Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

ՀՀ տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության լիակատար վերահսկողության ներքո և գործարկվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան. ՀՀ վարչապետ 10/31/2022   18:12  |  ԼՐԱՀՈՍ

Սոչիում տեղի է ունեցել Հայաստան Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Իր խոսքում ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ինչպես Ղազախստանում ենք պայմանավորվել, այսօր հանդիպում ենք Սոչիում: Սոչին որպես հանդիպման վայր նույնպես ընտրվել էր Ձեր և նախագահ Ալիևի կողմից: Մենք նման ֆորմատով այստեղ ոչ մեկ անգամ ենք հանդիպել: Ներողություն եմ խնդրում աշնանային եղանակի համար, սակայն ոչինչ անել չես կարող: Գլխավորը դրանում չէ, գլխավորը, որպեսզի կա հանդիպման, խոսելու հնարավորություն:

Գործնականում մենք արդեն սկսել ենք այդ քննարկումը, երբ հանդիպեցինք Աստանայում, որպեսզի նման լուրջ և ձգձգված հարցի, նման խնդրով զբաղվենք: Դրա համար էլ իրականացնում ենք Ձեր նախաձեռնությունը:

Բոլորովին վերջերս Ձեր նախաձեռնությամբ հեռավար կերպով անցկացվեց ՀԱՊԿ պետությունների առաջնորդների նիստը: Մենք տեսնում ենք մեր գործընկերների մոտեցումները, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին և Ղաևաբաղի շուրջ: Այդ հակամարտությունը ձգձգվում է արդեն տասնամյակներ, դրա համար էլ պետք է ինչ-որ ժամանակ այն ավարտել, համաձայն եմ դրա հետ: Գիտեմ, որ Դուք ունեք քաղաքական կամք դրա համար, և մենք ամեն կերպ աջակցում ենք: Մենք Ձեզ հետ պետք է, իհարկե, հիմա, այնուհետև եռակողմ ֆորմատով գտնենք առանցքային պահերը, որոնք թույլ կտան մեզ առաջ շարժվել:     

Ես թույլ կտամ ինձ հիշել, թե ինչպես հասանք զինված հակամարտության դադարեցման պայմանավորվածությանը: Եվ այն ժամանակ էլ մենք բոլորս ելնում էինք նրանից, որ ամենագլխավորը` խաղաղություն հաստատելն ու զարգացման համար պայմաններ ապահովելն է, այդ թվում` Հայաստանի տնտեսության զարգացման համար, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, նոր երթուղիների ստեղծումը, բոլոր հարցերը, որոնք կապված են տնտեսության զարգացման, սոցիալական ոլորտի հետ, վերջնաարդյունքում դա այն է, ինչի համար մենք աշխատում ենք: Այդ ամենը ծրագրվում է մարդկանց շահերից ելնելով: Դրա համար մենք պետք է այսօր խոսենք այդ բոլոր հարցերի շուրջ, և հույս ունեմ, որ առաջ կշարժվենք: 

Մենք մշտապես ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, ինչպես ասացի ՀԱՊԿ առաջնորդների հետ հանդիպմանը` հեռավոր ժամանակներից մինչ օրս: Դրա համար սա մեզ համար ամեն դեպքում յուրահատուկ իրավիճակ է: Հույս ունեմ, որ մենք այսօր կկարողանանք առաջ քայլեր կատարել կարգավորման ուղղությամբ: Ուրախ եմ Ձեզ տեսնել»:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյան -  «Շնորհակալություն հարգելի Վլադիմիր Վլադիմիրի:

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ հրավերի և այսօրվա եռակողմ հանդիպումը կազմակերպելու համար։ Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը ծավալուն է, բայց Ձեր թույլտվությամբ, բացման խոսքում ես կկենտրոնանամ տարածաշրջանային անվտանգության խնդիրների վրա։

Անցյալ շաբաթ «Վալդայ» բանավեճային ակումբում Դուք բարձրացրեցիք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի հարցը՝ ընդգծելով այս գործընթացի որոշ կարևոր պարամետրեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ՝ պնդելով, որ կաջակցեք այն սկզբունքների ընտրությանը, որոնց օգտին կարտահայտվի հայկական կողմը։

Ձեր մասնակցությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերջին փակ նիստի ընթացքում ես խոսել եմ այս մասին։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում մեզ համար ընդունելի են ռուսական կողմի՝ «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներն ու պարամետրերը» նախագծով առաջարկված մոտեցումները։

Հուսով եմ, որ Դուք կաջակցեք այսօրվա եռակողմ հանդիպման արդյունքներով հնարավոր հայտարարության տեքստում այս փաստաթղթին հղվելու առաջարկը։ Հայաստանն առաջարկել է, սակայն մինչ այժմ մենք չունենք հաստատում, որ ռուսական կողմը սատարում է այս առաջարկին։ Ցանկանում եմ ընդգծել, որ դա որևէ կերպ չի հակասում պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Պրահայում այս տարվա հոկտեմբերի 6-ին։ Ի դեպ, պրահյան բանակցությունների ընթացքում ես ուղղորդվել եմ Ձեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրապարակային հայտարարություններով։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Մեզ համար շատ կարևոր է ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ուր նրանք ներխուժել են այս տարվա մարտին։ Հակառակ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների՝ ադրբեջանական զորքերը դեռ դուրս չեն եկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց։ Հույս ունեմ, որ այսօրվա քննարկումների արդյունքում այս հարցը կլուծվի:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացին, ապա նախքան սահմանազատման աշխատանքների սկիզբը՝ մենք բազմիցս ընդգծել ենք, որ դրան պետք է նախորդի ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու մեխանիզմների ստեղծումը։

Ռուսաստանի դիրքորոշումը կայանում էր նրանում, որ սահմանազատման հանձնաժողովի ձևավորումն ու աշխատանքը ինքնին կդառնա սահմանների անվտանգության մեխանիզմ։

Անկեղծ ասած, այն ժամանակ մենք չէինք կիսում այս դիրքորոշումը, բայց ի վերջո որոշեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակցի, այսինքն Ռուսաստանի մեկնաբանության վրա։ Չնայած դրան, այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը նոր ագրեսիա նախաձեռնեց Հայաստանի դեմ և օկուպացրեց մեր երկրի նոր տարածքներ։ Մեզ համար շատ կարևոր է Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումն այս հարցում, ըստ որի` անհրաժեշտ է ադրբեջանական զորքերը դուրս բերել ելման դիրքեր 2021 թ-ի մայիսի 11-ի դրությամբ:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա Դուք գիտեք, որ Հայաստանը շատ շահագրգռված է դրանում։ Եվ մենք պատրաստ ենք ցանկացած պահի կոնկրետ որոշումներ ընդունել՝ հիմնվելով 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի և 2021 թ.-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության վրա։ Այս համատեքստում մենք հիմնվում ենք նաև Ձեր՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրի 3-րդ կետի և 2020 թ-ի նոյեմբերի 9-ի Ձեր հեռուստաուղերձի վրա, որոնցում արտացոլված են մեր պայմանավորվածությունները։

Իսկ հարցի էությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության լիակատար վերահսկողության ներքո և գործարկվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը պետք է վերահսկողություն իրականացնի վերոնշյալ պայմանավորվածությունների կատարման նկատմամբ։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

ցանկանում եմ ընդգծել Ադրբեջանում պահվող բոլոր Հայաստանի քաղաքացիների ազատ արձակման և հայրենադարձության հարցի կարևորությունը։ Չնայած այն հանգամանքին, որ մենք տասնյակ անգամներ քննարկել ենք այս հարցը, և հակառակ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ հարցը մինչ օրս չի լուծվել։

Շնորհակալ եմ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության համար գործադրած ջանքերի համար»։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:04 31/10/2022  |  ԼՐԱՀՈՍՍոչիում ավարտվել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
16:14 31/10/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաները պետք է լինեն Հայաստանի վերահսկողության ներքո. Փաշինյանը՝ Պուտինին
16:12 31/10/2022  |  ԼՐԱՀՈՍԼՂ հարցում ընդունելի են ռուսական նախագծով առաջարկվող մոտեցումները. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
16:08 31/10/2022  |  ԼՐԱՀՈՍԵրեւանի համար շատ կարեւոր է ադրբեջանական զորքերի դուրս բերումը ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց. Փաշինյան
15:52 31/10/2022  |  ԼՐԱՀՈՍՊուտին. Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է արդեն տասնամյակներ ու ինչ-որ ժամանակ պետք է այն ավարտել
15:36 31/10/2022  |  ԼՐԱՀՈՍՍոչիում սկսվել է Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումը
16:16 28/10/2022  |  ԼՐԱՀՈՍՍոչիում Փաշինյանը, Պուտինն ու Ալիեւը կքննարկեն Ղարաբաղի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները
12:24 26/10/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի, Ալիեւի ու Պուտինի եռակողմ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 31-ին
13:05 24/10/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև սպասվող հանդիպման մասին
11:25 14/10/2022  |  ԼՐԱՀՈՍՊուտինը Փաշինյանին ու Ալիեւին առաջարկել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում. RT

Արխիվ

[]