ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աստանայից մինչև Սոչի․ Պուտինն՝ ընդդեմ Ալիևի ու Փաշինյանի. Անդրանիկ Թևանյան 10/30/2022 14:09 | ԼՐԱՀՈՍ
Փաստորեն, ստացվում է, որ ոչ թե Հայաստանի ղեկավարն է Սոչիում կռիվ տալու հայկական շահերի համար, այլ Պուտինը, այն էլ այնքանով, որքանով ՌԴ շահերի կարմիր գծերն են անցնում։ Պուտինը բանակցելու է Ալիևի–Փաշինյան զույգի դեմ, այսինքն՝ մենակ է լինելու։ Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
«Սոչիում հոկտեմբերի 31–ին տեղի ունենալիք Փաշինյան–Ալիև–Փաշինյան հանդիպումից առաջ ՔՊ–ի համագումարում Նիկոլի հնչեցրած խոսքը ծրագրային էր, գաղափարական և ինչպես միշտ՝ ստի, մանիպուլյացիաների, դեմագոգիայի մեծ դոզայով։
1․ Ուշադրությո՛ւն դարձրեք․ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները զրո արձագանք տվեցին Աստանայում հնչեցրած Ալիևի խոսքին։ Ո՛չ Աստանայում, ո՛չ հետո Փաշինյանը չասաց, թե Ալիևը ստում է, նման բան չկա։
Հիշեցնեմ, որ Ալիևն Աստանայում ասել էր, որ Փաշինյանը, Միշելը, Մակրոնը Պրահայում համաձայնել են իր հետ, որ Ղարաբաղի հարց այլևս չկա, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, և որ Բաքուն ղարաբաղցիների հետ կվարվի իր ներքին օրենսդրության համաձայն։
Ալիևին չարձագանքեցին, սակայն արձագանքեցին Պուտինին, ով ասաց այն, ինչ ասել էր Ալևն Աստանայում։ Պուտինն ասաց, որ եթե ՀՀ իշխանությունները համաձայնել են ճանաչել Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, ապա դա նրանց ու հայ ժողովրդի գործն է։
Ալիևի ասածները տեղավորվում էին հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Վաշինգտոնյան մոդելի մեջ։
Հիմա Փաշինյանը, ՔՊ–ականներն ու նրանց կից մանկլավիկները հայտարարում է, թե, իբր, չկա Վաշինգտոնյան փաստաթուղթ և իրենք համաձայն են մոսկովյան առաջարկներին։
2. Սեփական իշխանության համար դողացող, որևէ մեկին չվստահող Նիկոլ Փաշինյանը վերջ տվեց ձևականություններին ու դարձավ ՔՊ վարչության նախագահ։ Եվ ահա կուսղեկավարն ասում է, որ ինքը կողմ է մոսկովյան առաջարկներին և հուսով է, որ դրանք կպաշտպանվեն Պուտինի կողմից։
Նիկոլը բլեֆ է անում։ Եթե ինքը կողմ է մոսկովյան տարբերակին (որն, ի դեպ, արևմտյանից լավն է, բայց մեր, մեղմ ասած, մեր երազանքների փաստաթուղթը չէ), ապա ինչո՞ւ չի հայտարարում, որ դեմ է Վաշինգտոնյանին։ ՔՊ համագումարում նա, մոսկովյանին կողմ լինելով, կողմ արտահայտվեց նաև արևմտյանին։
Փաստորեն, ստացվում է, որ ոչ թե Հայաստանի ղեկավարն է Սոչիում կռիվ տալու հայկական շահերի համար, այլ Պուտինը, այն էլ այնքանով, որքանով ՌԴ շահերի կարմիր գծերն են անցնում։ Պուտինը բանակցելու է Ալիևի–Փաշինյան զույգի դեմ, այսինքն՝ մենակ է լինելու։
3. Վաշինգտոնյան ու մոսկովյան տարբերակների էական տարբերությունն այն է, որ առաջին տարբերակով Ղարաբաղի հարցը վերջնականապես փակվում է՝ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ինչը ավտոմատ կերպով բերելու է ռուս խաղաղապահների դուրս բերմանը, ինչին էլ ձգտում է Արևմուտքը՝ առանձնապես չմտահոգվելով, թե ինչ կլինի դրանից հետո Հայաստանի ու Արցախի հետ։
Մոսկովյան տարբերում արձանագրվում է, որ կա Ղարաբաղյան խնդիր, բայց խնդրի լուծման համար հիմա լավ ժամանակներ չեն ու պետք է այն թողնել հետագային։ Այսինքն՝ Մոսկվան կողմ է ներկա ստատուս քվոյի պահպանմանը, քանզի այդ դեպքում միայն կարող է պահել իր զորքերն Արցախում, ինչը մեր շահերից է բխում։
4. Փաշինյանը ղարաբաղցիների աչքին մի փոքր ռեաբիլիտացվելու համար հայտարարում է, որ կողմ է Արցախում ռուս խաղաղապահների ժամկետի երկարաձգմանը։ Ասում է՝ ես այդ առաջարկը Սոչիում կանեմ, եթե Ռուսաստանը պաշտպանի այդ առաջարկը, ապա մենք մեծամասնություն կլինենք։
Նիկոլը շատ լավ գիտի, որ 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ ինքը համաձայնել է այն կետին, ըստ որի՝ ռուս խաղաղապահների մանդատը 5 տարով է և եթե կողմերից որևէ մեկն այդ ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ հայտարարի, որ դեմ են խաղաղապահ մանդատի երկարաձգմանը, ապա խաղաղապահները պետք է լքեն տարածքը։
Ալիևը չի էլ թաքցնում, որ սպասում է ժամկետը մոտենալուն, որպեսզի հեռացնի խաղաղապահներին։ Նիկոլ Փաշինանը, համաձայնելով Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելուն, միացել է Ալիևի ցանկությանը։ Այնպես որ թող ձևեր չթափի, թե բա՝ կողմ եմ, որ 20 տարի մնան խաղաղապահները։ Դա նրա հետագա «կռուտիտների» համար է արվում։
5. «Ես պատրաստ եմ ստորագրել»։ ՔՊ համագումարում Նիկոլն այս նախադասությունն օգտագործեց մի քանի անգամ։
Խնդիրն այն է, որ նա պատրաստ է ստորագրել ամեն ինչ՝ վաշինգտոնյանը, մոսկովյանը։ Ինքը պատրաստ է ամեն ինչ ստորագրել, միայն թե անձնական երաշխիքներ ստանա։ Արևմուտքում նրան հակառուսական քաղքականությանը միանալու համար անձնական երաշխիքներ տալիս են։ Դրա համար էլ Փաշինյանը հոգով ու մարմնով վաշինգտոնյանի հետ է, բայց համ էլ վախից կողմ է արտահայտվում մոսկովյանին՝ շատ լավ իմանալով, որ Ալիևը դրան չի համաձայնելու, քանզի իրենք երկուսով համաձայնել են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնել։
Պուտինի ցանկացած խոսքին Սոչիում Ալիևը հակադարձելու է Փաշինյանի հայտարարություններով, նրա տված խոստումներով ու արված հակահայկական ձևակերպումներով։
Փաշինյանի գոյությունը ՀՀ իշխանության ղեկին Ալիևի համար Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառելու միակ երաշխիքն է։ Դրա համար էլ Թուրքիան ու Ադրբեջանն այդ երաշխիքին ատամներով են պահում ՀՀ վարչապետի աթոռին։
6. Եվ ամենակարևորի մասին։
Նիկոլ Փաշինյանը դեմոգոգիայով էր զբաղված։ Ասում է՝ ես ՀՀ անկախության հռչակագիրն էի ուզում պաշտպանել, բայց նախկիններն այնքան ծանր բեռ էին գցել «գրպանս», որ տակից չկարողացա դուրս գալ, բայց դե հիմա արդեն պետք է հրաժարվել այդ հռչակագրից ու պետության նոր նախագիծ առաջարկել։
Նրա ու իր թիմակիցների ամբողջ խոսքի կոնտեքստից ելնելով՝ կարող ենք ասել, որ Նիկոլի պատկերացրած նոր պետությունն առանց Ղարաբաղի է, առանց Հայոց ցեղասպանության ճանաչման է, առանց հայ–ռուսական հարաբերությունների է, առանց պատմական հիշողության է։ Այլ կերպ ասած՝ առանց պատմական կարծրատիպերի է։ Մանկուրտային է։ Այնպես, ինչպես Ջոն Բոլթոնն էր հրահանգել։
Նիկոլը ՔՊ–ի համագումարում «հիմնավորում» էր, որ մեր բոլոր զոհերը հանուն ոչնչի են եղել ու պետք է թաղել հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը։ Ի դեպ, նրա կինը հենց դա էր քարոզում։ Աննա Հակոբյանը ՔՊ–ում հնչեցվելիք Նիկոլի խոսքից առաջ անոնս արեց «նոր պետության» հայեցակարգը՝ թաղել մեռելին։ Իրենց պատկերացրած մեռելները՝ Հայաստանն ու Արցախն են։
Ավելի բաց տեքստով նմանատիպ հակահայկական ծրագիր հնչել է միայն դոկտոր Նազիմի շուրթերից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից