Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ալիեւը Պուտինին ասելու է՝ Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ղեկավարը Պրահայում դրան դեմ չէր, հիմա դու ին՞չ ես ուզում․ Փաշինյանն ուզում է, որ Մոսկվան կռվի հայաստանյան շահի համար 10/31/2022   20:04  |  Քաղաքական

Պրահայում հավանության արժանացած հայտարարությունը եւ ռուսական կոնցեպտը գուցե ինչ-որ կետերով, մասնավորապես, հումանիտար բնույթի, կհամընկնեն, բայց մյուս կետերով այդ երկու մոտեցումներում լուրջ հակասություններ կան եւ հնարավոր չէ, որ Պրահայում հավանության արժանանար մի փաստաթուղթ, որը ռուսաստանյան առաջարկներին համահունչ լիներ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Սոչիում Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Փաշինյանի հայտարարությանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօր տեղի ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հարցում ընդունելի են ռուսական նախագծով առաջարկվող մոտեցումները ու հույս հայտնել, որ Պուտինը կաջակցի դրանց՝ այսօրվա եռակողմ հնարավոր հայտարարության մեջ ։ «Մենք հաստատում չունենք, որ ռուսական կողմը սատարում է այդ առաջարկը, ուզում եմ ընդգծել, որ դա ոչ մի կերպ չի հակասում այն պայմանավորվածություններին , որ ձեռք բերվեցին այս տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում»,-հայտարարել է Փաշինյանը։ Նա նաեւ նշել է, թե պրահյան բանակցություններում կողմնորոշվել է այդ թվում Պուտինի՝ ԼՂ-ի վերաբերյալ արած հրապարակային հայտարարությունների վրա։

«Փաշինյանը փորձում է տվյալ պարագայում ոչ միայն խաղալ ՌԴ-ի հետ, այլեւ՝ որոշակի մանեւրների տեղ թողել Արեւմուտքի համար։ Նա իրավիճակային հայտարարություններ է անում։ Ամեն ինչ պարզ կլինի ոչ թե նույնիսկ այսօրվա հնարավոր եռակողմ հայտարարությունից հետո, այլ կոնկրետ գործողությունների ընթացքում, եթե գործընթացը դրան հասնի»-ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ Փաշինյանն ու Ալիեւը Պրահայում Մակրոնի եւ Բորելի մասնակցությամբ հայտարարություն են ընդունել, որով պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Եթե այդ հայտարարությունն ընդունվել է, նշանակում է՝ երկու կողմին էլ ձեռնտու է եղել։ Հայտնի է նաեւ, թե վաշինգտոնյան փաստաթուղթն ու մոսկովյանն ինչով են տարբերվում։ Հասկանալի է, որ Սոչիում Փաշինյանն ուզում է Արցախի հարցը գցել Մոսկվայի գրպանը, նա ասում է՝ եթե Մոսկվան պնդի, Ադրբեջանին համոզի, որ նա հրաժարվի, ըստ էության, իր համար ավելի ընդունելի տարբերակից, որը արեւմտյան տարբերակն էր ու որին երկուսն էլ հավանություն են տվել, ինքը դեմ չէ։ Այսինքն, Փաշինյանն ուզում է, որ Մոսկվան կռվի հայաստանյան շահի համար, նա ասում է, որ առանձնապես դեմ չէ, եթե Ռուսաստանը փորձի հետողորմյա անել պրահյան պրոցեսը, բայց հասկանալի է, որ Ալիեւը կրկնելու է այն, ինչ Աստանայում է ասել, որ իրենք Պրահայում խոսել են տարածքային ամբողջականության եւ Ղարաբաղի պատկանելության մասին եւ տպավորությունը այնպիսին էր, որ ՀՀ ղեկավարը դրան դեմ չէր։ Ալիեւը Պուտինին ասելու է՝ Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ղեկավարը Պրահայում դրան դեմ չէր, հիմա դու ին՞չ ես ուզում »- բացատրում է մասնագետը՝ շարունակելով, որ Փաշինյանը ուզում է համադրել իրարամերժ սկզբունքային դրույթներով փաստաթղթերը, ինչը հնարավոր չէ։

«Մի փաստաթղթով, ըստ էության, Արցախի թեման փակվում է եւ հարցը, թե ով է վերահսկելու ճանապարհը, այսինքն, դրանով ռուսներին ուղղակի դուրս են մղում փաստացի պրոցեսից եւ հետագայում՝ տարածաշրջանից, մյուսով՝ ռուսների ներկայությունը մնում է եւ Արցախի հարցը ժամանակավոր առկախվում է։ Այս երկու մոտեցումները ընդհանրապես չեն համատեղվում»։

Վիգեն Հակոբյանը նաեւ նկատում է, որ պաշտոնապես երկու առաջարկներն էլ չեն հրապարակվել հանրության համար։ Մենք ռուսական տարբերակի մասին գիտենք , ըստ Փաշինյանի ընտանեկան թերթի՝ այսպես ասած, հավաստի աղբյուրի, իսկ արեւմտյան տարբերակի մասին՝ արտահոսքերից։

Հակոբյանը նաեւ նկատում է, որ Փաշինյանի ընտանեկան թերթը, չնայած, որ խոստացել էր հրապարակել , այդուհանդերձ, մինչեւ այժմ չի հրապարակել արեւմտյան տարբերակը եւ հաշվի առնելով այն, թե ինչ ստորագրվեց Պրահայում, կարող ենք եզրակացնել, թե ինչ է այն։ Քաղտեխնոլոգի խոսքով, առնվազն երկու սկզբունքային տարբերություն այս արտահոսքերով մեզ հայտնի է դարձել եւ բարդ է հասկանալ, թե դրանք ինչպես կարող են չհակասել միմյանց։

«Մենք նաեւ որպես ազգ, որը երկար ժամանակ քաղաքականության մեջ է, պետք է հասկանանք, որ մի բան է, թե ինչ են խոսում տեսախցիկների առջեւ եւ այլ բան , թե ինչ ու ինչ տոնայնությամբ են խոսում դրանք անջատելուց հետո եւ ամենակարեւորը, թե ինչ է ստորագրվում արդյունքում։ Նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի փաստաթղթերն էլ ստորագրելուց առաջ մենք բարիդրացիական տոնայնություն էինք տեսնում, բայց արդյունքում ունենք երկու կապիտուլյացիոն փաստաթուղթ հիշեցնող համաձայնություններ»։

Ինչ վերաբերում է լուսանկարին, որտեղ ՌԴ նախագահն անձրեւանոց է բռնել իր եւ Փաշինյանի գլխին, Հակոբյանն ասաց․«Մեծ քաղաքականության մեջ սիմվոլիզմն, իհարկե, նշանակություն ունի, բայց, եթե ծանոթ եք Պուտինի վարքագծին, նա բավականին հաճախ է համապատասխան եղանակին անձրեւանոցով լինում եւ հաճախ է այն իր գլխին պահում եւ որեւէ խնդիր չի տեսնում, եթե տվյալ պահին իր գործընկերն իր կողքին է լինում եւ նրա գլխին էլ պահում է՝ ի տարբերություն ավելի ցածր դասի շատ քաղաքական գործիչների, այդ թվում ՝ հայաստանյան, ուստի, միշտ չէ , որ դա սիմվոլիզմ է։ Ուստի, դժվար է ասել՝ արդյո՞ք դա նշանակում է, որ Ռուսաստանը հերթական անգամ իր անվտանգության հովանոցն է առաջարկում Հայաստանին, թե դա զուտ պիտերյան դաստիրակության եւ հատուկ ծառայությունների դպրոց անցած մարդու քաղաքավարության ժեստ է։ Օրինակ, ես հիշում եմ, թե ոնց էր նա անձրեւանոց պահում նույն Մեդվեդեւի գլխին, անձրեւանոցն իր ձեռքում էր, հետեւաբար, միանշանակ։ ասելը դժվար է, դա կարելի է ասել բանակցությունների պրակտիկ արդյունքները տեսնելուց հետո, որը, իհարկե, անմիջապես բանակցություններից հետո չի երեւա»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:02 31/10/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը կմեկնի Թեհրան
12:42 31/10/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է Սոչի(տեսանյութ)
11:21 31/10/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի
10:53 31/10/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստան կմեկնեն ՀՀ փոխվարչապետը, ԱԳ նախարարը և ԱԽ քարտուղարը
21:21 30/10/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Սոչիում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետեւ տեղի կունենա եռակողմ հանդիպումը
18:27 30/10/2022  |  ԼՐԱՀՈՍԵրբ միջին խավը կարողանա մոբիլիզացվել, Դուխովը կնահանջի, որովհետեւ իր ընտրողն ամբոխն է. Դանիելյան
15:15 30/10/2022  |  ԼՐԱՀՈՍՀուսամ սկզբունքային կլինեք. քանի որ ձեզ արդեն հանձնել ա, ու դուք դա լավ գիտեք. Ղևոնդյան
14:09 30/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱստանայից մինչև Սոչի․ Պուտինն՝ ընդդեմ Ալիևի ու Փաշինյանի. Անդրանիկ Թևանյան
11:06 30/10/2022  |  ԼՐԱՀՈՍՏոյվո Կլաարը գոհ է Հայաստանում տեղի ունեցած հանդիպումներից
10:30 30/10/2022  |  ԼՐԱՀՈՍՔՊ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը

Արխիվ

[]