Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը

«Անձրևանոցային» դիվանագիտություն. Անդրանիկ Թևանյան 11/01/2022   13:57  |  Մեկնաբանություն

Սոչիի անձրևային եղանակը շատ խորհրդանշական ստացվեց։

Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ բանակցություններում Ալիևը սեփական անձրևանոցով էր պաշտպանվել թրջվելուց, իսկ Փաշինյանը՝ Պուտինի անձրևանոցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Ինքնիշխանությունից խոսող Փաշինյանն անձրևանոց է փնտրում, որ տակը մտնի։ Բրյուսելում մտնում է Միշելի անձրևանոցի տակ, Փարիզում՝ Մակրոնի, Վաշինգտոնում՝ Բայդենի, Սոչիում՝ Պուտինի, հոգու խորքում՝ Էրդողանի։

Սոչիի բանակցությունները Պուտինի համար շատ ծանր էին։ Ծանր էին, քանզի դժվար է պաշտպանել Ռուսաստանի շահը (նաև Հայաստանի շահը՝ մնացորդային սկզբունքով) և միաժամանակ պահել արբիտրային կարգավիճակն այն դեպքում, երբ Հայաստանն «էն գլխից» լվացել է ձեռքերն Արցախից ու համաձայնել ադրբեջանական առաջարկներին։

Դժվար է արբիտրություն անել ու դիվանագիտական հավասարկշռություն պահպանել մի դեպքում, երբ կողմերից մեկը կռիվ չի տալիս ու շատ հաճախ հանդես է գալիս հակառակ կողմին ձեռնտու դիրքորոշմամբ։ Ստացվում է՝ երկուսը մեկի դեմ։

Սոչիում Հայաստանը ոչ թե թղթե շերեփով էր, այլ առանց շերեփի։ Փաշինյանը նախապես էր հայտարարել, որ ինքն օգտվելու է ռուսական շերեփից․ ինչ թափվի դրանից ու տակն ինչ մնա, ինքը գոհ կլինի։

Ի՞նչ արձանագրվեց Սոչիում ու ի՞նչ է սպասվում։

1. Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ արարողակարգային հանդիպման ընթացքում կարդում էր նախապես գրված տեքստը, որպեսզի իր պլանավորածից ավել–պակաս բաներ չասեր, համ էլ՝ հայկական լսարանի առաջ հետագայում հակառուսական մանիպուլյացիաների ու սեփական «կռուտիտների» հնարավորություն ստանար։

2. Հայաստանը Սոչիում գործնականում ներկայացուցիչ չուներ, քանզի Փաշինյանը տարբեր հարթակներում Արցախի հարցում «այո» է ասել Ալիևի բոլոր պահանջներին՝ այդպիսով զրկելով Հայաստանին բանակցային սուբյեկտայնությունից ու լրջագույն խնդիրներ առաջացնելով Ռուսաստանի համար։

Բացի այդ՝ Փաշինյանը նախապես հայտարարեց, որ ինքը պատրաստ է ստորագրել այն, ինչն առաջարկել է Ռուսաստանը և մնում է, որ Ռուսաստանը կարողանա դա անցկացնել։ Այսինքն՝ լվաց ձեռքերը ու քաշվեց մի կողմ։

3. Եռակողմ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի թեման ընդամենն արձանագրվում է անուղղակիորեն՝ 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարությանը հղում անելով։

Արցախում խաղաղապահների ժամկետի երկարաձգման հարց չկա։ Գերիների վերադարձման հարցն անուղղակի է շոշափված («հումանիտարիզմի» թեմայով), և Ադրբեջանը զրո պարտավորություն է վերցրել իր վրա։ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման հարց չկա։ Այսինքն՝ Սոչիում ոչ մի էական հարց Երևանը չի լուծել։ Լուծել է Բաքուն՝ անցանկալի ձևակերպումներից ու պարտավորություններից խուսափելով։ Լուծել է Ռուսաստանը՝ արձանագրելով իր դերակատարումը և «փչացնելով» վաշինգտոնյանը։

4. Ռուսաստանն այնքան ուժեղ չէ, որ Ադրբեջանին ամեն ինչ պարտադրի իր ուզածով (Պուտինը հայտարարեց, որ համատեղ տեքստի նախնական տարբերակից որոշ բաներ հանվել են․ դժվար չէ կռահել, թե հատկապես ինչին է դեմ եղել Ալիևը), բայց այնքան թույլ չէ, որ իր դոմինանտ դերակատարումը հայ–ադրբեջանական հարաբերություններում չընդունեն Հայաստանն ու Ադրբեջանը։

Պուտինի թուլությունն Ալիևի հետ բանակցություններում պայմանավորված է Փաշինյանով։ Վերջինս համաձայնել է Ալիևի առաջարկած սկզբունքներին, համաձայնել է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում ու բավական հեռու է գնացել Վաշինգտոնյան տարբերակի ուղղությամբ։

Ինչպես հայտնի է, Ալիևն Աստանայում հայտարարեց, որ Պրահայում Փաշինյանի, Մակրոնի, Միշելի ներկայությամբ ինքն արձանագրել է, որ Ղարաբաղի թեման այլևս փակված է, այն Ադրբեջանինն է և ղարաբաղցիների հետ Բաքուն կհարաբերվի իր ներքին օրենսդրության շրջանակներում։ Ալիևը հատուկ շեշտեց, որ Պրահայում որևէ մեկի մոտ իր ասածները տարընթերցման տեղիք չեն տվել։ Սա նշանակում է, որ Պուտինի ցանկացած պահանջ և առաջարկ, որոնք կարող էին նաև հայկական կողմին ձեռնտու լինել, Սոչիի բանակցություններում հանդիպել է Ալիևի հակադարձմանը՝ «Նիկոլը համաձայնել է Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս, ինչո՞ւ պետք է ես համաձայնեմ, որ Ղարաբաղի խնդիր դեռ կա, կամ ինչո՞ւ պետք է համաձայնեմ ռուս խաղաղապահների ժամկետի երկարացմանը, երբ այդ տարածքը Նիկոլը ճանաչում է ադրբեջանական» թեմաներով։


Ալիևի հաղթաթուղը Սոչիում եղել է Նիկոլ Փաշինյանը, ով ասում է, որ եթե Մոսկվան Բաքվին համոզի, ապա ինքն ամեն ինչի տակ կստորագրի։ Իսկ դա նշանակում է, որ բանակցություններում Երևանը պասիվ է եղել, ինչն էականորեն թուլացրել է Պուտինի բանակցային դիրքերը։

5․ Գոնե այս պահին Պուտինին հաջողվել է, ՌԴ շահերից ելնելով, կանգնեցնել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Վաշինգտոնյան պլանը։ Թե ինչ կլինի առաջիկայում, մեզանից է կախված։

Արցախն իր միասնական «ոչ»–ն ասաց Ադրբեջանի կազմում հայտնվելու և Հայաստանի պետականության կորստի հեռանկարին։ Խոսքը հիմա Հայաստանինն է։ Նոյեմբերի 5–ին նշանակված հանրահավաքի գլխավոր մեսիջը հենց դա է լինելու՝ միասնություն դրսևորել Արցախի ժողովրդի հետ և «ոչ» ասել Հայաստանի ոչնչացման ծրագրին։

Սոչիում Հայաստանը ստացավ որոշակի ժամանակահատված՝ ներքաղաքական փոփոխությունների հասնելու համար։ Եթե այդ ժամանակահատվածում փոփոխություններ չլինեն, ապա կրկին կլինեն սահմանային միջադեպեր ու կրկին առաջ կգա Վաշինգտոնյան պլանը։ Ամեն ինչ դեռևս հայ ժողովրդի ձեռքերում է»,-գրել է Թևանյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:44 28/10/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հիմա իր և ընտանիքի հարցերն է լուծում. Անդրանիկ Թևանյան
12:42 21/10/2022  |  ՄեկնաբանությունԳողը՝ տնից, եզը՝ երդիկից․ ովքեր են գոհ և ովքեր են դժգոհ Նիկոլ Փաշինյանից. Թեւանյան
12:17 15/10/2022  |  Մեկնաբանություն«Հավաստի Աղբյուրը» ներկայացրեց Արևմուտքի ու Փաշինյանի տեսակետն Արցախի հարցում. Թևանյան
11:25 01/10/2022  |  ՄեկնաբանությունՀայաստան. լինե՞լ, թե՞ չլինել. Թեւանյան
12:02 18/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱվերված կիսապետություն․ ի՞նչ դերակատարում է վերապահվում Հայաստանին. Անդրանիկ Թևանյան
23:11 31/08/2022  |  ԼՐԱՀՈՍԲրյուսելում ձեռք բերված համաձայնություններն ամբողջությամբ անցել են Բաքվի օրակարգով․ Թևանյան
15:35 28/07/2022  |  ՄեկնաբանությունՓաստորեն, պարտադիր կուտակայինով յուրօրինակ հարկ է սահմանված՝ վատ ապագայի հարկը. Անդրանիկ Թևանյան
18:46 15/07/2022  |  ՄեկնաբանությունԱրմենը Նիկոլի հերթական զոհն է. Անդրանիկ Թեւանյան
16:43 02/07/2022  |  ՄամուլՆիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
14:54 23/05/2022  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանի հեռացումը և ազգային իշխանության ձևավորումը հնարավորություն կտա խուսափել կատաստրոֆայից.Անդրանիկ Թևանյան

Արխիվ

[]