ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլենդելում Քոչարյանների ընտանիքի անդամների կողմից միլիոնանոց բնակարան ձեռք բերելու մասին հրապարակմանը դատախազությունը չի արձագանքել. Լևոն Քոչարյանի հրապարակային դիմումը թողնվել է անհետևանք 10/28/2022 19:30 | ԼՐԱՀՈՍ
Գլենդելի ամենաբանուկ ու ամենաթանկ «Ամերիկանա» կոչվող կենտրոնում մի շարք նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի կողմից բնակարաններ ունենալու վերաբերյալ Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունները ՀՀ իրավապահների կողմից չեն ստուգվի. Դատախազությունը դրանք անտեսել է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արման Բաբաջանյանը հայտարարել է, թե «ԱՄՆ պատկան մարմինների խնդրանքով հանդիպման ժամանակ պարզ դարձավ, օրինակ, որ Գլենդելի ամենաբանուկ և ամենաթանկ «Ամերիկանա» կոչվող կենտրոնում հայաստանցի նախկին պաշտոնյաները՝ այդ թվում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, մի քանի միլիոն դոլարի հասնող բնակարանների սեփականատերեր են, որոնց մեծ մասը տրված է վարձակալությամբ»։
ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր Բաբաջանյանին՝ հրավիրելով նաև իրավպահների ուշադրությունը։
«Մի քանի անգամ սա հերքել ենք, հիմա էլ հատուկ դասալիքի համար եմ կրկնում, ԱՄՆ-ում որևէ տուն, բնակարան, անշարժ գույք չունենք և երբեք էլ չենք ունեցել, ոչ ես, ոչ կինս, ոչ որևէ ուրիշ մեկը մեր ընտանիքից կամ թեկուզ միջնորդավորված ինչ-որ մեկը:
ԱՄն դեսպանատունը, կարծում եմ, պետք է պարզաբանում պահանջի սույն անձից, քանի որ իր կեղծիքին արժանահավատություն տալու համար, նա հղում է անում ԱՄՆ ինչ-որ պատկան մարմիններին, ովքեր, իբր, խնդրել են հանդիպել իրեն ու մի բան էլ սուտ բան ասել:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ Գլխավոր դատախազությանը առաջարկում եմ զբաղվել այս ստախոսով, հարցումներ անել ԱՄՆ և տեղեկացնել հանրությանը», - հայտարարել է Լեւոն Քոչարյանը։
Նկատի ունենալով նաև, որ տվյալ պարագայում խոսք կարող է գնալ նաեւ ապօրինի գույքի ձեռք բերման մասին՝ «Փաստինֆո»-ն փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից ճշտել, թե արդյո՞ք հայտարարությունների վերաբերյալ ուսումնասիրություններ արվում են, թե ոչ, պարզվեց՝ ոչ։ Այս պահին ընթացք տրված չէ։
Այլ խոսքով՝ այս պահին հայտարարությունները չեն ուսումնասիրվում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ իրավապահները եւս կասկածներ ունեն ինֆորացիայի հավաստիության վերաբերյալ, գուցե նաեւ համոզված են, որ Քոչարյանները գույք ձեռք չեն բերել, հետեւապես ընթացք չեն տալիս, որպեսզի չհերքեն Բաբաջանյանին։ Այսինքն՝ ցանկանում են, որ կեղծ լուրերը շրջանառվեն հասարակության մեջ՝ ծառայեցնելով իրենց սեւ գործին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից