ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
45 օր փնտրել եմ որդուս, զորամասում ասում էին՝ ուր որ է՝ կբերեն, վերջում դիահերձարանում գտա. Վիրավոր գերեւարված Աբրահամի դին թշնամին վերադարձրել է օրեր առաջ 11/02/2022 16:40 | ԼՐԱՀՈՍ
Աբրահամ Սարգսյանը 1 տարի 3 ամսվա ծառայող էր, երբ Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան սկսեց Հայաստանի դեմ։ Սեպտեմբերի 12-ի՝ լույս 13-ի գիշերը ադրբեջանական հարձակման առաջին թիրախներից մեկն այն դիրքն էր, որտեղ Աբրահամն էր։ Հոր՝ Արթուր Սարգսյանի պատմելով՝ իրենք գիտեին, որ թշնամին Ջերմուկի ուղղությամբ առաջինը գրոհել էր հենց Աբրահամենց դիրքի վրա, չնայած որդին հերքում էր՝ չցանկանալով, որ տնեցիներն անհանգստանան։
«Որ զանգեցինք, ասաց՝ մեզ մոտ հանգիստ է, ընդհանրապես չանհանգստանաք։ Փաստորեն վիրավորել էր, բայց խաբել էր։ Ամսի 14-ին երկրորդ անգամ է վիրավորվել՝ այդ անգամ ոտքից։ Էլի չասաց, որ վիրավոր է։ Այդ վիճակում, մարտական ընկերների պատմելով, մյուսների պահեստատուփերն էր լիցքավորում։ Որդուս չեն օգնել հետի պայմանագրայինները, որ իջնի դիրքից։ Կես ճանապարհը զինվորներից մեկը բերել է, բայց չի կարողացել տեղ հասցնել, պայմանագրայիններն էլ չեն օգնել ոչ մի կերպ։ Որ մի 4 կմ էլ առաջ բերեին, կփրկվեր, թուրքի ձեռքը չէր ընկնի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է զոհվածի հայրը։
Արթուր Սարգսյանի պնդմամբ՝ եթե սեպտեմբերի 15-ի առավոտյան որդուն օգնության հասած լինեին, ապա գերի չէր ընկնի։ Նրա ներկայացմամբ՝ որդու հետ ևս մեկ վիրավոր է եղել՝ պայմանագրային զինծառայող, ով մարտական ընկերներին խնդրել է՝ տեղ հասցնել գոնե ժամկետայինին՝ Աբրահամին։
«Ես բողոք եմ ներկայացրել էն պայմանագրայինների դեմ, ովքեր մատը մատին չեն խփել, որ վիրավոր տղայիս օգնեն։ Ու չեմ հասկանում՝ որտե՞ղ է գրված, որ ժամկետայինը մեկ ամիս պետք է դիրքում լինի։ Որ թշնամին հարձակվել է, տղաներն արդեն մեկ ամիս էր՝ դիրքում էին։ Տարել էին, որ, իբր, ինժեներական աշխատանքներ անեն, բայց «պոստ» էլ էին կանգնում»,-ասում է Աբրահամի հայրը։
Զոհվածի հոր նկարագրածով՝ սեպտեմբերի 14-ից որդու հետ արդեն կապ չի եղել, իսկ հետը գտնվող մոյւս վիրավորի հետ կապն ընդհատվել է ամսի 15-ին։ Նույն օրը, որդուց որևէ տեղեկություն ստանալու ակնկալիքով, նա Ջերմուկի զորամաս է գնացել։
«Առավոտյան գնացի, ասացի՝ ի՞նչ լուր կա տղայիցս, ասացին՝ հեսա կբերեն, ապահով տեղ են թողել։ Մինչև երեկո դա էին ասում՝ կբերեն, ուր որ է տեղ կհասցնեն ու այդպես մինչև երեկո։ Փաստորեն, թուրքերին բաժին էին թողել...Հետի պայմանագրայինը ամսի 15-ի առավոտյան՝ ժամը 11-ի կողմերը զանգել է իրենց տուն, երեխայի ծնունդը շնորհավորել, բայց քիչ հետո կինը որ հետ է զանգել, արդեն թուրքն է պատասխանել... Նրա մարմինը հայկական կողմին փոխանցված 95 մարմինների մեջ է եղել, բայց որդունս վերջին փոխանցվածի՝ 10 -ի մեջ։ 45 օր փնտրել եմ որդուս։ Որ գտա, ահավոր վիճակում էր, բայց ճանաչելի էր»,-պատմում է Աբրահամի հայրը։
Արթուր Սարգսյանի ներկայացմամբ՝ որդուն ծառայության սկզբնական վայրից՝ Վայքից Ջերմուկ էին տեղափոխել՝ պատժելու նպատակով։
«Փետրվարի 13-ին իրենց զորամասի հրամանատարությանը խնդրել էի, որ տղայիս թույլ տան մի օրով տուն գա՝ քրոջ հարսանիքին մասնակցելու, մերժել էին։ Ասացի՝ օրենքով թող լինի էլի, «ուվոլնիտելնի» տվեք, մեկ է՝ գալու է, չտվեցին։ Ինքն էլ էդ օրը եկավ։ Դրա համար հրամանատարն էր, թե ով, ասաց՝ նրան դաժան «պոստ» կտեղափոխենք, ու տարան Ջերմուկ»,-ասում է զոհվածի հայրը։
Աբրահամ Սարգսյանը Արմավիրի մարզի Դալարիկ գյուղից էր։ Հոր պատմելով՝ ամեն անգամ, երբ հող հանձնելու դիմաց «խաղաղության» հասնելու թեմայով խոսակցություն էր բացվում, որդին ջղայնանում էր, հակաճառում ու պնդում, որ այս հողը մերն է, պիտի պահենք, թշնամուն հանձնելու հող չունենք։
Նկատեն, որ զինծառայող Աբրահամ Սարգսյանին վերջին անգամ զինակիցները տեսել էին վիրավորված, սակայն հետագայում Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել նրա մարմինը։ Փաստացի՝ հերթական անգամ գործ ունենք Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործության դրսեւորման հետ՝ սպանել են գերեւարված վիրավոր հայ զինծառայողին։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ