Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Նիկոլը Պուտինին այլևս պետք չի. անդրադարձ Սոչիի հանդիպումից հետո 11/01/2022   19:16  |  Վերլուծություններ

Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հոկտեմբերի 31-ի հանդիպումը ոչ մի հարց չլուծեց ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի, ո՛չ Ռուսաստանի համար։

Մինչ Ադրբեջանն ամրանում է դեռևս 2021թ մայիսից Հայաստանի տարածքում գրավված դիրքերում, իսկ սեպտեմբերին ավելի մասշտաբային հարձակում էր իրականացրել՝ սպանելով ավելի քան 200 հայ զինվոր, Հայաստանի իշխանությունները՝ բանակի կարողությունները հզորացնելու փոխարեն, որոշեցին ապավինել արտաքին՝ արևմտյան աջակցությանը։ Հայաստան հրավիրվեցին եվրոպացի ռազմաքաղաքական դիտորդները, տեսանելի ներգրավվածություն ցուցաբերեց նաև ամերիկյան կողմը։ Անշուշտ, սա հարուցեց ռուսական կողմի խանդը՝ հիմք տալով դեռևս 2018թ ամառվանից շրջանառվող դավադրապաշտական տեսություններին, թե «Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք»։

Հոկտեմբերի 28-ին Վալդայ ակումբում Պուտինը նախատեց Հայաստանի ղեկավարներին, որ նախընտրում են «վաշինգտոնյան» մոտեցումները, որը, ըստ նրա, Արցախն անվերադարձ նվիրում է Ադրբեջանին։ Փոխարենն առաջարկվեց ռուսական տարբերակ, որով Արցախի յուրահատկությունները հաշվի պիտի առնվեն։ Սրան նախորդել էր Լավրով-Միրզոյան հանդիպումը, որտեղ Միրզոյանը տեսախցիկների առջև մեղադրել էր Ռուսաստանին՝ Հայաստանի վրա ռազմական հարձակումը անուշադրության մատնելու մեջ։

Բոլորը հիշում են, երբ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Հայաստանում իշխանությունը գտնվում էր փողոցում, պատգամավոր-մարզպետ-պաշտոնյաները փախել էին տարբեր բարեկամների տներ, իսկ Փաշինյանը գտնվում էր պատսպարաններում։ Այն ժամանակ վերջինիս ռեաբիլիտացրեց հենց Պուտինը՝ դեմ հանդես գալով նրան դավաճանության մեջ մեղադրողներին։

Այստեղ պետք է մի պահ կանգ առնել ու հասկանալ, որ 2020թ Ռուսաստանը և հետ-ուկրաինական Ռուսաստանը՝ դրանք տարբեր «Ռուսաստաններ» են։ Ուկրաինայի դեմ սկսված պատերազմը ի ցույց է դրել նախկին գերտերության այնքան թերություններ ու թուլություններ, որ նույնիսկ Տաջիկստանի նախագահն է հրապարակավ կշտամբում Պուտինին։

Հիմա Սոչիի մասին։

Սոչիի հայտարարությունը, ըստ էության, ոչնչի մասին է։ Ալիևը (և Թուրքիան), տեսնելով Ռուսաստանի թուլությունը, գնում են իրենց մաքսիմալիստական պահանջների ճանապարհով։ Չէ՞ որ նրանք հիմա պատմական շանս ունեն տարածաշրջանից վերացնել, կամ զգալի թուլացնել, հայկական գործոնը։ Նրանք իրենց ճանապարհին չունեն ո՛չ առաջվա ռազմականապես ուժեղ Հայաստանի, ո՛չ մարտունակ Արցախի, ո՛չ էլ Ռուսաստանի պատնեշները։

Սոչիից հեռարձակված իր բացման խոսքում Փաշինյանը հղում արեց ինչ- որ փաստաթղթի, որը, դատելով հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունից, Պուտինը անկարող է եղել համաձայնեցնել Ալիևի հետ։ Այդ տեքստում ընդհանրապես առարկայական ոչինչ չկա, բացի ձևական առումով Ռուսաստանի միջնորդության վերահաստատումը։ Եթե սա ամենահնարավոր ցածր ընդհանուր հայտարարն է եղել, ուրեմն Ռուսաստանն ավելի թույլ է, քան կարելի է պատկերացնել։

Հայտարարությունը ոչ մի կերպ չի անդրադառնում ո՛չ Հայաստանի, ոչ՛ Արցախի վերջերս օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման խնդրին։ Ավելին՝ նույնիսկ փորձ է արվել խուսափել ռուս խաղաղապահների մասին որևէ առարկայական անդրադարձ անելուց։ Կրկին՝ ոչ Ռուսաստանի ընտրությամբ։

Ընդհանրապես, իր հրապարակային խոսքում Փաշինյանը հնչեցրել է տարբեր (արդարացի) պահանջներ, այդ թվում՝ կոնկրետ Ռուսաստանից, որոնք ո՛չ ընդունված հայտարարության մեջ, ո՛չ Պուտինի հրապարակային խոսքում արծարծված չեն։ Ավելին՝ Փաշինյանը հանդիպմանը ներկայացել էր «հուշաթերթիկով», որ հանկարծ չմոռանա իր տեքստը։ Արդյոք սա միայն Հայաստանում իր փոքրաթիվ, բայց ակտիվ աջակիցների ու «լուռ մեծամասնության» համար էր միայն նախատեսված, դժվար է ասել։

Նրա «հուշաթերթիկի» վրա գրված խնդիրներից ոչ մեկին որևէ մակարդակով անդրադարձ չի արվել։

Հայ հասարակական-քաղաքական մտքում արդեն գրեթե արմատացած է այն մոտեցումը, որ Փաշինյանը արտաքին թատերաբեմում համաձայնում է ամեն ինչի ու տրվում է բոլոր տեսակի ճնշումներին՝ միայն թե պահպանի իր իշխանությունը։ Նույնիսկ Արցախից հրաժարումը տեղի է ունենում այս համատեքստում։

2018-2020թթ Փաշինյանը Պուտինի համար չափազանց հարմար գործընկեր էր՝ համաձայնելով Կրեմլից հնչող գրեթե ամեն ինչի ու փոխարենը չպահանջելով ոչինչ՝ ո՛չ էժան գազ, ո՛չ որևէ արտոնություններ, ո՛չ նոր զենքեր։ Պատերազմից հետո Փաշինյանը դարձավ գլխացավանք, և Ռուսաստանի համար գլխացավանք դարձրեց նաև Հայաստանն ու Արցախը։ Հետպատերազմական Հայաստանն ու Արցախը Ռուսաստանին ոչինչ չեն տալիս, բացի ֆորմալ ռազմական ներկայության պլացդարմից, որը, ինչպես տեսնում ենք Ուկրաինայում, ռուսական բանակը նորմալ չի էլ կարողանում օգտագործել։

Պուտինը մինչև Ուկրաինա ներխուժումը ցանկանում էր Հայաստանից զիջումներ կորզելով բարեկամանալ Թուրքիայի ու Ալիևի հետ։ Բայց հիմա, տեսնելով թուլացած Ռուսաստանը, Ալիևն ու Էրդողանը, արդեն իսկ բավարարած լինելով իրենց մաքսիմալիստական պահանջները, գնում են առաջ, ու գնալու են առաջ՝ թույլ Հայաստանի հաշվին։ Նպատակը՝ վերացնել հայկական գործոնը տարածաշրջանից ու ավարտին հասցնել 1915-ի պլանները։ «Չքաղաքականացնել» տերմինով հասարակությանը բթացրած հայրենի իշխանությունները, ապալեգիտիմացրած լինելով բոլոր ընդդիմախոսներին դեռ 2018-ին, թույլ չեն տալիս որևէ այլընտրանքային քաղաքական մտքի արծարծում հասարակության մեջ։ Արդյունքում «խաղաղության օրակարգը» մնում է միակն ու այլընտրանք չունեցողը։ Եվ մարդիկ չեն էլ հասկանում, որ դա նոր Դեր Զորի ճանապարհն է։

Գլխավոր հարցը հետևյալն է. արդյո՞ք Ռուսաստանի շահերից է բխում Կովկասում ռազմական ներկայության շարունակական լինելը, թե՞ Ռուսաստանը հեռանում է Կովկասից։

Եթե Կովկասում ազդեցությունը պահպանելը դեռ կարևոր է Կրեմլի համար, ուրեմն միայն մարտունակ Հայաստանն է ի զորու ապահովել ռուսական շահի ծանրակշիռ ներկայությունը։ Ուկրաինայում պարտվող ու Արևմուտքի կողմից խիստ սանկցիաների տակ հայտնված Ռուսաստանը ունակ չէ ճնշել Էրդողանին ու Ալիևին, այլ կարող է միայն զսպել նրանց ախորժակը։ Ժամանակավոր։ Հատկապես, եթե Հայաստանն ինքնուրույնաբար ցանկություն չունի նորից գործոն դառնալ։ Իսկ ցանկություն չունի, հավանաբար, ոչ միայն իշխանավորների մտահորիզոնի սահմանափակ լինելու պատճառով։ Հետևաբար ուժեղ դաշնակից ունենալու և ռեգիոնում այդ դաշնակցին ապավինելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է համապատասխան իշխանություն Հայաստանում։

Ցավոք, ո՛չ Հայաստանի ապակողմնորոշված հասարակությունը, ո՛չ նախկին նախագահների քաղաքական կապիտալը, ո՛չ էլ որևէ մեկը ունակ չեն իրականացնել որակական իշխանափոխություն։ Այս խմբերի մի մասը ցանկանում էր իշխանության գալ, երբ «Նիկոլը ամեն ինչ կստորագրի», մի մասն էլ հուսով էր, որ Կրեմլը ամեն ինչ կանի իրենց փոխարեն ու կնվիրի Հայաստանի գահը՝ վայելելու։

Իշխող ՔՊ-ն լիովին գտնվում է Փաշինյանի վերահսկողության ներքո՝ տարբեր պատճառներով ու գործիքներով։ Այստեղից չի ծնվելու որևէ «հաջորդ» կամ «ժամանակավոր» ղեկավար։ Իսկ արևմտյան ֆինանսական ռեսուրսներով սնվող «քաղհասարակությունը» ակտիվ ընդդիմանալու իշխանափոխությանը իր ողջ ցանցով, քանի որ նրանց համար սա կենաց ու մահու խնդիր է։ Քաղպայմանագիրն ու քաղհասարակությունը, երբեմն իրար կծոտելով, պահելու են իշխանությունը՝ իբրև ֆիզիկական անվտանգության երաշխիք։

Զուգահեռ իրականությունում թույլ Ռուսաստանի ստվերում Հայաստանն իրոք տեղավորվում է ամերիկա-եվրոպական ուղեծրի մեջ, որը ենթադրաբար Կրեմլի շահերից չի բխում։ Եվ ուրեմն Հայաստանում արագ իշխանափոխություն իրականացնելուն Ռուսաստանը քիչ այլընտրանքներ ունի։ Արդյո՞ք այս հնարավորությունից կօգտվի Հայաստանը «փրկել» տենչող, բայց բաժան-բաժան եղած ազգային ընդդիմությունը։

Մավրը արել է իր սև գործը, նա կարող է հեռանալ։ Պուտինին Նիկոլը այլևս պետք չի։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:06 01/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև ստորագրվել է Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր
16:13 01/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ու Իրանը պլանավորում են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի. Իրանի նախագահ
12:44 01/11/2022  |  ԼՐԱՀՈՍԹեհրանում մեկնարկել է Փաշինյան-Ռաիսի հանդիպումը (տեսանյութ)
11:45 01/11/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանին Իրանում ընդունել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին (տեսանյութ)
10:22 01/11/2022  |  ԼՐԱՀՈՍ Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Իրան
10:04 01/11/2022  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը հանրահավաքի օրը «ռազվեդկա» է գործուղել Արցախ. «Հրապարակ»
00:16 01/11/2022  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանը պատրաստ է տրամադրել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները և դրանց հիման վրա շարժվել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի որոշման ուղղությամբ․ Պուտին
23:41 31/10/2022  |  ԼՐԱՀՈՍՀայտարարությամբ կողմերն ընդգծել են ռուս խաղաղապահների զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում
23:34 31/10/2022  |  ԼՐԱՀՈՍ2022-ի հոկտեմբերի 31-ի տարածված հայտարարության մեջ բացակայում է Լեռնային Ղարաբաղ կամ Արցախ եզրույթը․ Շարմազանով
22:37 31/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱնկեղծ պետք է ասեմ՝ ամեն ինչ չի հաջողվել համաձայնեցնել. Պուտինը՝ հայտարարել է, որ հայտարարության նախնական տարբերակից որոշ մտքեր հանվել են

Արխիվ

[]