ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմի ժամանակ խառնաշփոթ ստեղծողը եղել է քաղաքական ղեկավարությունը. որտեղ հրամանատարն իր տեղում էր թշնամին առաջխաղացում չի ունեցել, պարտված հրամանատարը համակարգում չպետք է մնա. Պահեստազորի գնդապետ 10/31/2022 18:28 | ԼՐԱՀՈՍ
44-օրյա պատերազմը ցույց տվեց՝ որտեղ հրամանատարը եղել է իր տեղում, զորքը բավականին հաջող դիմադրություն է ցույց տվել։ Այսինքն՝ պարտությունը բանակի վրա բարդելու փորձերն արդարացի չեն։ Եթե ճիշտ ղեկավարվեր, բոլորն իրենց տեղերում լինեին, խառնաշփոթ չառաջանար, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Խառնաշփոթ ստեղծողն էլ հիմնականում քաղաքական ղեկավարությունն էր։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է պահեստազորի գնդապետ, 44-օրյայի մասնակից Արտաշես Մխիթարյանը։
«Մարտակերտում, Մարտունի 3-րդում, Քարվաճառում, Ակնայում և այլն, առաջխաղացում չի ունեցել թշնամին։ Առաջին մի քանի օրը, որոշ ուղղություններում՝ այո, կորուստներ եղել են, բայց կարճ ժամանակ անց հետ է բերվել կորցրածը։ Եթե, օրինակ, Տոնաշենում հրամանատարն իր տեղում չլիներ, հնարավոր կլինե՞ր դա, իհարկե՝ ոչ։ Հրամանատարից շատ բան է կախված, դրա համար էլ ասում եմ՝ այն, այսպես կոչված, հրամանատարները, որոնք պարտվել են, համակարգում չպիտի մնան։ Բանակում բարոյահոգեբանական վիճակը չի փոխվելու, քանի դեռ նրանք համակարգում են, պարտված քաղաքական իշխանությունն էլ չի փոխվել»,-պնդում է մեր զրուցակիցը և հավելում՝ իրենց առջև դրված խնդիրը հաջողությամբ են կատարել այն հրամանատարները, որոնք սառնասրտություն են ցուցաբերել, խուճապի չեն մատնվել։
27 տարի համակարգում ծառայած սպան ցավում է՝ տեսնելով, թե ինչպես է խաղաղության կեղծ քարոզներով թմրեցվում հասարակության զգոնությունն ու բանակի՝ որպես անվտանգության միակ երաշխավորի դերն անկարևոր համարվում։
«Բնակչության մի ստվար հատվածի ձեռք է տալիս այս իրավիճակը, քանի որ հավատում է, թե խաղաղություն կարող է լինել, հավատում է, թե բանակի կարիքը կարող է չլինել։ Ցավոք, մարդկանց հավատացրել են, թե, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում բոլոր հարցերը լուծվելու են, էլ պատերազմ չի լինելու։ Դրա համար էլ, քանի դեռ այս իշխանություններ են որոշումներ կայացնում, բանակում դրական փոփոխության որևէ հույս չունեմ։ Իսկ ժամանակ մենք, ուղղակի չունենք։ Ամեն ինչ պետք է մի կողմ թողնել և զբաղվել բանակով։ Դա է մեր միակ փրկությունը»,-նկատում է նախկին զինվորականը։
ԶՈՒ-ում նախատեսվող փոփոխություններին մեր զրուցակիցը խիստ վերապահումներով է մոտենում, քանի որ ձևական կողմից զատ, բովանդակային որևէ փոփոխություն մինչև հիմա չի տեսել։ Դրական սպասելիքներ չունի նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրից, որը նախատեսվում է ներդնել «Ես եմ» ծրագրի փոխարեն։
«Անունն ինչ ուզում ես՝ դիր, կարևոր չի, կարևորը գործ արվի, բայց չի արվելու։ Փոխում են ծրագրի անունը, որ ասեն՝ մեր արածն է։ Վեց ամիս հետո, ասենք թե, պայմանագիր կնքվեց, բա հետո՞, «հետո»-ն է կարևոր, թե ինչ է արվելու մարտունակության բարձրացման համար։ Զորահավաքային պատսատությանը շատ մեծ տեղ պետք է տրվի։ Նախկինում էլ շատ թերություններ կային, սրանք էլ որ եկան, ընդհանրապես չկարողացան աշխատացնել։ Առանց զորահավաքային պատրաստության ճիշտ անցկացման, բանակը մարտունակ չի կարող լինել»,-վստահեցնում է պահեստազորի սպան։
Շարունակելով առաջնորդվել խորհրդային կանոնադրությամբ՝ առանց էական փոփոխությունների ու տեղայնացման, պահեստազորի սպայի համոզմամբ, բանակի մարտունակության բարձրացման հարցում որևէ առաջընթաց չենք ունենալու։
Արագ տեմպերով արդիական սպառազինության ձեռքբերում, զորքի մարտունակության բարձրացում՝ համալիր միջոցառումների իրականացմամբ, կտրուկ անցում ռազմահայրենասիրական կրթության. սրանք այն առաջնահերթ արվելիք քայլերն են, որոնք, նախկին զինվորականի համոզմամբ, թույլ կտան հօգուտ մեզ՝ փոխել ստեղծված իրավիճակը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ