ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմա որոշները գոնե իրենց հոգու խորքում հասկանում են, թե ինչի համար էր Սերժ Սարգսյանի երրորդ անգամ առաջադրվելը.Նարեկ Սամսոնյան 10/28/2022 18:14 | Մեկնաբանություն
«Վալդայում» Պուտինի ասածն ու վերջին 4 տարիներին Հայաստանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները տեսանելի պատճառահետևանքային կապեր ունեն: Փաստացի Պուտինն ասում է, որ Ռուսաստանի կողմից ժամանակին էլ է առաջարկվել Արցախի խնդրի լուծման «ընկալելի» տարբերակ` հանձնել 5 շրջանները և պահել երկու շրջան` Արցախի հետ կոմունիկացիան ապահովելու համար: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Պուտինը չի ասում, թե ինչու Սերժ Սարգսյանը չէր համաձայնվում այդ առաջարկի հետ, բայց դրա պատճառն ակնհայտ էր. Սերժ Սարգսյանը պատրաստ էր զիջելու միայն այն դեպքում, երբ դրա դիմաց հայկական կողմը կստանար առարկայական զիջումներ Ադրբեջանի կողմից` նվազագույնը Արցախի ինքնորոշման իրավունքի ընդունման և դրա իրականացման միջազգային երաշխիքների դիմաց:
Փաստացի Սերժ Սարգսյանը հրաժարվում է առանց որևէ փոխադարձ զիջման զիջել որևէ շրջան, արդյունքում Ադրբեջանը 2016-ի ապրիլին փորձում է անել այն ինչը հաջողեց անել 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում: 2016-ին Ալիևը ձախողում է հայկական կողմերին ծնկի բերելու պլանը ու չափալախ ստանալով հաղթական պաշտպանական բանակի կողմից լեզուն համապատասխան տեղը մտցրած հետ է քաշվում: Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը կապիտալիզացնում է բանակի հաղթանակն ու բանակցային սեղանին խեղճացնում Ալիևին, ինչի հետևանքով մենք ստանում ենք Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածություններն ու հրապարակային ոռնացող Ալիև, որն ասում է, որ իրեն փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:
Վերոգրյալ հայտնի իրադարձություններից հետո աշխարհն ու Ալիևը հասկանում են, որ Հայաստանին ո՛չ ուժով է հնարավոր վախեցնել, ո՛չ բանակցային գործընթացով ու սկսվում է Հայաստանի ներքաղաքական «նավակը ճոճելու» գործընթացը: Սերժ Սարգսյանը լավ հասկանալով, որ հայկական կողմը բանակցային գործընթացում գտնվում է հաղթական դիրքերում և բանակցողի փոփոխության արդյունքում էդ ամեն ինչը փլվելու է, կայացնում է երրորդ անգամ ՀՀ ղեկավարի պաշտոնում առաջադրվելու բարդ որոշումը:
Դրանից հետո սկսվում է մեր դեմ իրականացվող միջազգային դավադրության էնդշպիլը, որին հետո պետք է կոչեին «թավշյա հեղափոխություն»: Աշխարհաքաղաքական կենտրոններից նվազագույնը մեկի արտաքին աջակցությամբ և մյուսի տոտալ լռության, իսկ ապրիլի 16-ից հետո նաև զգալի աջակցությամբ Երևանում տեղի է ունենում անցանկալի բանակցողի և բանակը պահողի իշխանությունից հեռացումը: Ի դեպ, հետաքրքիր փաստ. Ալիևը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է, որ 2018-ի իշխանազավթմանն ինքն ունի գործուն մասնակցություն և էդ ասածները երբեք չեն հերքվել դրա հիմնական շահառուների կողմից:
Սերժ Սարգսյանին միջազգային կոնսենսուսով իշխանությունից հեռացնելուց հետո Հայաստանում հաստատված կակիստոկրատական համակարգը սկսում է խժռել պետական համակարգը, ավիրում է բանակն ու մեզ զրկում բանակցային սեղանին առկա հաղթաթղթերից: Իշխանազավթը հայտարարում է, որ բանակցությունները սկսելու է իր կետից, մերժում է Մադրիդյան սկզբունքները, հրաժարվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, անում է ամեն ինչ, որ Արցախը հայտնվի անխուսափելի պատերազմի շեմին և 2020-ի սեպտեմբերին 44-օրյա պատերազմով հանձնում է Արցախը` առանց որևէ փոխզիջման, հազարավոր զոհերի և բանակի ջախջախման գնով, Շուշիով ու Հադրութով: Իսկ թե ինչ է տեղի ունենում պատերազմից հետո, ինչեր է հանձնել և շարունակում հանձնել միջազգային կոնսենսուսով իշխանությունը զավթած կապիտուլյանտը թերևս ևս մեկ անգամ հիշատակելու կարիք չկա:
Հ.Գ. Հուսով եմ հիմա որոշ տհասներ գոնե իրենց հոգու խորքում հասկանում են, թե ինչի համար էր Սերժ Սարգսյանի երրորդ անգամ առաջադրվելը, ինչու և ում էր ձեռնտու նրան իշխանությունից հեռացնելը, ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ 2018-ին իր դեմ կռվել են ավելի ազդեցիկ և հզոր ուժեր: Արտաքին ուժերը «մեր սեփական ձեռքերով շագանակներ հանեցին կրակից», որ վերջապես կարողանան կասեցնել մեր 30 ամյա հաղթարշավը և նրանք հաջողեցին…
Հ.Գ.2 Ի դեպ, ապրիլյան հաղթական քառօրյա պատերազմից հետո նույն արտաքին գործակալական ցանցն իր համապատասխան տեղը պատռում էր Արցախում չեզոք գոտում 400 հեկտար կորցնելու համար, այսօր իրենց բերած կապիտուլյացիայի սիմվոլները Հայաստանի սուվերեն տարածքից հանձնել են 12.5 հազար հեկտար, բայց այդ մարդիկ կա՛մ լուռ են, կա՛մ տեղավորվել են կապիտուլյանտի հաստ աղիքի ետնախորշերում»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ