրենց ունեցած տեղեկատվության պակասը լրացնեն՝ հասկանան, թե Փաշինյանն ինչ է բանակցում, ինչ է պայմանավորվել եւ այլն։ Մինչեւ բավարար չափով տեղեկատվություն չունենան, թե ինչ գործընթացներ են այս պահին տեղի ունենում, Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը Հայաստանին ինչ են առաջարկում, չեն կարող ոչինչ անել։

Եվ չնայած բավարար ինֆորմացիա չունենալուն, ուրիշ բաներ էլ ասաց, որ հարկավոր է օր առաջ կնքել այդ պայմանագիրը, քանի որ հետո մեզ ավելի վատ պայմաններ են առաջարկելու, եւ մենք պետք է աջակցենք, խրախուսենք Փաշինյանին, որ նա ստորագրի այն։ «Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր՝ այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին»,- ասաց առաջին նախագահը։ Տեր-Պետրոսյանը կանխատեսեց, որ եթե փաստաթուղթը չստորագրվի, գուցե Հայաստանը կանգնի պետականությունը կորցնելու վտանգի առջեւ՝ մենք ժամանակ չունենք:

Մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանն էլ Հ1-ին հարցազրույց տվեց եւ անդրադառնալով Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ կապված հանդիպելու եւ ինֆորմացիա փոխանցելու հետ, հայտարարեց, թե ինքը միշտ էլ ինֆորմացիա փոխանցել է հանրությանը, հանդիպմանն էլ դեմ չէ, բայց պիտի հասկանա, թե ինչ վերնագրի ներքո է տեղի ունենալու այն։

«Պետք է հասկանալ, թե ինչ է հստակ նկատի առնվում։ Եթե կա այնպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել, եւ նրան պետք է օգնել, պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը եւ անձամբ ես գիտակցում ենք երկրի ճակատագրի հանդեպ ունեցած պատասխանատվությունը եւ պատրաստ ենք այն կրել եւ այդ պատասխանատվությունը մենք ստացել ենք նաեւ մեր ժողովրդից»,- ասաց Փաշինյանը եւ շեշտեց, որ «Բանակցային գործընթացի մասին տառերի, նախադասությունների մակարդակով տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ։

Մենք խորհրդարանական երկիր ենք, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Անվտանգության խորհուրդը, ԼՂ իշխանություններն ամբողջությամբ տեղյակ են․․․ մյուս մասը տեղյակ լինելու հնարավորություն միշտ էլ ունեցել է, որովհետեւ ես միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել, մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցություններն ամբողջությամբ։

Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը համապատասխանաբար երկու խմբակցությունների լիդերներ են, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես, ըստ էության, հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետեւ ես այն կիսում եմ նաեւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ, եւ ժամանակին նաեւ հրավեր է եղել նրա ղեկավարած Հայ ազգային կոնգրեսին՝ մասնակցել այդ ֆորմատին, եւ նրանք հրաժարվել են»։

Այսինքն, պարզ ասած՝ Փաշինյանը չսեղմեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնած ձեռքը, ինչից հետո «Հայկական ժամանակում» տպվեցին «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ 2 հոդվածներն այն մասին, թե ինչ են Հայաստանից պահանջում Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ ի գիտություն նախագահների եւ Վեհափառի, եւ որոնցից պարզ դարձավ, որ ՀՀ նախկին նախագահների մտահոգությունները տեղին են։

Վերադառնանք Վեհափառի նախաձեռնած ֆորմատին, որը, ըստ էության, ձախողեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Արմատական ընդդիմության առաջնորդների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ակնկալիքներն այդ հանդիպումներից էականորեն տարբերվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի պատկերացումներից։ Եվ հանրության ակնկալիքներն էլ տարբեր էին։ ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները չէին գնացել Նիկոլ Փաշինյանին «ձեռք մեկնելու», կամ «հերթական կապիտուլյացիան» ստորագրելու համար սատար կանգնելու, նրանց եւ հանրության ակնկալիքն ընդդիմադիր նոր հարթակի ձեւավորումն էր, որի օրակարգում Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, քանի որ իրավիճակից դուրս գալու առաջին նախապայմանը, ընդդիմության կարծիքով, հենց դա է։

Ստացվեց, որ Տեր-Պետրոսյանը հանդիպման գնացել էր սեփական օրակարգով, որի հիմքում մյուսների օրակարգը տապալելն էր։ Պարզվեց, որ Վեհափառն ավելի շատ հակված է Տեր-Պետրոսյանի օրակարգին եւ երկակի խաղեր է տալիս գործող իշխանությունների հետ։ Դրանով կարելի է բացատրել, որ սեպտեմբերի 22-ից հետո այդ ձեւաչափով որեւէ հանդիպում տեղի չի ունեցել։ Թեեւ չի էլ հայտարարվել ավարտի մասին։ Մինչդեռ առաջարկներ կային ձեւաչափը փոխելու՝ նոր անդամների ներգրավելու, հանդիպումները շարունակելու։

Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո կարելի էր ավելի միասնական հարթակ ձեւավորել, որտեղ տարաձայնություններ չէին լինի։ Այն կարող էր վերքաղաքական, համազգային ձեւաչափ դառնալ, որը կանդրադառնար համահայկական կարեւոր խնդիրներին, կուղղորդեր հանրությանը եւ ցույց կտար, որ «հոտն» անգլուխ չէ՝ կան մարդիկ, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, պատրաստ են պատասխանատվություն վերցնել, գիտեն՝ ինչպես լուծել մեր խնդիրները եւ կաշկանդված չեն տարբեր կապիտուլյացիոն փաստաթղթեր ստորագրելու եւ մեր հակառակորդներին տարբեր խոստումներ տալու հանգամանքով»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 04․11.22թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:16 01/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավորներին
12:20 28/10/2022  |  ՄեկնաբանությունԿարգալույծ է հռչակվել Տ. Դավիթ քահանա Սահակյանը
21:00 15/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
13:23 15/09/2022  |  ԼՐԱՀՈՍԿատարվեց մասնավոր աղոթք խաղաղության և Հայոց բանակի համար
17:45 14/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդին
12:36 13/09/2022  |  ԼՐԱՀՈՍԹշնամին չի փոխվել, չեն փոխվել նաև նրա նկրտումներն ու մտադրությունները. Գարեգին Երկրորդ
19:00 09/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ
17:42 07/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի երիտասարդ ուխտավորներին
13:28 24/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի պետնախարարի և ՄԻՊ-ի հետ
15:47 23/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ իրավաբանական միության պատվիրակությանը

Արխիվ

[]