ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի դատաիրավական համակարգը կարծում է, որ ինքն ինչ-որ ռեպրեսիվ մեքենա է և իր կոչումը միայն «մարդ դատելն» է. Երվանդ Վարոսյան 11/03/2022 23:01 | ԼՐԱՀՈՍ
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական, ԱԱԾ ՊՊԾ նախկին ծառայող, Արամ Գրիգորյանի վերաբերյալ վարույթը կարճվել է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայության հիմքով։
Գրիգորյանի իրավունքներն ամիսներ շարունակ սահմանափակված են եղել՝ զրկված լինելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ Նրա նկատմամբ կիրառված էր խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրություն, այս ամբողջ ընթացքում անձն ուներ մեղադրյալի կարգավիճակ, թեև առաջին օրվանից քրեական գործը հարուցողներին պարզ էր, որ որևէ հեռանկար իրավական առումով լինել չի կարող, առհասարակ հանցագործության դեպքի մասին խոսելն է ավելորդ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Հիշեցնենք, որ Արամ Գրիգորյանը բերման էր ենթարկվել Երևանում իրականացվող բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ՝ 2022թ մայիսի 21-ին, նաեւ խուզարկություն կատարվել նրա բնակարանում։ Պարզվեց, որ իրավապահները հարուցել են քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իբր, քաղաքացիներին նյութապես շահագրգռելու միջոցով հավաքներին մասնակցելուն հակելու մեջ։ Զուգահեռաբար իշխանամերձ քարոզչամեքենան օրեր շարունակ ինչ-որ տեսանյութ էր տարածում, թե ինչպես է Գրիգորյանը գումար տալիս ինչ-որ կանանց, մինչդեռ տեսանյութից անգամ ակնհայտ էր, որ դեպքը եղել է ոչ թե գարնանը, այլ ձմռանը, իսկ այդ ժամանակ ակցիաներ Երեւանում տեղի չէին ունենում։ Եւ իրականությունն այն էր, որ նա ուղղակի նյութական օգնություն էր ցուցաբերել՝ կարիքավոր անձանց, ինչը հետագայում իշխանությունը փորձեց օգտագործել ի վնաս նրա ու անգամ մեղադրանք առաջադրվել։
Փաստաբան Երվանդ Վարոսյանի դիտարկմամբ՝ ի սկզբանե քրեական գործը հարուցողներին պարզ էր, որ այն իրավական առումով որևէ հեռանկար ունենալ չէր կարող։
«Քրեական վարույթը կարճվել է հենց այն պատճառաբանությամբ, որ Արամ Գրիգորյանը քրեական օրենսգրքով նախատեսված ոչ մի արարք չի կատարել »,- նշեց Վարոսյանը՝ ընդգծելով, որ գործն ի սկզբանե կապված էր այն հանգամանքի հետ, որ Արամ Գրիգորյանը Արթուր Վանեցյանի ընկերն է, ակտիվ մասնակցում է ընդդիմության կազմակերպած հավաքներին, մյուս կողմից՝ նպատակ էր հետապնդում հանրությանը մոլորեցնելու, թե իբրև ընդդիմության կազմակերպած հավաքներին մարդիկ մասնակցում են՝ ինչ-որ նյութապես շահագրգռված լինելով, վարույթի հարուցման նպատակը դա էր։
Ինչ վերաբերում է փոխհատուցման պահանջ ներկայացնելուն, Վարոսյանը հայտնեց, որ այդ հարցը դեռևս պետք է քննարկվի։
Անդրադառնալով նույն ժամանակահատվածում հարուցված գործերին՝ Վարոսյանը նշեց, որ բազմաթիվ են քրեական վարույթները, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն, հարուցվել են միայն քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու նպատակով։
«Քանի որ իշխանության միակ նպատակը իշխանություն պահելն է, կարծում եմ, որ ցավոք ականատես լինելու ենք բազմաթիվ նման վարույթների»,- նշեց Վարոսյանը։
Դիտարկմանը, որ փաստացի հարուցվում են վարույթներ, որոնց հիման վրա ստեղծում են «բումային» էֆեկտ, մարդկանց ասոցացնում ինչ-որ ենթադրյալ հանցավոր արարքների հետ, վարկաբեկում, իսկ հետագայում կարճում, բայց այդ մասին հանրությանն այդպես էլ չեն իրազեկում, Վարոսյանն արձագանքեց՝ նշելով, որ դա լուրջ խնդիր է իրավապահ մարմինների դեպքում, որովհետև ոչ միայն քաղաքական հետապնդումերի, այլև՝ բազմաթիվ այլ գործերով ևս երբեմն «շռնդալից» հայտարարություններ են անում քրեական վարույթներ նախաձեռնելու, գործերը դատարան ուղարկելու մասին, սակայն հետագայում, երբ գործերը կարճվում են, մեղադրանքները վերացվում են, կամ անձինք դատարանում անմեղ են ճանաչվում՝ այդ ամենը լռության է մատնվում։
«Սա նաև խոսում է այն մասին, որ, ցավոք սրտի, Հայաստանի դատաիրավական համակարգը շարունակում է կարծել, որ ինքն ինչ-որ ռեպրեսիվ մեքենա է և իր կոչումը միայն «մարդ դատելն» է։ Ցավոք՝ գիտակցումը չկա, որ իրենք օբյեկտիվ քննություն իրականացնելու են կոչված և շատ դեպքերում, խոսքը քաղաքական հետապնդումներին չի վերաբերում, կարող է և օբյեկտիվ հանգամանքների բերումով վարույթ նախաձեռնվի, սակայն հետագայում հաստատվի անձի անմեղությունը, բայց հասարակությունն այդ «հետո»-ի մասին չի իմանում երբեք։ Մի տեսակ կաշկանդվում են դա ևս հրապարակել՝ իրենց նույնականացնելով զուտ ռեպրեսիվ մարմնի հետ։ Սա լրջագույն խնդիր է»,- եզրափակեց Վարոսյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից