ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական դեպարտամենտնը լիազորությունները դադարեցված դատավոր Սիմա Իսկանդարյանին, ի վերջո, տրամադրեց, նիստերի ձայնագրման կրիչը 10/28/2022 14:25 | ԼՐԱՀՈՍ
Դատական դեպարտամենտը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սիմա Իսկանդարյանին տրամադրել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ-ում քննված գործով նիստերի ձայնագրման կրիչը։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԲԴԽ-ն բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը և կիրառել ամենախիստ պատժատեսակը՝ դադարեցնելով դատավորի լիազորությունները՝ էական կարգապահական խախտում կատարելու հիմքով։
Սիմա Իսկանդարյանի նկատմամբ վարույթը հարուցվել էր դատավորի մասնակցությամբ ավտովթարից հետո տեղի ունեցած միջադեպի համար։ Մասնավորապես, ըստ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության, դատավորը վթարի ենթարկվելուց հետո պատշաճ վարքագիծ չի դրսևորել իրենց պաշտոնեական լիազորություններն իրականացնող ոստիկանների նկատմամբ, վիրավորել նրանց՝ չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին։ Ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել նրան, ինչի ընթացքում Իսկանդարյանը ոստիկանին անվանել է «ոչխար», ապա պարզաբանել՝ «ոչխար ես, որովհետև ցավեցնում ես»։ Դատավոր Իսկանդարյանն ինքը չի ընդունում, որ ավտովթարի ժամանակ եղել է ոչ սթափ վիճակում, ինչի համար էլ կազմվել է արձանագրություն։
Դատավոր Սիմա Իսկանդարյանի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը մեզ հետ զրույցում ԲԴԽ որոշումը գնահատել էր որպես ոչ իրավաչափ, սակայն սպասելի, ինչի տպավորությունը ստացվել էր հենց նիստերի ընթացքում։
Սիմա Իսկանդարյանը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Դատական դեպարտամենտի՝ պահանջելով պարտավորեցնել դեպարտամենտին՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ-ում քննված գործով նիստերի ձայնագրման կրիչը տրամադրել իրեն։ Միևնույն ժամանակ, դատավորը միջնորդել էր հայցի ապահովման միջոց կիրառել, որը դատարանը բավարարել է՝ արգելելով Դատական դեպարտամենտին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդում քննված գործով նիստերի ձայնագրման կրիչի հետ կատարել որևէ գործողություն, մասնավորապես՝ այն ոչնչացնելու, վնասելու կամ այլ եղանակով խոտանելու գործողություններ:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վարչական դատարանում՝ դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, ավարտվել էր գործի քննությունը, դատական ակտի հրապարակումը նախատեսված էր սեպտեմբերի 9-ին, սակայն մինչ վճռի հրապարակումը, դատավոր Սիմա Իսկանդարյանը միջնորդագիր-գրություն է ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ վեճն, ըստ էության սպառվել է, քանի որ Դատական դեպարտամենտը կատարել է իր կողմից հայցվող գործողությունը։ Այլ խոսքով՝ Դատական դեպարտամենտը դատավորին տրամադրել է նիստի ձայնագրությունների կրիչը, ըստ այդմ, վեճ առկա չէ և գործը ենթակա է կարճման։ Վարչական դատարանը՝ դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, կարճել է գործի վարույթը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ