ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵՊՀ-ում տեղի ունեցած «ICPC» ծրագրավորման միջազգային ուսանողական օլիմպիադայի՝ Հայաստանի քառորդ եզրափակիչ փուլի արդյունքներով ԵՊՀ թիմերն առաջատար հորիզոնականում են 10/30/2022 13:30 | ԼՐԱՀՈՍ
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթի՝ «ICPC»-ի («ԱյՍիՓիՍի»)՝ Հայաստանի քառորդ եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին հանրապետության տարբեր բուհերից 17 մրցութային և 2 արտամրցութային թիմեր: Այս փուլի արդյունքներով՝ ԵՊՀ-ն ներկայացնող «Yerevan SU-1» (1-ին հորիզոնական) և «Yerevan SU-X» (2-րդ հորիզոնական) թիմերն անցան կիսաեզրափակիչ փուլ: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունը։
ԵՊՀ ծրագրավորման օլիմպիական թիմերի մարզիչ Արմեն Անդրեասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Երևանի պետական համալսարանի հինգ թիմերից յուրաքանչյուրը պատրաստվել էր լավագույնս: Նրա խոսքով՝ թիմերն ունեն գիտելիքների առավելագույն պաշար եզրափակիչ փուլ անցնելու համար:
«Yerevan SU-1» թիմի անդամները՝ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Սամվել Անդրեասյանը, Ռոբերտ Քոչարյանը և Դավիթ Մարգարյանը, մրցույթին մասնակցելու փորձ ունեն: Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ իրենք թիմային աշխատանքի կողմնակից են, և բարդագույն ու հետաքրքիր խնդիրների լուծումներ գտնելու ընթացքը շատ մոտիվացնող է:
Սամվելն ասաց, որ կարևորում է ուսանողների՝ տարաբնույթ մրցույթների, տվյալ դեպքում ինֆորմատիկայի միջազգային և ամենահեղինակավոր մրցույթին մասնակցությունը, որի համար, ըստ նրա, անհրաժեշտ է ծրագրավորման որևէ լեզվի տիրապետել, գիտելիքներ ունենալ ալգորիթմներից ու տվյալների կառուցվածքներից:
«Մեր թիմը դեռևս դպրոցական տարիքից զբաղվել է ծրագրավորմամբ և դպրոցական միջազգային օլիմպիադաների մասնակցելով՝ գրանցել հաջողություններ: Այս անգամ ևս բավականին լավ ենք պատրաստվել, մարտական ենք տրամադրված»,- նշեց Սամվելը:
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներ Նելլի Վարդանյանը և Աստենիկ Հովհաննիսյանը, տեղեկանալով մրցույթին մասնակցելու հնարավորության մասին, որոշել են փորձել իրենց ուժերը: Մեզ հետ զրույցում նրանք ասացին, որ իրենց ավագ ընկերների հաջողություններն ավելի են ոգևորում, և մեծ սպասելիքներ ունեն: Միաժամանակ մեծ է պատասխանատվությունը՝ անելու ամեն բան, որպեսզի ԵՊՀ թիմը նախորդ տարվա նման գրանցի մեծ հաջողություններ:
ԵՊՀ ասպիրանտ Լևոն Մուրադյանը «ICPC» («ԱյՍիՓիՍի») ծրագրավորման միջազգային մրցույթին մասնակցել է վեց տարի անընդմեջ և երկու անգամ անցել է եզրափակիչ փուլ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ այս տարի ևս կան ուժեղ թիմեր, որոնք վստահաբար կհասնեն մինչև եզրափակիչ փուլ:
«Կարծում եմ՝ թիմերում ընդգրկված են այնպիսի ուսանողներ, որոնք համատեղ թիմային աշխատանք կատարելու շնորհիվ կգրանցեն բարձր արդյունքներ: Պարզապես աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է ուշադիր լինել»,- ընդգծեց Լևոնը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ թիմը 2022 թ. ապրիլին «ICPC» («ԱյՍիՓիՍի») ծրագրավորման միջազգային օլիմպիադայում գրանցել էր աննախադեպ արդյունք՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ