ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի նկատմամբ հետաքրքրվածության բարձր մակարդակ կա. Արցախի նախագահի խորհրդականը՝ Եվրոպայում ունեցած հանդիպումների մասին 10/28/2022 12:14 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը Եվրոպայում ունեցած հանդիպումների մասին մանրամասներ է ներկայացրել «Արցախպրես»-ի հետ զրույցում։
Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը Եվրոպայում մի շարք հանդիպումներ է ունեցել:
«Արցախպրես»-ի հետ զրույցում Նելլի Բաղդասարյանը որոշ մանրամասներ է ներկայացրել այցի և հանդիպումների արդյունքների վերաբերյալ:
-Տիկին Բաղդասարյան, շնորհակալություն Ձեզ՝ վերջերս Եվրոպա կատարած այցի մանրամասներով մեզ հետ կիսվելու առաջարկն ընդունելու համար, ի՞նչ եք արձանագրել, որո՞նք են մեր անելիքներն արտերկրում:
-Եվրոպական այցի շրջանակներում Փարիզում հանդիպել եմ ֆրանսահայ լրագրող-վերլուծաբան շրջանակի հետ: Մասնավորապես ներկայացրել եմ Արցախի Հանրապետությունում առկա ռազմաքաղաքական և սոցիալական իրավիճակը: Պետք է ասել, որ ընդհանրապես 2020 թ. ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից հետո իրողություններով պայմանավորված և ուկրաինական ճգնաժամի ֆոնին որոշակիորեն նվազել է Արցախի մասին օտարալեզու մամուլում հրապարակումների քանակը, ուստի քննարկել ենք Արցախի թեմայով ֆրանսալեզու հրապարակումների ուղղությամբ աշխատանքներն ինտենսիվացնելու և տեղեկատվական դաշտում ակտիվություն ապահովելու հնարավորությունների հարցերը և անելիքները: Պետք է նշեմ նաև, որ վերջին շրջանում ֆրանսիական վերլուծական դաշտում մեծ աշխատանք է կատարվել. մասնավորապես՝ «Centre Français de Recherche sur le Renseignement (CF2R)» կենտրոնի կողմից հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» կոլեկտիվ աշխատությունը, որի խմբագիր-հեղինակներն են Էրիկ Դընեսեն և Տիգրան Եգավյանը: Տիգրան Եգավյանը մանրամասնել է աշխատության բովանդակային հարցերը: Աշխատությանն առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնամ: Եվրոպական այցի շրջանակներում հանդիպել եմ Փարիզի «Սատար Արցախին» միության գրասենյակի ներկայացուցիչ Իտա Գրգպեշյանի հետ: Ծանոթացել եմ միության կողմից Արցախում իրականացվելիք զարգացման ծրագրերին: Եվրոպայում գործող հայկական կառույցները ինչպիսի դերակատարություն են ունենում Արցախի թեման օրակարգում պահելու հարցում: Կարծում եմ, այս առումով մեծ դերակատարություն շարունակում է ունենալ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը:
Մասնավորապես, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակում հանդիպել եմ գրասենյակի ղեկավար Կասպար Կարապետյանի և գրասենյակի անձնակազմի հետ: Մանրամասն քննարկում եմ ունեցել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի և առաջնահերթությունների թեմայով, անդրադարձել եմ ռուսական խաղաղապահ առաքելության դերակատարությանը: Քննարկել եմ տարածաշրջանային զարգացումները և ԱՀ-ին ու ՀՀ-ին սպառնացող վտանգները: Կասպար Կարապետյանը ներկայացրել է իրենց կողմից ներկայացվող աշխատանքները եվրոպական կառույցների և հայ համայնքի հետ:
Սեպտեմբերի 27-ին Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ և գրասենյակի ղեկավար Կասպար Կարապետյանի մասնակցությամբ կազմակերպվել է հանդիպում-քննարկում Արցախ-Բելգիա Ֆրանսախոս բարեկամության շրջանակի անդամներ՝ Անդրե դը Բյուսի/ խմբի կոորդինատոր/, նախկին սենատոր, Ժյուլի դե Գրոտի՝ Բրյուսելի ֆրանսախոս խորհրդարանի նախկին անդամ և Էմմանուել դը Բոկի՝ Ֆրանսախոս Խորհրդարանի անդամ, DéFI խմբակցության նախագահի հետ: Քննարկման ընթացքում ներկայացրել եմ Արցախում առկա իրավիճակը, ռուսական խաղաղապահ ինստիտուտի դերակատարությունը, ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները 2020 թ. հրադադարի մասին պայմանավորվածությունից հետո, հրադադարի և մարդու իրավունքների խախտման պարբերականությունը: Ներկայացրել եմ նաև Բյուսելից հնչող հայտարարություններին ԱՀ արձագանքները և դիրքորոշումը: Շեշտել եմ, որ միջազգային հանրության կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրացման շրջանակներից դուրս, առաջարկվող ցանկացած այլ ձևաչափ Արցախը տանելու է գոյաբանական աղետի: Վերջում շնորհակալություն եմ հայտնել Արցախ-Բելգիա ֆրանսախոս բարեկամության շրջանակին՝ Խրամորթ գյուղի դպրոցի վերակառուցմանն ուղղված ֆինանսական աջակցության համար:
-Որքանո՞վ են եվրոպական կառույցները հետաքրքրված մեր տարածաշրջանի զարգացումներով:
-Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի հետ հանդիպման ժամանակ հարցերի հենց այս շրջանակն ենք քննարկել: Մասնավորապես՝ ներկայացրել եմ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգը, ներկայացրել եմ միջազգային հանրությունից մեր ակնկալիքները, միջազգային մեկուսացվածությամբ պայմանավորված խնդիրները: Ընդգծել եմ Արցախի Հանրապետության դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերագործարկման անհրաժեշտության հարցում: Մեծապես կարևորել եմ եվրոպական կառույցների հետ աշխատանքում Արցախի Հանրապետության ժողովրդի միջազգային իրավունքի ազգերի ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքից օգտվելու փաստըև դրա ճանաչմանն ուղղված միջազգային հանրությանը ներկայացվող կենսական պահանջի առաջնահերթությունը: Քննարկված հարցերի շրջանակում անդրադարձել եմ նաև ԱՀ սոցիալական խնդիրներին: Դեսպանն իր հերթին կարևոր դիտարկումներ և նկատառումներ է կատարել քննարկված հարցերի մասին:
Միաժամանակ դեսպանատան հրավերով մասնակցել եմ Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների նախաձեռնությամբ տեղի ունեցած ընդունելությանը, որին մասնակցել են Բելգիայի Թագավորության, ԵՄ և ՆԱՏՕ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և գործընկերներ։ Ընդունելության ընթացքում առանձնազրույցներ եմ ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորներ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Ֆրանսուա Ալֆոնսիի, Պետեր Վան Դալենի, ժորդի Սոլեի, Չարլի Վայմերսի, Լարս Պատրիկ Բերգի հետ: Պատգամավորներին շնորհակալություն եմ հայտնել «Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ռազմագերիների վերադարձի հետ կապված բանաձևի» և «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևի» ընդունման հարցում ունեցած օբյեկտիվ դիրքորոշման համար: Պատգամավորների ուշադրությունը հրավիրել եմ միջազգային իրավունքի երկակի ստանդարտների առկայությանը հակամարտության և հակամարտության հումանիտար հետևանքների նկատմամբ: Շեշտել եմ Արցախի Հանրապետության ժողովրդի միջազգային իրավունքի ազգերի ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքից օգտվելու, բայ միջազգային հանրության կողմից այն չճանաչելու ծանր հետևանքները:
Ներկայացրել եմ ԱՀ դիրքորոշումը Բրյուսելից հնչող հայտարարություններին, ընդգծելով, որ կարգավորման գործընթացում հանդես եկող դերակատարները պետք է հավատարիմ մնան կարգավորման մասին միջազգային փաստաթղթերի տրամաբանությանը: Կարևորել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերագործարկման անհրաժեշտությունը: Ընդգծել եմ, որ միջազգային հանրությունը պետք է պրեվենտիվ գործելակերպ դրսևորի Ադրբեջանի հարցում, իսկ պոստֆակտում արձագանքները սպասված արդյունքը չեն կարող ունենալ: Պատգամավորները ափսոսանք են հայտնել Արցախ մուտքի սահմանափակումների հետ կապված և ցանկություն են հայտնել դրանց վերացումից հետո այցելել Արցախ: Պատգամավորներն իրենց հերթին կարևոր դիտարկումներ են կատարել քննարկված հարցերի նկատմամբ:
-Ինչպե՞ս է հայ համայնքը վերաբերվում համահայկական օրակարգային խնդիրներին:
-Պետք է ընդգծեմ, որ հայ համայնքի շրջանում կան մեծ մտահոգություններ թե՛ ՀՀ և թե՛ Արցախի Հանրապետությունում առկա իրավիճակի նկատմամբ: Բրյուսելի «Հայ տան» հրավերով մասնակցել եմ Բելգիայի հայ համայնքի կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպում-քննարկմանը: Քննարկումն ընթացել է երկու փուլով: Առաջին փուլում ներկայացրել եմ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգը, ռազմաքաղաքական զարգացումները, ՌԴ խաղաղապահության դերակատարությունը, Ադրբեջանի կողմից չդադարեցվող ուժի սպառնալիքի դիսկուրսը: Երկրորդ փուլում համայնքի ներկայացուցիչների առաջարկությամբ ներկայացրել եմ ԱՀ կառավարության կողմից ձևակերպված մի շարք զարգացման ծրագրեր, որոնք ֆինանսավորման խնդիր ունեն: Մեկ ծրագիր Բրյուսելի «Հայ տան» կողմից ֆինանսավորում է ստացել: Հայ համայնքի ներկայացուցիչների կողմից հնչեցվել են ԱՀ ռազմաքաղաքական, սոցիալական ոլորտներին վերաբերող բազմաթիվ հարցեր, ծավալվել է ակտիվ քննարկում:
Ամփոփելով նշեմ, որ Արցախի Հանրապետության առկա իրողությունների նկատմամբ հետաքրքրվածության բարձր մակարդակ կա և անհրաժեշտություն կա այն լրացնելու:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ