ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի՛ հավատացեք Կարո Փայլանին, նա որևէ կապ չունի Հայաստանի շահերի հետ, մի՛ տարածեք թուրքական թեզեր․ Ռուբեն Մելքոնյան 11/02/2022 21:30 | ԼՐԱՀՈՍ
Մի՛ հավատացեք Կարո Փայլանին, որևէ կապ չունի Հայաստանի շահերի հետ, մի՛ տարածեք թուրքական թեզեր։ Այդ մասին եյսբուքյան էջում գրել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Այն, որ Թուրքիայի «փափուկ ուժի» քաղաքականությունը շատ բազմաշերտ է, լավ մշակված և ակտիվ կիրառվող հայտնի փաստ է, բայց որ այդ քաղաքականությունը երբեմն կիրառվում է նաև ծագումով հայ կերպարների միջոցով հայաստանյան հասարակությանը օբյեկտիվ պատճառներով, թերևս, այդքան էլ հայտնի չէ: Տարիներ շարունակ և քանիցս խոսել եմ թուրքական այդ գործելաոճի մասին, որի նորօրյա հերոսներից է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը, ով կրկին այցելել է Հայաստան:
Այն, որ Կարո Փայլանը որևէ կապ չունի Հայաստանի շահերի հետ շատ բնական է և օրինաչափ, սակայն նաև փաստ է, որ նրա՝ հաճախ սխալ և թերի, ընկալումը հայաստանյան հասարակության մեջ կարող է դրական ազդել Թուրքիայի շահերի առաջ մղելու հարցում նույնպես փաստ է: Հայաստանում շատերը նրան ընդունում են զգացական ուրախությամբ, որը սակայն որևէ ռացիոնալ հիմնավորում չունի: Նա հանդիպում է քաղաքական գործիչների, պաշտոնյաների հետ և եթե սա ունի Թուրքիայի մեսիջները փոխանցելու նպատակ, ապա նորմալ է. այսինքն՝ Կարո Փայլանին պետք է ընդունել որպես թուրքական մեսիջաբեր: Իսկ հայաստանյան հասարակության պարագայում Կարո Փայլանի կերպարի նման սխալ և զգացական ընկալումը շատ վտանգավոր է հատկապես ներկայումս, երբ մեր հասարակությունը դարձել է գրեթե անպաշտպան թուրքական «փափուկ ուժի» նման քայլերի դեմ:
Մինչդեռ, եթե մի փոքր ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք, թե ինչ թեզեր է առաջ քաշում թուրքական պառլամենտի պատգամավորը՝ «մինչև 1915-ը հայերն ու թուրքերը եղբայրաբար են ապրել» (սա կատարյալ կեղծիք է), «հիմա կա խաղաղության պատուհան» (իրականում՝ խաղաղություն թուրքական նախապայմանների ներքո), «Արցախի հայերի անվտանգության հարցն է կարևոր» (որևէ խոսք չկա Արցախի անկախության և ինքնորոշման մասին), «թշնամանքը պետք է դադարեցնել և կառավարել», «ազգայնականությունը և ռևանշիզմը խոչընդոտ է» և այլն: Այս նույն թեզերը, գրեթե բառացի նմանությամբ էլ ովքե՞ր են ասում. ճիշտ է՝ Թուրքիայի նախագահը, արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև Հայաստանում այս պահի իշխանության որոշ և որոշակի ներկայացուցիչներ, մերձիշխանական քարոզիչներ և օվկիանոսի այն կողմից երբեմն Հայաստան այցելող մի նախկին պաշտոնյա: Ի դեպ, արդյո՞ք պատահական են նույն ժամանակահատվածում Հայաստանում գտնվում Կարո Փայլանը և Ժիրայր Լիպարիտյանը:
Ինձ համար՝ որպես թուրքագետի սա մասնագիտական ուսումնասիրության խնդիր է, ինչ-որ տեղ սպասելի և կանխատեսելի, սակայն հայաստանյան հասարակության համար ևս մեկ հարված է իր առանց այդ էլ թուլացած զգոնությանը և այդ հարվածը գալիս է հասարակության մեջ որպես «մեր Կարո» ընկալվող մեկից:
Խորհուրդս և խնդրանքս լրատվամիջոցներին, հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներին՝ հնարավորինս անտեսեք Թուրքիայի պառլամենտի պատգամավոր Կարո Փայլանի և՛ այցը, և՛ կոչերը, և՛ կիրառվող հակահայաստանյան թեզերը, մի՛ հավատացեք նրան, դյուրահավատ մի՛ եղեք, տուրք մի՛ տվեք ազգային զգացմունքայնությանը: Կարո Փայլանը եղել և մնում է Թուրքիայում նեղ և սահմանափակ մտածողության՝ ձախակողմյա գաղափարախոսության կրող և նրա վերջին ելույթներում շատ հստակ տեսանելի է այդ ամենից չձերբազատված, կեղծ խաղաղասիրական և ժողովրդավարական կլիշեներով առաջնորդվող քաղաքական գործչի կերպարը, ով այդպես էլ չհասկացավ հայերենում ազգայնական և ազգայնամոլ բառերի իմաստային ու գաղափարական տարբերությունը:
Ես՝ որպես հայ թուրքագետ, ինձ պատասխանատու եմ համարում այս ամենը իմ հասարակությանը ասելը, ուստի խոսքս ոչ այնքան քաղաքական է, որքան քաղաքացիական:
Հ.Գ. Առաջիկա օրերին հասարակության լայն շրջանակներին փաստարկված և գիտականորեն կներկայացնեմ «խաղաղության դարաշրջանի» կեղծ գաղափարախոսական հենքի և դրա կերտողների մասին իմ թուրքագիտական վերլուծությունը՝ գրավոր և բանավոր»,- գրել է Մելքոնյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից