ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի աթոռն զբաղեցնողը «դուխ է տվել» իր թիմին, թե՝ միշտ էլ կարող եք սխալվել. ի՜նչ թռիչքներ են կատարում թավշյա իշխանության իշխանիկները․․․ 11/01/2022 21:05 | Վերլուծություններ
Ներկա իշխանության ամենացայտուն հատկանիշներից է պատասխանատվության իսպառ բացակայությունը, այդպիսով իսկ իրենց զբաղեցրած բարձր պաշտոնները, այդ պաշտոնների կարևորությունը զրոյացնելը։ Անպատասխանատու պաշտոնյան աղետ է ոչ միայն սեփական պետության և քաղաքացիների համար, այլև՝ անվստահելի և անլուրջ գործընկեր՝ հարևանների համար։
Նախօրեին՝ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողն իր արևմտյան գծին դեմ՝ գրավոր տեքստ էր կարդում, ակնհայտորեն՝ առանց մտածելու։ Շատերը գիտեն արդեն՝ առաջիկա եվրոպական հանդիպումների ընթացքում տվյալ տեքստը փոփոխվելու է՝ ըստ մասնակից երկրների քաղաքական հայացքների։ Այսինքն, գործ ունենք մարդու հետ, որն անկանխատեսելի է և վստահություն չներշնչող։
Ըստ ամենայնի, այս համատեքստում էլ նրան դիտարկում և նրա հանդեպ վերաբերմունք են դրսևորում պետություններն ու նրանց ղեկավարները։ Եվ քանի որ նա է շարունակում լինել Հայաստանը ներկայացնողը, Հայաստանի անունից դրսում բանակցողը, այդ անվստահությունը մեր պետության վրա է նաև տարածվում․․․
Ի դեպ, անպատասխանատվությունը հատուկ է ոչ միայն Փաշինյանին, այլև իր ողջ թիմին։ Բացառությունները բացառիկ կարող են լինել։
Քանի-քանի անգամ է պատահել, որ Փաշինյանն իր իսկ ասածը հերքի, քանի անգամ է ակնհայտ ոչ ստույգ տեղեկատվության փոխանցող եղել։ Ընդ որում, ոչ միայն ներքին լսարանի, ՀՀ քաղաքացիների նկատմամբ, այլև՝ դրսի աշխարհի։ Դիտարկենք, օրինակ, մեր ռազմագերիների թվից մինչև ՀՀ տարածքի «իքս» հատվածը ազարբայջանի կողմից օկուպացիայի ենթարկելու փաստը։ Ասում ենք «իքս», քանի որ միայն երեկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այս համատեքստում տվյալներ հայտնեց, ըստ որի ազարբայջանը «օկուպացրել է մեր ինքնիշխան տարածքից մոտ 130 եւ որոշակի ավելի տարածք»։
Երկար ժամանակ այս տվյալը թաքցնող ՀՀ իշխանությունները ԶՈՒ գլխավոր շտաբի պետի բերանով վերջապես բարձրաձայնեցին այս կարևոր տեղեկատվությունը, փաստը։ Փաստ, որի մասին հստակ գիտեինք, մեր և աշխարհի աչքի առաջ էր, սակայն ներկա իշխանությունը ոչ Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացված հատվածի վերաբերյալ թվային տվյալ էր ասում, ոչ ազարբայջանի նկատմամբ կոնկրետ քայլեր ձեռնարկում՝այս փաստը միջազգային հարթակներում որպես կռվան օգտագործելով և հստակ հայտարարելով, որ հանձինս ազարբայջանի՝ գործ ունենք օկուպանտի հետ։ Սա պատասխանատվության բացակայություն չէ, ի՞նչ է։ Եվ զբաղեցրած բարձր պետական պաշտոնները չգիտակցելու, պաշտոնը որպես անձնական բարեկեցությունն ապահովելու պայման դիտարկելու արդյունք։
Այս համատեքստում են նաև ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի, ապա նաև՝ նրա մամլո խոսնակի՝ տեղեկատվությունները՝ հանրությանը։ Օրինակ՝ Ալեն Սիմոնյանն ասում է, թե ունենք 240 զոհ, իսկ մամուլի քարտուղարը շտապում է հայտարարել, թե իր ղեկավարը սխալվել է։
Նման դրվագները բազմաթիվ են եղել և Փաշինյանի, և մյուսների պարագայում։ Մի օր մի բան են ասել, հաջորդ օրը՝ նախորդ օրվա՝ տրամագծորեն հակառակը։ Եվ՝ բացարձակ չգիտակցելով, որ դա պետական պաշտոնյային անհարիր է։ Իսկ վարչապետի աթոռն զբաղեցնողը «դուխ է տվել» իր թիմին, թե՝ միշտ էլ կարող եք սխալվել՝ այդպիսով նրանց գործած ցանկացած հանցանք սխալի տակ անցկացնելով և արդարացնելով։
Ընդհանրապես, թե ինքը՝ Փաշինյանը, թե իր թիմը ազատությունն անարխիայի հետ շփոթելու ակնհայտ մոլորության մեջ են։ Կամ էլ դա նրանց համար միտումնավոր կեցվածք է։
Բնականաբար, այս հատկանիշները մի կողմից քպականներին միավորող են եղել, մյուս կողմից էլ՝ վարակիչ։ Ասենք, այն ինչ մերժելով մերժում էր ընդդիմադիր Փաշինյանը, իշխանության աթոռին բազմելով՝ ճիշտ հակառակն է արել։ Անթիվ օրինակներ կարելի է բերել, բայց միայն մեկը, կարծում ենք, բավական կլինի։ Նախկինում առկա ծառայողական ավտոմեքենաների մեծաքանակության համար պետությունը «պադավատապետություն» համարող և վարչապետության վաղ շրջանում հեծանիվով գործի գնացող Փաշինյանն այսօր բազմակի անգամ է ավելացրել պետական պաշտոնյաներին սպասարկող մեքենաների պարկը, իսկ ցուցադրական հեծանիվին փոխարինելու է եկել այս իշխանությունների համար օդային տաքսու դեր կատարող ցուցադրական ուղղաթիռը։
Պետության գահավիժման գնով՝ ի՜նչ թռիչքներ են կատարում թավշյա իշխանության իշխանիկները․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից