ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանից Ավետարանոց հարս գնացած Րիթան գյուղին սիրահարվել է ամուսնու պատմություններով. տեսնել չի հասցրել, թշնամին օկուպացրել էր արդեն 11/03/2022 17:40 | ԼՐԱՀՈՍ
Քաշաթաղի աշակերտներին ռուսերեն դասավանդելու համար 2020թ. Հայաստանից Արցախ մեկնած Րիթան Արցախում ընտանիք է կազմել ու արդեն նաև՝ բալիկ ունեցել։ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով Արցախ մեկնած Րիթայի ու Շիրազի առաջնեկը՝ Վալերին, անվանակոչվել է ի պատիվ Արցախյան առաջին պատերազմում զոհված պապի։
«Անկեղծ ասած, միշտ սիրել եմ հայկական անուններ, բայց քանի որ Շիրազը շատ էր ուզում, որ տղա ունենալու դեպքում նրան անվանակոչի հայրիկի անունով, սիրով համաձայնվեցի։ Այնպես որ, մեր որդին Արցախյան առաջին պատերազմում զոհված պապի անունն է կրում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում անկեղծանում է Րիթա Բաբայանը։
«Դասավանդի՛ր Հայաստան»-ը Րիթայն գործուղում է Արցախ՝ Քաշաթաղի շրջան, գյուղ Այգեհովիտ 2020թ. օգոստոսին։ Մեկ ամիս անց՝ սեպտեմբերին Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից Այգեհովիտ է տեղափոխվում նաև Շիրազ Համբարձումյանը՝ պատմություն դասավանդելու։
Զույգի առաջին հանդիպումը հենց դպրոցում էր. գործընկերային հարաբերությունները ընտանեկանի են վերածվում Ստեփանակերտում, երբ թշնամին արդեն Ավետարանոցը բռնազավթել էր, Այգեհովիտն էլ՝ նվեր ստացել...
«Գյուղից դուրս եմ եկել պատերազմի չորրորդ օրը՝ այնտեղ մնացած վերջին երկու ընտանիքի հետ։ Մի մեքենայի մեջ մի կերպ տեղավորվել ենք ես, գյուղում մնացած միակ աշակերտը, Իշխանաձորից մի ուսուցչուհի՝ իր երեք աշակերտների հետ։ Չէինք պատկերացնում, որ էլ հետ չենք գնալու...»,-պատմում է Րիթան։
Պատերազմից հետո երիտասարդ մանկավարժը կրկին վերադառնում է Արցախ. նպատակ էր դրել՝ ինչ անի, Արցախում պիտի անի, Արցախը զարգացնել է պետք։ Աշխատավայրի ընտրությունը կանգնում է Պատարայի վրա։ 2021թ սեպտեմբերից Րիթան Պատարայի աշակերտներին է ռուսերեն դասավանդում, այնտեղ մասնակցում դպրոցում օտար լեզուների դասարանի բացմանն ու ականատեսը լինում աշակերտների ոգևորությանը...
Ասում է՝ օտար լեզուների մասնագետների կարիք ունեն Արցախի դպրոցները. դա նաև Քաշաթաղում աշխատելու կարճ ժամանակահատվածում է զգացել։
«Հիմա էլ Այգեհովիտի երեխաների հետ կապ եմ պահում, օնլայն շփվում ենք։ Բոլորը ցրված են Հայաստանի մարզերով, բայց մեկ է՝ կապը երբեք չի կտրվում։ Ռուսերենից կաղում էին երեխաները և հիմա շատ են նեղվում»,-ասում է մեր զրուցակիցը։
Րիթան հիմա հետծննդաբերական արձակուրդում է, բայց որոշել է՝ կարճ ժամանակ անց նորից աշխատանքի է վերադառնալու։ Ապագա ծրագրերի մասին դեռ չի ուզում խոսել, բայց վստահեցնում է՝ ամուսնու՝ Շիրազի հետ շատ բաներ ունեն պլանավորած։
«Արցախում անելիքները շատ են՝ այդ թվում կրթության ոլորտում։ Լավ սերունդ ունենալու երաշխիքներից մեկը որակյալ կրթությունն է։ Եթե սերունդն ինչ-որ տեղ թերանում է, ուրեմն թերացել է ուսուցիչը։ Իմը երեխաներն են,, այլ տեղ ինձ չեմ տեսնում, բայց նաև այլ պլաններ ունենք։ Այստեղ մնալով ու աշխատելով պիտի զարգացնենք Արցախը և, իհարկե, շատ բալիկներ ունենալով։ Հատկապես այսքան կորուստներից հետո շատ-շատ հայ բալիկներ պիտի ծնվեն»,-ասում է Րիթա Բաբայանն ու ցավով նշում, որ այդպես էլ չհասցրեց Շիրազի հրավերն ընդունել ու գոնե մեկ անգամ տեսնել Ավետարանոցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից