ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվել աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արեւմուտք շրջելու գաղափարից. Ռուսաստանն, այս պահի դրությամբ, ժամանակավորապես գործընթացը կասեցրել է. Հրանտ Միքայելյան 11/02/2022 20:29 | Քաղաքական
«Երբ մենք խոսում ենք սահմանազատման մասին, պետք է արձանագրենք, որ գլխավոր խնդիրն այն է, թե դա ինչ հիմքով է իրականացվելու։ Քարտեզները, որոնց մասին խոսվում է, այդ թվում ՌԴ-ի կողմից, հանրորեն հասանելի են, գուցե ՌԴ գլխավոր շտաբում դրանք առավել բարձր ճշգրտությամբ են առկա, բայց իրականում դա չէ խնդիրը։ Ռուսաստանն ասում է, որ սահմանազատումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է տեղի ունենա խորհրդային սահմաններով, մոտավորապես նույնն ասում է Արեւմուտքը, ուղղղակի Ռուսաստանի համար խորհրդային սահմանները լրացուցիչ լեգիտիմացնում են Մոսկվայի դերակատարությունն այդ գործընթացում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սպասվող սահմանազատման գործընթացին։
Փորձագետի խոսքով, արեւմտյան մոտեցման պարագայում սկզբունքային հարցն այն է, թե ով է լինելու միջնորդը, նրանց համար էական չէ, թե ինչպես է իրականացվելու սահմանազատումը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ըստ Միքայելյանի, նրա համար կարեւորն այն է, որ իր շահերը պաշտպանված լինեն՝ էական չէ դա կլինի Մոսկվայում, թե Բրյուսելում ։ «Դրա համար Ադրբեջանը եւ՛ Մոսկվայում, եւ՛ Բրյուսելում նույն օրակարգով է հանդես գալիս եւ պետք է ասենք, որ բավականին հաջող կերպով։ Այսինքն, խնդիրը ոչ թե միջնորդների, այլ Ադրբեջանի եւ ՀՀ իշխանությունների քաղաքականության որակի հետ է։ Մենք խնդիր ունենք ՀՀ դե ֆակտո իշխանությունների գործողությունների հետ, որոնք ադեկվատ քաղաքականություն չեն իրականացնում ու ամեն բան թողնում են Ադրբեջանի ցանկությանը»,-բացատրում է քաղաքագետը։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին:Այս Մինչեւ այս այդ նիստերը տեղի էին ունենում Մոսկվայում։
«Բրյուսելում դրական որեւէ բան չի կարող ֆիքսվել, որովհետեւ Ադրբեջանը սահմանազատմամբ ցանկանում է վավերացնել 2020 թվականի ագրեսիայի արդյունքները, այսինքն, որ ՀՀ իշխանությունը ճանաչի եւ լեգիտիմացնի Արցախի նկատմամբ նրա ագրեսիան որպես նորմալ քաղաքականություն։ Փաշինյանը պատրաստ է Արցախը հանձնելուն»,-համոզված է քաղաքագետը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմաը, որ հայ-ադրբեջանական գործընթացը տարանջատում է Արցախի խնդրից՝ ԼՂ կարգավիճակի հարցը ապագային թողնելով, Հրանտ Միքայելյանն ընդգծում է․ «Ռուսաստանն ուզում է դա, բայց պետք է քաղաքական կամք դրսեւորի եւ ստիպի Ադրբեջանին՝ ստորագրել փաստաթղթի տակ, ըստ որի ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվում է եւ այն ոչ միայն դե ֆակտո է հետաձգված, այլեւ դե յուրե։ Ռուսաստանի ակտիվացման անհրաժեշտություն կա»-նկատում է Միքայելյանը՝ ընդգծելով, որ մյուս կողմից, իհարկե, լրջագույն խնդիր է այն, որ բանակցություններում Հայաստանն իր շահերն առաջ չի տանում եւ այդ դեպքում դժվար է Ռուսաստանից ակտիվություն ակնկալել։
Ի տարբերություն Ռուսաստանի, Արեւմուտքը , քաղաքագետի խոսքով, պրոակտիվ է իր շահերի սպասարկման տեսանկյունից։
Հրանտ Միքայելյանը նկատում է՝ Ադրբեջանի համար տարբերություն չկա, թե իր ակնկալիքը կստանա պրահյան գործընթացով, թե ռուսական։ Քաղաքագետն արձանագրում է, որ Սոչիի հայտարարության մեջ ԼՂ մասին հիշատակում չկա, ուստի Ռուսաստանի ցանկությունը չենք կարող համարել գործընթացի մաս, որեւէ որոշում պետք է իրավական երաշխիք ունենա։ Հրանտ Միքայելյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվել աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արեւմուտք շրջելու գաղափարից, նա դրանով զբաղվում է, պարզապես, այս պահի դրությամբ, Ռուսաստանը ժամանակավորապես գործընթացը կասեցրել է։
Խոսելով այն մասին, որ Սոչիում եւս արձանագրվել է Ալմա-Աթիի հռչակագրին հղումը ու Փաշինյանը դա դրական է գնահատել, մինչդեռ այդ փաստաթղթի փաշինյանական մեկնաբանությունը քաղաքական-հասարակական շրջանակներում տարակուսանք է առաջացնում, որովհետեւ Ադրբեջանը փաստաթղթին միացել է ավելի ուշ, երբ ԼՂԻՄ-ն արդեն ինքնորոշվել էր, քաղաքագետն ասաց․ «Քաղաքական մեկնաբանություններում, նույնիսկ իրավական մեկնաբանություններում շատ հաճախ ուժային փաստարկը որոշիչ դեր է կատարում։ Ադրբեջանը այդ ուժային փաստարկը զարգացնում է։ Նրանց 2023 թվականի ռազմական բյուջեն էապես աճում է, Հայաստանը, չնայած բյուջեն տեխնիկապես բարձրացրել է, բանակի արդիականացման շուրջ որեւէ քայլ չի անում, ինչ-որ մանր գնումներ են արվում Հնդկաստանից, ինչը չի նշանակում, որ բանակը մարտունակ է դառնում։
Այսպիսով, Հայաստանը ուժային փաստարկը չի զարգացնում, ուստի, Ադրբեջանը ցանկացած բան մեկնաբանում է իր ձեւով, հակառակ դեպքում ՝ պատերազմ։ Ադրբեջանը միշտ դրանով կարողանալու է մանիպուլացնել, Հայաստանը չի զարգացնում այդ հնարավորությունը , ինչը նշանակում է, որ Ադրբեջանն այդ դեկլարացիան մեկնաբանելու է որպես պահանջ առ այն, որ Արցախից հայերը դուրս գան։ Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե մենք չենք կարող ագրեսիայի փաստից խոսել, դա հերթական անբովանդակ մանիպուլյացիան է, բացի այդ, ինքը՝ փաշինյանը չի խոսում այդ ագրեսիայից»,-ասաց մասնագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ