ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրության այն շերտը, որին հղում է անում Փաշինյանը, ասում էր՝ թո՛ղ թուրքը գա, թո՛ղ Իլհամ Ալիեւը գա՝ մեր ու մանուկ կոտորի․ Ռուբեն Մելքոնյան 11/02/2022 20:47 | ԼՐԱՀՈՍ
Փաշինյանի հայտարարած թեզն ուղղակի ինքնախաբեություն է եւ հենված չէ օբյեկտիվ իրողությունների վրա եւ դրա մեջ կարեւոր դեր ունի հասարակությանը մոլորեցնելու ակնհայտ ձգտումը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր- պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։
ԱԺ-ում ՀՀ վարչապետն այսօր ասել է, թե իր կարծիքով օգոստոս-հոկտեմբերին Թուրքիայի հետ հարաբերություններում ունեցած կոմունիկացիոն բարդույթներն ու բարդությունները հաղթահարվել են։ Ըստ Փաշինյանի, այսօր այդ բարդությունը վերացված է ոչ միայն կառավարության մակարդակով, այլև հանրության։
«Հարցը միանշանակ չէ, առաջինը, որ ուզում եմ ֆիքսել, այն է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, առնվազն, անկեղծ չեն իրենց գնահատականներում, որովհետեւ հասարակության մի հատված՝ իրենց սատարող հատված, գտնվում է խորը մոլորության մեջ եւ, խորամուխ չլինելով տարբեր հարցերում, սատարում է այն ամենը, ինչ ասում է այս իշխանությունը։ Այդ հատվածի հայտարարությունները, խոսքերը դուրս են տրամաբանության սահմաններից, եկեք չմոռանանք, որ այդ նույն հասարակական շերտերի որոշ ներկայացուցիչներ ասում էին, որ թո՛ղ թուրքը գա, թո՛ղ Իլհամ Ալիեւը գա՝ մեր ու մանուկ կոտորի եւ այլն, եւ այլն»,-ասաց մասնագետը՝ ընդգծելով, որ Փաշինյանի հայտարարությունը որեւէ ռացիոնալ վերլուծության վրա հիմնված չէ ու, եթե իշխանությունն այդ շերտին ասի, որ մածունը սեւ է, նա պաշտպանելու է այդ տեսակետը։
Մելքոնյանի խոսքով, հենվել այդ շերտի վրա եւ ասել, որ հասարակության մեջ կա փոփոխություն՝ Թուրքիայի եւ Թուրքիայից բխող ընկալումների հետ կապված, առնվազն, անկեղծ չէ։ Երկրորդ, դա ուղիղ վտանգ է Հայաստան պետության ու մեր հասարակության անվտանգության համար։ «Դա սպառնալիք է, որովհետեւ թուլացնել հասարակության զգոնությունը այն պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ, որոնց պետական համակարգը, գաղափարախոսությունը, հասարակության գերակշիռ մեծամասնությունը ուղղակի հակահայկական ատելությամբ են տոգորված, չունի որեւէ բացատրություն եւ չի կարող որեւէ կերպ բխել Հայաստանի շահերից։ Այդ գաղափարախոսոության ամրապնդմանն են միտված տարբեր մերձիշխանական քարոզիչներ, որոնց թվում հատկապես կառանձնացնեմ Ժիրայր Լիպարիտյանին, որի ամբողջ տեսությունը հենց այն գաղափարի վրա է հիմնված, որ Թուրքիայից սպառնալիք չկա, նրա նկատմամբ թշնամանքը պետք է դադարեցնել։ Սա կարծես թե ամբողջացնում է այն ընդհանուր պատկերը, թե ուր է տանում այս խաղը եւ ովքեր են ընդգրկված դրա մեջ։ Սա մի մեծ խաղ է, մի մեծ պրոյեկտ է, եւ ցավոք, այս պահին ՀՀ իշխանությունը ներկայացնող անձինք ընդգրկված են դրա մեջ»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Նրա արձանագրմամբ՝ սա ասում է ոչ թե որպես այս իշխանությանը չընդունող մարդ եւ քաղաքացի, այլ որպես թուրքագետ, որպես գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, որպես մասնագետ։ «Իրենք գտնվում են խորը մոլորության մեջ եւ այն քայլերը, որոնք իրականացնում են ուղնուծուծով սխալ քայլեր են, եւ իրենց կողքին կանգնած այդ քարոզիչները եւ տարատեսակ այլ գործիչներ, որոնց մեջ, օրինակ, նաեւ Կարո Փայլանը , սպասարկում են լիովին այլ շահեր ու այլ խաղ, որը Հայաստան պետության հետ ընդհանուր շահ ու առնչություն չունի»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ