Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

Կա ավելի վտանգավոր բան, քան՝ թուրքական սպառնալիքը. Վահե Հովհաննիսյան 10/30/2022   12:55  |  ԼՐԱՀՈՍ

Պուտինի հնչեցրած ձևակերպումներից հետո մենք թևակոխել ենք նոր փուլ։ Միակ բանը, որ չի կարելի անել, հիստերիան է՝ քաղաքական, ինստիտուցիոնալ, անձնական և ազգային։ Հակառակը, պետք է առավելագույնս սառնասիրտ հասկանալ նոր իրողությունը, գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«1. Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա։ Պուտինի խոսքը ոչ այնքան Արցախին էր վերաբերում, որքան՝ Հայաստանին։

2. Նիկոլը ամեն ինչ շատ լավ պատկերացնում է, ու եթերից չէ, որ իմանում է ծայրահեղ ռիսկերի մասին։ Իշխանության 95 տոկոսը իրավիճակը չի պատկերացնում, բայց դա չի փոխելու պատմության ընթացքը՝ թե ինչ կարող է լինել պետության հետ, ու նաև՝ իրենց։ Նիկոլը երբեք նրանց ճիշտը չի ասի։

3. Ժողովրդի ճնշող մեծամասնությունը չի հասկանում իրավիճակը։ Դա նորմալ է. ուկրաինացի ժողովուրդն էլ մինչև փետրվարի 23-ը չէր հասկանում, ավելին՝ չէր լսում բաց տեքստերով ասվածը։  Սովորաբար ժողովուրդները չեն հասկանում իրավիճակը մինչև փաստը չկատարվի։ Դա հետո 10 միլիոնից ավել մարդ կարտագաղթի, կքանդվեն հազարավոր բնակավայրեր, շքեղ քաղաքները, ընտանիքները, ճակատագրերը։

4. Ակտիվ ընդդիմադիրների մի զգալի մասը նույնպես չի հասկանում իրավիճակի ողջ խորությունը։ Ու հենց այդ պատճառով է, որ կամ արտասանում են «դեմ ենք  վաշինգտոնյան պայմանագրին, կողմ՝ ռուսականին», շուտասելուկը, կամ՝ «ոչ մի ճանապարհ չպետք է տալ» և այլն։ Խաղաղության պայմանագիրը պոնչիկանոցի պոնչիկ չէ, որ «ընտրես ջեմովը, մերժես՝ կրեմովը»։ Ավելի լուրջ է պետք լինել։

Ժամացույցը միացված է

Ամենավտանգավոր խնդիրը այսօրվա իշխանության կառուցվածքն է։ ՄԵԿ հոգին ունի հնարավորություն՝ որոշելու ողջ պետության, միլիոնավոր մարդկանց և գալիք սերունդների ճակատագիրը։ Սրանի´ց է պետք վախենալ, և ոչ թե՝ հնարավոր պայմանագրից։ Սա ավելի վտանգավոր է, քան թուրքական սպառնալիքը, հատկապես որ որևէ մեկը չունի պատկերացում, թե ինչ է ծրագրում նա իրականում։

Ըստ այդմ, ՄԵԿ հոգին կարող է ստորագրել «վաշինգտոնյան տարբերակը», կարող է ստորագրել ռուսականը, որը ոչ ոք չգիտի, թե ինչ է, կարող է չստորագրել ոչ մեկը։ Առաջին դեպքում մենք ոչ միայն կորցնելու ենք Արցախը, այլև թուրքական ներխուժումը Հայաստան ամիսների խնդիր է լինելու։ Բոլորին «ֆռցնելու» և ոչինչ չստորագրելու դեպքում մենք մնում ենք օդում կախված պետություն, որը ոչ միայն չի ստանալու որևէ միջազգային աջակցություն, այլև ընկալվելու է որպես պատերազմ հրահրող, ապակառուցողական կողմ։ Չարյաց փոքրագույնը, թերևս, ռուսական տարբերակի շուրջ գրագետ բանակցելն է և իրական հողի վրա իրական երաշխիքներ պահանջելը։

Բայց եթե այդ մեկ հոգին իր մեջ արդեն կայացրած որոշում ունի, ապա կարող է վիժեցնել մյուս բոլոր պոզիտիվ հնարավորությունները։ Մենք արդեն իսկ թույլ ենք տվել, որ ՄԵԿ հոգին հարյուր անգամ հայտարարի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է 2007-ից, ինչը սեփական անձը փրկելու համար նախատեսված ծայրահեղ սուտ է, և այդ ստով ահռելի վնաս է հասցվել պետությանը։ Թույլ ենք տվել, որ պրահաներում ու բրյուսելներում ընդունի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է. սա մեծապես դժվարացրել է թե´ Սոչիի, թե´ հետագա բանակցությունների մեր դիրքերը. Ալիևն ամեն անգամ ցիտելու է ՄԵԿ հոգուն։                              

ՄԵԿ հոգու այլընտրանքը

Իրավիճակը կլիներ նվազ վտանգավոր և ավելի կանխատեսելի, եթե ձևավորված լիներ ՄԵԿ հոգու այլընտրանքը։ Եթե հնարավոր լիներ հասարակությանը և միջնորդներին ներկայացնել, թե որն է ՄԵՐ՝ մյուսներիս տեսակետը, մեր դիրքորոշումը։ Եթե իշխանության լինենք ՄԵՆՔ, ո՞ր հարցը ինչպես ենք պատկերացնում, ինչպե՞ս ենք բանակցելու, ինչպե՞ս ենք պատկերացնում խաղաղության հաստատումը և Հարավային Կովկասի ճարտարապետությունը՝ ընդհանրապես։ Սա´ է, որ այս պահին չունենք, սրա պատճառով է, որ Նիկոլը իշխանության է, սրա պատճառով է, որ հասարակությունը չի հասկանում, թե ո´ր տաբերակը ուր է տանում, և ինչ պետք է անել՝ Ուկրաինայի ու Դամասկոսի չվերածվելու համար։

Չկա միասնական տեսակետ, չկա միասնական բովանդակություն, չկա միասնական տեսլական. նման պայմաններում ուզում եք ժողովրդական համախմբու՞մ։ Ինչի՞ շուրջ, եթե մարդիկ չեն  հասկանում, թե ի´նչ եք ասում։ Նույնիսկ նույն խմբակցության պատգամավորները նույն առանցքային հարցի վերաբերյալ լրիվ տարբեր բաներ են ասում։ Սա լուրջ չէ։

Լրջությունը գործ է, որը պետք է արվի

1. Օրվա հրամայական է ընդդիմադիր նոր ձևաչափի ստեղծումը։

2. Օրվա հրամայական է տեղեկատվական միասնական կենտրոնի ստեղծումը։ Այս երկու կետերը կտրուկ կլրջացնեն ՄԵԿ հոգու այլընտրանքի գաղափարը, դրան կհաղորդեն երևացող ուրվագծեր։

3. Չխեղդվելու համար վաշիգտոնյան և ռուսական տարբերակների միջև և խուսափելու համար աղետից՝ մեզ պետք է ունենալ խաղաղության պայմանագրի, դելիմիտացիայի, Արցախի ճակատագրի, կոմունիկացիաների բացման, անվտանգության երաշխիքների՝ մեր կողմից մշակված սկզբունքները, բայց ոչ թե անցյալ կյանքի, այլ՝ այսօրվա իրականությունը հաշվի առնող։ Լինենք լուրջ, և մեզ լուրջ կվերաբերվեն։ Դատարկախոսների կաստաները այլևս չպետք է անելիք ունենան։

Ամենահրատապը, հարցերի հարցը մնում է՝ ՄԵԿ հոգուն չլիազորել 3 մլն հայության և ողջ պետության ճակատագիրը միակամ որոշելու, խափանել այդ մեխանիզմը։ Սա կարևոր է նաև հենց ի´ր համար, եթե նույնիսկ նա այս պահին չի հասկանում»,- գրել է Հովհաննիսյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:19 28/10/2022  |  ՔաղաքականԱրևմուտքը մոտ ապագայում երրորդ առաջարկը կանի.Ռուսաստանն ու Արևմուտքը լիդերության պայքար են սկսել.քաղաքագետ
19:06 28/10/2022  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը․ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հարցը
20:15 27/10/2022  |  ԼՐԱՀՈՍՊուտին. Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը պետք է, բայց չենք կարող ոչինչ պարտադրել կամ թելադրել
22:59 24/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱրեւմուտքը փորձում է Հայաստանում հակառուսական տրամադրություններ սերմանել․ ՌԴ ԱԳՆ
20:38 24/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱյսօր հոգով հաղթելու վիճակ չունենք, ոնց եք այս վիճակում պատրաստվում հաղթել. Բերդի նախկին համայնքապետ (տեսանյութ)
11:26 24/10/2022  |  ՎերլուծություններՀայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր ամենևին էլ «միջանցքը» չէ. Վահե Հովհաննիսյան
15:23 23/10/2022  |  ԼՐԱՀՈՍԳործ ունենք մարդկային պատմության ամենամեծ աղետի հետ և այն շատ արագ մոտենում է․ Խոջաբաղյան
13:47 23/10/2022  |  ԼՐԱՀՈՍՄենք ունենք թշնամուն ծնկի բերելու բառառիկ շանս և համապատասխան պոտենցիալ․ Վահրամ Մարտիրոսյան
14:16 22/10/2022  |  ԼՐԱՀՈՍՊետք է արագ մոբիլիզացնել ուժերն ու դառնալ իրոք քաղաքականացված հասարակություն.Վահե Հովհաննիսյան
21:21 21/10/2022  |  ՔաղաքականԱյս չքաղաքականացված վիճակում մենք վերածվելու ենք հերթական՝ ավելի հպարտ Ազովստալի. Վահե Հովհաննիսյան

Արխիվ

[]