ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսաստանին հաջողվեց նախաձեռնությունը լիովին իր ձեռքը վերցնել. Պուտինի հայտարարությունը սառը ցնցուղ էր արևմտյան նախաձեռնությունների համար. Խաչիկ Գալստյան 11/01/2022 16:04 | ԼՐԱՀՈՍ
Սոչիի երեկվա հանդիպումն իրականում ուղղված էր Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի վերականգմանը, որով Ռուսաստանը ցույց տվեց, որ թե՛ պատերազմի, թե՛ հետագայում ԼՂ հարցի համապարփակ կարգավորման գործում իր ազդեցությունը շարունակում է մեծ մնալ կողմերի վրա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը:
Հիշեցնենք, որ երեկ Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել: Ինչպես Ռուսաստանի նախագահն է նշել հանդիպումից հետո, ոչ բոլոր հարցերի շուրջ է կողմերին հաջողվել համաձայնության գալ, ինչի արդյունքում հայտարարության նախնական տեքստից որոշ կետեր հանվել են:
Կողմերն ընդգծել են ռուս խաղաղապահների զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ավելին՝ ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման հարց է քննարկվել:
Մեզ հետ զրույցում Խաչիկ Գալստյանը նախ հետընթաց համարեց «ռուս խաղաղապահների տեղակայման վայր» արտահայտությունը, հիշեցրեց, որ նախկինում հստակ ֆիքսվում էր, որ խոսքը ԼՂ հակամարտության գոտու մասին էր.
«Ադրբեջանը վերջին երկու տարիներին կատեգորիկ պնդում է և գրեթե հասնում է նրան, որ Ղարաբաղյան կոնֆլիկտ արտահայտությունը դուրս գա դիվանագիտական լեքսոնիկից: Ես վստահ եմ, որ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ամենաառանցքային հարցերից մեկը Ադրբեջանի նախագահի կողմից եղել է ԼՂ արտահայտությունը փաստաթղթից դուրս թողնելը»,-հավելեց զրուցակիցը:
Քաղաքական գործիչն ընդգծում է՝ սա վտանգում է խաղաղության գործընթացը, քանի որ եթե կողմերը չեն նկատում բուն խնդիրը, խուսափում են այդ խնդրի անունը տալուց, դրանով խնդիրը չի հանգուցալուծվում.
«Իրականության մեջ Լեռնային Ղարաբաղը ոչ մի տեղ չի անհայտացել, այն գոյություն ունի, ասեմ ավելին՝ Ստեփանակերտի վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ ԼՂ-ն ինքնուրույն գոյություն ունի, և Հայաստանի իշխանությունները այս տեսանկյունից հնարավորինս քիչ ազդեցություն կարող են ունենալ Արցախի ժողովրդի կամարտահայտության և կամքի վրա»,-ասաց Գալստյանը:
Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման հավանականությանը՝ զրուցակիցը նշում ՝ եթե Ռուսաստանը գնում է իրավիճակի սառեցման և ներկա ստաուս-քվոն պահպանելու ուղղությամբ, բնական է, որ ևս 10-15 տարի ռուս խաղաղապահների ներկայությունը այնտեղ անհրաժեշտություն լինի:
Թեև Հայաստանը և Ադրբեջանի պարբերաբար խոսում են այսպես կոչված «խաղաղության պայմանագիր» կնքելու անհրաժեշտությա ն մասին, ավելին՝ ժամկետներ են նշում ՝ մինչև տարեվերջ, Ռուսաստանի նախագահը երեկ հրապարակավ հայտարարեց, որ դեռ վաղ է «խաղաղության պայմանագրի» մասին խոսել:
Խաչիկ Գալստյանի խոսքով՝ սա նախ սառը ցնցուղ էր արևմտյան նախաձեռնությունների համար, որոնք պնդում են, որ մինչև տարեվերջ այդ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի.
«Իրականում իրավիճակի շատ բարդ է, մեր տարածաշրջանը դարձել է եռման կաթսա: Եթե տասնամյակների հակամարտությունը այդքան շուտ կարգավորվելու ենթակա լիներ, ապա վաղուց լուծված կլիներ»,-հավելեց զրուցակիցը:
Որքան էլ հայկական և ադրբեջանական կողմերը փորձում են սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցը տեղափոխել բրյուսելյան հարթակ, երեկ ՌԴ նախագահը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները և դրանց հիման վրա շարժվել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի որոշման ուղղությամբ:
Մեզ հետ զրույցում Խաչիկ Գալստյանը շեշտեց՝ աբսուրդ է, որ սահմագծման հարցերով Բրյուսելում կայանալիք հանդիպումների ժամանակ ԽՍՀՄ քարտեզներով առաջնորդվեն.
«Այստեղ կային զուգահեռ երկու պրոյեկտներ, Սոչիում կայացած հանդիպումը վկայեց, որ եթե դեմարկացիայի և դելիմիատցիայի գործընթաց գնա, ապա դա տեղի է ունենալու հենց ռուսական քարտեզներով և ՌԴ-ի անմիջական վերահսկողությամբ»,-ասաց նա:
Ամփոփելով Սոչիի եռակողմ հանդիպման ընդհանուր արդյունքները՝ Խաչիկ Գալստյանն արձանագրում է՝ հանդիպումն իրականում աշխարհաքաղաքական մրցավազք էր, որտեղ Ռուսաստանին այս փուլում հաջողվեց նախաձեռնությունը լիովին իր ձեռքը վերցնել, գործընթացը վերահսկելի դարձնել, ինչի արդյունքում եվրոպական զուգահեռ գործընթացներն իրենց ազդեցությամբ թուլանում են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ