ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՓՊ նախագահը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով պարտավորեցնելու վերադարձնել Էրիկ Ալեքսանյանի հեռախոսը 11/02/2022 18:56 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբանների պալատի նախագահը դիմել է գլխավոր դատախազին՝ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության գործառույթի շրջանակներում կանխելու նախաքննական մարմնի կողմից Էրիկ Ալեքսանյանի հեռախոսի պարունակությունը հասանելի դարձնող դատավարական ցանկացած գործողություն և պարտավորեցնելու վերադարձնել հեռախոսը: Այս մասին հայտնում են ՀՀ Փաստաբանների պալատից։
«Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում անձնական խուզարկությամբ նախաքննական մարմինն առգրավվել է նրա հեռախոսը:
Այդ մասին հրապարակային տեղեկություններ էին տարածել փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանները՝ նշելով, որ հեռախոսը՝ որպես էլեկտրոնային կրիչ, պարունակում է փաստաբանի վստահորդներին առնչվող փաստաբանական գաղտնիք: Դրան զուգահեռ, Էրիկ Ալեքսանյանի պաշտպանները հավաստի տվյալներ են ներկայացրել Փաստաբանների պալատ առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է «փաստաբանական գաղտնիքի երաշխիքների պահպանմամբ» հեռախոսի հետ կապված կատարել վարութային և ապացուցողական այլ գործողություններ, այդ թվում՝ բջջային հեռախոսի թվային խուզարկություն, դրա արդյունքների զննում և այլն:
Այս կապակցությամբ Փաստաբանների պալատը կրկին ընդգծում է, որ փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն (փորձ) բացարձակապես անընդունելի է. Փաստաբանների պալատը խստագույնս դատապարտում է այդպիսի գործելակերպը: Նման երևույթներն անթույլատրելի են ժողովրդավարական հասարակության մեջ:
Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ գործող օրենսդրությունն արգելում է առգրավել (վերցնել) փաստաբանի մոտ կամ փաստաբանական գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և կրիչները: Դրանք անձեռնմխելի են, չեն կարող օգտագործվել քրեական վարույթի շրջանակներում և գտնվում են օրենքի խիստ պաշտպանության ներքո:
Փաստաբանական գաղտնիքի մեջ ներառվում է նաև փաստաբանի և նրա վստահորդի ցանկացած հաղորդակցություն, տեղեկատվության փոխանակում: Գործնականում դա կատարվում է նաև հեռահաղորդակցության միջոցներով, ինչպիսին է հեռախոսը, և ողջամտորեն փաստաբանի հեռախոսը պարունակում է այդպիսի տվյալներ: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հեռախոսը բացառություն չի կազմում:
Քրեական վարույթն իրականացնող մարմինն օբյեկտիվորեն հնարավորություն չունի փաստաբանական գաղտնիքի երաշխիքների պահպանմամբ իրականացնելու փաստաբանի հեռախոսի պարունակությունը բացահայտող դատավարական գործողություն, ուստի այդպիսի ցանկացած գործողություն հղի է փաստաբանական գաղտնիքի պաշտպանության իրավական երաշխիքների խախտման վտանգով:
Նշվածը հիմք ընդունելով՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահն այսօր դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության գործառույթի շրջանակներում կանխելու նախաքննական մարմնի կողմից Էրիկ Ալեքսանյանի հեռախոսի պարունակությունը հասանելի դարձնող դատավարական ցանկացած գործողություն և պարտավորեցնելու վերադարձնել հեռախոսը:
Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազից հայցվել է միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերը բացառելու և այդ առումով հավելյալ երաշխիքներ ապահովելու ուղղությամբ»,- նշված է տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ