ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուր կարող է մեզ տանել այս ներազգային ատելությունը, որի համար ֆեյքերի ագարակներ են ստեղծվել. քաղաքագետ 11/04/2022 13:51 | Մեկնաբանություն
Ատելության մթնոլորտի հետևանքների մասին կա հրեական պատմություն, որը ներկայացված բաբելոնյան Թալմուդի Հիթին պատումում, հետո դա ներկայացվել է Միդրաշում: Այս մասին ֆեյսբուքում գրել քաղաքագետ Ստեփան Դանիելյան.
«Կանցան, Բար Կանցան, հրեական երկրորդ տաճարի ավերումն ու հայկական ՛՛տաճարի՛ կործանումը
Ատելության մթնոլորտի հետևանքների մասին կա հրեական պատմություն, որը ներկայացված բաբելոնյան Թալմուդի Հիթին պատումում, հետո դա ներկայացվել է Միդրաշում: Միդրաշը բանավոր Թալմուդի բարոյախրատական նշանակություն ունեցող դասերն են, որոնց վրա կրթվում են երիտասարդ հրեաները:
Կանցած ուներ մոտ ընկեր ու մեկ թշնամի՝ Բար Կանցան: Կանցան, լինելով հարուստ մարդ, խնջույք է կազմակերպում, որին որոշում է հրավիրել Երեսուղամի իմաստուններին ու հոգևորականներին: Կանցայի ծառան սխալմամբ Կանցայի մոտիկ ընկերոջ փոխարեն խնջույքի հրավերը տալիս է Կանցայի թշնամուն՝ Բար Կանցային:
Երբ Բար Կանցան գալիս է խնջույքին, Կանցան պահանջում է, որ նա հեռանա: Չցանկանալով բոլոր հյուրերի ներկայությամբ վռնդված ու նվաստացված լինել, Բար Կանցան Կանցային խնդրում է, որ իրեն թույլ տա մասնակցել ու խոստանում է, որ խնջույքի ժամանակ կմնա լուռ:
Կանցան չի համաձայնվում, որից հետո Բար Կանցան առաջարկում է, որ խնջույքի ծախսերի կեսն իր վրա կվերցնի, եթե իրեն թույլ տալ մասնակցել խնջույքին, Կանցան մնում է անդրդվելի, որից հետո Բար Կանցան առաջարկում է իր վրա վերցնել խնջույքի ողջ ծախսերը, միայն իրեն նման ձևով չվռդեն խնջույքից: Կանցան չի համաձայնվում ու բռնելով Բար Կանցայի ձեռքից, ուժով նրան վռնդում է տանից:
Բար Կանցան այդ նվաստացման համար ավելի շատ վիրավորվում է խնջույքի մասնակից հրեա իմաստուններից, որոնք լուռ հետևում էին այդ միջադեպին ու չեն փորձում միջամտել այդ անարդարությանն ու որոշում է վրեժ լուծել:
Գնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ ու ասում, որ հրեաները չեն հարգում հռոմեացիներին ու որպես փորձություն առաջարկում է Երուսաղեմի տաճարում զոհաբերության համար Հռոմից ցուլ ուղարկել: Հռոմեական ցուլն ընդունելով ու տաճարում զոհաբերություն մատուցելով, հրեաները ցուցադրում էին իրենք հպատակությունը Հռոմին:
Ճանապարհին Բար Կանցան վնասում է ցուլին, իմանալով, որ ըստ հրեական օրենքների կարող է զահաբերվել միայն առողջ ու առանց ֆիզիկական արատների ցուլը:
Վերջը, հրեաները հրաժարվում են այդ զոհաբորությունը տաճարում կատարելուց ու մ.թ. 66 թվականին ապստամբում են Հռոմի դեմ, պատճառը կայսրի համար Տաճարում զոհաբերություն մատուցելուց հրաժարվելն էր:
Վերջը, մեր թվարկության 70 թվականին հռոմեական զորքերը պաշարում են Երուսաղեմը ու դիտում են, թե միմյանց նկատմամբ թշնամությամբ լցված հրեաները ինչպես են խմբերի բաժանված միմյանց կոտորում: Հետո, հռոմեացիները ավերում են երկրորդ տաճարը, հարյուր հազարավոր զոհեր են լինում, հարյուր հազարավոր հրեաներ տարագրվում են Իսրայելից:
Մինչև այժմ հրեաները չեն կարողանում վերականգնել Տաճարը, որի տեղը հիմա Ալ-Ակսա մզկիթն է: Ըստ հրեական օրենքների տաճարը կարող է վերականգնվել միայն նույն տեղում, որից հետո պետք է Մոշիախը՝ մեսիան, վերադառնա այս աշխարհ:
Թումանյանի ՛՛Մի կաթիլ մեղրը՛՛ այս տրամաբանության մեջ է գրվել, սակայն առանց բարոյական եզրակացության: Հրեական Միդրաշի այս պատումը երկու բան է ցույց տալիս, որ թեկուզ փոքր անարդարությունը կարող է ահռելի հետևանքներ ունենալ, նաև փոխադարձ ատելությունը կարող է երկիր կործանել, ինչը մենք կարող ենք տեսնել Անիի կործանման դրվագում: Անիիում երեք հայկական, միմյանց հանդեպ թշնամական հատվածներ կային՝ վրացամետ, բյուզանդամետ ու իսլամամետ: Հիմքեր կան ենթադրելու, որ սելջուկներին հենց այդ հայկական հատվածներից մեկն է հրավիրել քաղաք մյուս երկու հատվածների դեմ:
Փաստորեն նույն բանն այսօրվա Հայաստանում է կատարվում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից