ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյան. պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթն ու ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում երկարեցվի 10-20 տարով 10/29/2022 14:27 | ԼՐԱՀՈՍ
Պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթն ու ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում երկարեցվի 10-20 տարով։ ՔՊ այսօրվա համագումարում հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ հայ հանրության շրջանում փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ԼՂ հարցով կա ռուսական առաջարկ, որը դրական է Հայաստանի համար ու կա արևմտյան առաջարկ, որը բացասական է Հայաստանի համար:
«Ասում են՝ Հայաստանի կառավարությունը մերժում է Ռուսաստանի ծրագիրն ու ընդունում է արևմտյան ծրագիրը: Կներեք, սա իրականության հետ ոչ մի կապ չունի։ Այն, որ կա ռուսական ու արևմյան ընկալում՝ ճիշտ է, իսկ Հայաստանը ռուսական ընկալման հետ համաձայնվել է ու սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021 թվականի հունվարին։ Այդ պայմանավորվածությունների ակյունաքարային դրույթը եղել է, որ Ռուսաստանը ԼՂ-ի եւ Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Սա շատ կարևոր նրբություն է, ու մենք պայմանավորվել ենք այդ սցենարի ու պլանի շուրջ», - հայտարարել է ՀՀ վարչապետը ու նշել, որ այս տարվա սեպտեմբերին Հայաստանը հենց առաջին հանդիպման ժամանակ համաձայնություն է տվել ռուսական պլանի իրագործմանը։
«Ես ասում եմ, որ Սոչիում կայանալիք հանդիպմանը պատրաստ եմ պաշտոնապես ընդունել, եթե անհրաժեշտ է եռակողմ հայտարարության ֆորմատով ստորագրել այդ 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը, այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել հիմք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ընդգծել է Փաշինյանը ու հայտարարել, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված հանդիպմանը պատրաստ է ստորագրել փաստաթուղթն ու ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում երկարեցվի 10-20 տարով. «Ես պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել: Ես առաջարկում եմ, որ ՌԴ նախագահն այդ առաջարկով հանդես գա, եթե պետք է՝ ես հանդես կգամ այդ առաջարկով, բայց Ռուսաստանը պիտի պաշտպանի այդ առաջարկը, որովհետև ես չեմ կարող որոշել, որ ՌԴ խաղաղապահները այնտեղ պետք է մնան ինչ-որ ժամկետով։ Դա եռակողմ թուղթ է ու եթե մենք ու Ռուսաստանը համաձայնվենք, կլինենք մեծամասնություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, բացի այդ տեղի կունենա Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ