ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային հանրությունն Արցախն Ադրբեջանի մաս չի դիտարկել, միայն Ադրբեջանի բարեկամ երկրներ են ճանաչել այդպես.քաղաքագետը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին 10/29/2022 20:27 | ԼՐԱՀՈՍ
Փաստացի, աշխարհն Արցախը ճանաչել է անկախ պետություն, ես հերքում եմ, թե միջազգային հանրությունը Ադրբեջանի մաս է դիտարկել Արցախը: Դա Ադրբեջանի բարեկամ երկրները, առաջինը՝ Թուրքիան է ճանաչել, մյուսների պարագայում չի կարելի ասել, թե Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ հակադարձելով Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, թե միջազգային հանրությունը, բոլոր պետությունները, առանց բացառության, Արցախը համարում են Ադրբեջանի մաս:
Փաշինյանը նման հայտարարությունն է արել այսօր՝ ՔՊ համագումարի ժամանակ. «Եթե աշխարհում կա երկիր, որը Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող այդ մասին հրապարակային արտահայտվի, որևէ մեկը թող տպավորություն չստեղծի, թե իրավիճակն այլ է», - ասել է նա:
Քաղաքագետ Արթուր Ղազարյանը մեզ հետ զրույցում հակադարձում է Փաշինյանին՝ շեշտելով, որ դե ֆակտո Արցախը ոչ միայն ճանաչված է եղել, այլ նաև իր պետական ատրիբուտներով անկախ պետություն է եղել:
«ԱՄՆ-ն ևս ճանաչել է Արցախի գոյության փաստը, երբ որպես օգնություն գումար էր տրամադրում, կարող էր չէ՞ տրամադրել, օրինակ՝ Ադրբեջանին կամ Հայաստանին, բայց Արցախին առանձին է ուղարկել օգնություն, այսինքն, փաստացի, ճանաչել է Արցախը»,-նկատում է Արթուր Ղազարյանը:
Բացի սա՝ քաղաքագետը հիշեցնում է, որ ընդամենը երկու օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրիվ հակառակն էր ասում՝ ակնարկելով, որ ժամանակին ազատագրված շրջաններից 5-ը զիջելու պարագայում՝ կարելի էր Արցախի կարգավիճակի հարցը լուծել և Արցախին կարգավիճակ տալ.
«Պուտինի մտքերը հակասում են Փաշինյանի հայտարարություններին, չես հասկանում՝ ով է ճիշտ, բայց, ամեն դեպքում, չեմ կարծում, որ ճիշտ է մտածել, թե բոլոր երկրները Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում»,-ասաց Արթուր Ղազարյանը:
Մեր դիտարկմանը, ինչպե՞ս է ստացվում, որ նույն Ալիևը տարիներ առաջ դժգոհում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում ենճ անաչել Արցախը, իսկ հիմա Փաշինյանը լրիվ հակառակն է ասում՝ քաղաքագետն արձագանքեց ՝ այս տարիների ընթացքում առաջին հերթին դիվանագիտական լուրջ աշխատանք չի տարվել, ուստի մեր բանակցային դիրքերը թուլացել են, երկրորդ՝ հայ հասարակությունը պատրաստ չի եղել միասնական ճակատով հանդես գալ՝ թշնամական տրամադրությունների և անգամ պատերազմի դեմ.
«Սխալը սխալի հետևից թույլ տվեցինք, արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք, այսօր եղածն էլ հարցականի տակ է դրված արդեն»,-հավելեց զրուցակիցը։
Հարցին՝ այս պահին հավանական համարո՞ւմ է, որ բանակցությունների միջոցով հայկական կողմին հաջողվի Արցախի կարգավիճակի հարցը կրկին բանակցային սեղան բերել, քաղաքագետը նշեց՝ ոչինչ բացառված չէ, անհնար ոչինչ չկա, ռեսուրս միշտ էլ կգտնվի, սակայն ժամանակը հօգուտ մեզ չի աշխատում.
«Սրան զուգահեռ վարչապետն է փորձում գործընթացն արագացնել, ասում է՝ մինչև տարվա վերջ փորձում եմ խաղաղության համաձայնագիր կնքել: Այս պահին մեր և արցախահայության շահերից չի բխում սա, ուստի փաստաթղթի ստորագրումը ավելի կբարդացնի իրավիճակը, արցախահայությունն անելանելի իրավիճակում կհայտնվի»,-ասաց նա:
ՔՊ համագումարի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է ճանապարհների ապաշրջափակման թեմային: Նա մի կողմից խնդրահարույց է համարել, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները սահման հատելիս առերեսվեն հայ կամ ադրբեջանցի սահմանապահների, մաքսավորների հետ, մյուս կողմից էլ նշել է, թե Ադրբեջանը այդ ճանապարհների օպերատորությունը կարող է հանձնել ում ուզում է, անգամ՝ Թուրքիային.
«Մենք ասում ենք էս գլխից, որ պատրաստ ենք այդ օպերատորությունը պատվիրակել Ռուսաստանի սահմանապահ զորքերին: Ադրբեջանը կարող է պատվիրակել ում ուզում է, օրինակ՝ Թուրքիային»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքագետը անհասկանալի է համարում՝ ի՞նչ տարբերություն՝ սահմանապահը ադրբեջանցի կլինի, թե՝ թուրք.
«Ինձ համար, որպես հայ մարդ, տարբերություն չկա՝ Ադրբեջան, թե Թուրքիա: Դեռևս մեր երեխաների արյունը թաց է, կորուստները շատ են, ազգովի դեպրեսիոն վիճակում ենք, այս դեպքում թշնամական վերաբերունքը ադրբեջանցու կամ թուրքի նկատմամբ թարմ է, տարբերություն չկա, սահմանապահը թուրք կլինի, թե՝ ադրբեջանցի»,-ասաց Արթուր Ղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից