ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրապարակվել է ադրբեջանցի գնդապետի սկանդալային ձայնագրության երկրորդ մասը․ «Երկիր» 10/28/2022 23:17 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվամիջոցը հրապարակել է 2020 թ. նոյեմբերի 23-ին օկուպացված Մատաղիսում ականի վրա պայթած ադրբեջանցի օկուպանտ, առաջին կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Բաբեկ Սամիդլիին պատկանող ձայնագրության երկրորդ մասը։ Այս մասին գրում է Yerkir.am-ը։
Հիշեցնենք, որ այդ ձայնագրության մեջ Սամիդլին անհայտ անձի հետ զրույցում բացահայտում է ադրբեջանական բանակի վերնախավում տիրող քաոսը, ապօրինությունները, ինչպես նաև ադրբեջանական ԶՈՒ-ի խնդիրները։
Նշենք նաև, որ մեկ շաբաթ առաջ հրապարակված այդ ձայնագրությունից հետո, նույն Meydan TV-ն բացահայտեց, որ Սամիդլիին վերացրել են հենց ադրբեջանական գաղտնի ձայնագրությունները։
Այժմ ձեզ ենք ներկայացնում այդ նույն ձայնագրության երկրորդ մասը։
- Ասում եք, երկու հարյուր կին զինվոր...
-Ես դեռ մեկ կայազորի մասին եմ խոսում, ոչ թե մեծ կորպուսի: Եթե բոլորին վերցնենք, ապա ակտիվ, տոտալ պատերազմի գնացող բանակում 1500-2000 անմարտունակ կին կար։ Իսկ նրանց փոխարեն ինձ շտատ չեն տվել, իբր միջոցներ չեն եղել։ Լավ կլիներ նրանց փոխարեն 2000 հոգանոց լեռնային դեսանտային բրիգադ տային, ես էլ ունենայի 2000 հոգանոց կոմանդո (զորքեր):
-Իսկ այդ կանայք Բաքվում իրենց փոխարեն ի՞նչ են արել։
-Ոչինչ: Բավարարել են նրանց սեռական կարիքները.
- Ո՞ւմ:
-Ղեկավարների, նրանց, ովքեր պաշտոնավարում են։
-Իսկ ո՞վ է դա։ Նաջմեդդինը (Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Նեջմեդդին Սադիգովը)…
- Սկսած Զաքիր Հասանովից (Պաշտպանության նախարար) ...
-Ու դուք ասում եք, որ նրանք իրենց սեռական ցանկությունները բավարարել են պետության հաշվի՞ն։
-Կան պարկեշտ կանայք, ովքեր աշխատել են բացառապես իրենց ընտանիքը պահելու համար, մատների վրա կարելի է հաշվել։ Իսկ այսպես, ում նայեք, բոլորը մինիշրջազգեստով են... Ինչքա՜ն են եղել այդպիսիք... բոլորն այնտեղ աշխատանքի են ընդունվել, պետությունն էլ նրանց աշխատավարձ է տվել: Նրանց 50-60 տոկոսին ազատել եմ իմ կորպուսից։ Այս պաշտոնին անցնելուն պես ազատել եմ աշխատանքից 50-60 տոկոսով։ Նրանք անօգուտ էին ամեն ինչում։
Բնակարանի մասին
-Դուք ասում եք, որ սպաները, հրամանատարները մնացել են առանց բնակարանի, իսկ նրանց՝ այս կանանց, բնակարան ե՞ն տվել։
- Ու քանի տարի է սա շարունակվում է։
-Ու ասում եք նաև, որ Բաքվում ռազմական հողերի համար հատկացված հողերի վրա՞ ...
- Իհարկե. Բոլոր զորամասերը վերացրել են։ Այսքան զորամիավորումներ, 502-րդ, մի ինը հարյուր Բադամդարում, հիշեմ, կասեմ։ Քաղաքի կենտրոնում գտնվող զորամասերը վերացվել են, և այդ տարածքները սեփականաշնորհվել են։ Եվ բոլորը գնել են վիլլաներ, հողատարածքներ։ Սրանք Բաքվի ամենաթանկ վայրերն են։ Եթե դրանք փոխանակվեին փողի հետ, ապա բանակի բոլոր սպաներին կարելի էր բնակարանով ապահովել, իսկ բեռը կհեռացվեր պետության վրայից։
-Իսկ ո՞վ իրանով արեց դրանք։ Ո՞վ է կառուցել:
- Նաջմեդդինը, Զահիդ Հուսեյնովը (հրթիռահրետանային զորքերի հրամանատար), նրա տեղակալը, նաև նախարար Զաքիր Հասանովը։ Իրենց բոլոր հարազատներին բնակարաններ են հատկացվել։
-Իսկ ամբողջ զորամասը, բոլորը գիտե՞ն սա:
- Այո, այո. Կադրային նշանակումներում կապեր, սա իր, մյուսն իր հարազատներին…
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ