ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պատերազմը սկսվեց, դաշտերը չկարողացանք ջրել․․․ Սոթքում բոլոր ֆերմերները հսկայական վնասներ են կրել»․ Հակոբ Ավետյան 10/31/2022 12:50 | ԼՐԱՀՈՍ
Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի բերքահավաքը մոտենում է ավարտին։ Հիմնականում կարտոֆիլի մշակությամբ զբաղվող Սոթք բնակավայրում այս տարի աննախադեպ ցածր բերքատվություն է գրանցվել՝ մեծ վնաս հասցնելով հատկապես խոշոր ֆերմերային տնտեսություններին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար, Սոթք գյուղի բնակիչ Հակոբ Ավետյանը։
Ցածր բերքատվության պատճառն այս անգամ ոչ թե եղանակային վատ պայմաններն են, այլ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմական գործողությունները։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գյուղացիներն ու ֆերմերային տնտեսությունները չեն կարողացել բերքահավաքից առաջ ջրել մի քանի հազար հեկտարի հասնող կարտոֆիլի ցանքատարածությունները, ինչն էլ էապես կրճատել է ստացվող բերքի քանակը։
«Պատերազմը սկսվեց, դաշտերը չկարողացանք ջրել, էլեկտրականությունը վարի էր գնացել, նասոսներով ջրել հնարավոր չէր, ով էլ գետով պետք է ջրեր, այդ մարդիկ ուղղակի չէին կարող գնալ, ջրել, որովհետև գյուղն ու դաշտերն անընդհատ ռմբակոծվում էր․․․ դաշտերն էլ այնպես է, որ եթե չհասցրիր ջուրը ժամանակին անել, ամբողջը վարի է գնում։ Կարելի է ասել՝ կարտոֆիլի տնտեսություն ունեցող բոլոր ֆերմերները հսկայական վնասներ են կրել»,- նշեց Ավետյանը։
Տուժածներից մեկն էլ Ավետյանն է, որը սեփական օրինակով է հաշվարկել տնտեսություններին պատճառված վնասի չափը։ Ասում է՝ 1 հա-ից միջինում 40 տոննա ակնկալվող կարտոֆիլի փոխարեն՝ այս տարի 7-8 տոննա են հավաքել։
«Տեսեք՝ ինչ չափի մեծ վնասներ ենք կրել։ Ես, օրինակ, 40 հա դաշտ եմ ցանել, որի միջին բերքը կարող էր 1600 տոննա լինել, հիմա իմ միջին բերքը 300-400 տոննա է, ես 1200 տոննա բերք եմ կորցնում արդեն։ Բոլոր ֆերմերների մոտ է այդպես, այս տոկոսային հարաբերությամբ Սոթքում նույն կորուստն ունեցել են բոլորը»,- ասաց նա։
Իրավիճակը փոքր-ինչ այլ է հացահատիկային մշակաբույսերի առումով։ Մինչև պատերազմական գործողությունները Սոթքում հասցրել են հավաքել, ամբարել գարնանացան գարու, ցորենի պաշարները, բայց պատերազմն այստեղ էլ է իր սև գործն արել․ աշնանացանի ցանքատարածությունները մոտ 50 տոկոսով ամայի են մնացել, քանի որ անորոշության մեջ ապրող գյուղացիների մի մասը հրաժարվել է պատերազմող գյուղի դաշտերում ներդրում անել։
․․․Վերջին պատերազմից հետո մեկուկես ամիս է անցել։ Ավետյանի խոսքով՝ գյուղն ու գյուղացին աստիճանաբար սկսում են բնականոն կյանքով ապրել։ Պատերազմի ժամանակ տեղահանված համագյուղացիների մոտ 80 տոկոսն արդեն վերադարձել են, կառավարության ու բարերարների աջակցությամբ վերականգնել, նորոգել են ռմբակածություններից ավերված տները։ Փլատակների վերածված տների սեփականատերերին կառավարությունը խոստացել է հիմքից նորը կառուցել։
Գործող իշխանություններին հաճախ քննադատող նախկին համայնքապետն արձանագրում է՝ այս անգամ կառավարությունը աչքաթող չի արել թուրքի շնչառության տակ ապրող գյուղացիների սոցիալական խնդիրները։ Պատկան մարմինները եկել, տեղում գույքագրում են արել, վնասի մի մասն արդեն իսկ փոխանցել են, մյուս մասը երկրորդ փուլով կփոխհատուցեն։ Սոցիալական աջակցության ծրագրերից անմասն չեն մնացել նաև գործարարները։ Ռուսաստանաբնակ հայ գործարարներից մեկի (խոսքը Սամվել Կարապետյանի մասին է) ֆինանսավորմամբ, օրինակ, այս պահին իրականացվում է գյուղի 140 տների վնասված տանիքների ամբողջական վերականգնումը։
Ու թեև Սոթքը փորձում է ևս մեկ անգամ վերածնունդ ապրել, սակայն ամեն օր գյուղի մոտակա բարձունքներում ադրբեջանական զինուժի ներկայությանն առերեսվող գյուղացու թիվ մեկ առաջնահերթությունը շարունակում է մնալ անվտանգությունը՝ երկրորդ պլան մղելով սոցիալական խնդիրները․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ