ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման անբաժանելի մասն է. Մհեր Գրիգորյան 10/28/2022 16:41 | ԼՐԱՀՈՍ
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. հոկտեմբերի 28-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթը ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Կառավարությունների հարգելի ղեկավարներ,
Օգտվելով առիթից՝ կուզենայի իմ երախտագիտությունը հայտնել ղազախստանյան մեր ընկերներին և անձամբ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախագահ, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովին՝ ավանդական ջերմ ընդունելության և, ԱՊՀ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին համապատասխան, ԱՊՀ ներուժի լիարժեք իրացմանն ուղղված ջանքերի համար։ Նաև շնորհավորում եմ Ակիլբեկ Ժապարովին գալիք նախագահության կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանք։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՊՀ գործադիր կոմիտեին և անձամբ Սերգեյ Լեբեդևին՝ գործադիր կոմիտեի ուղղությամբ կատարած աշխատանքի և այսօրվա հանդիպման կազմակերպմանը մասնակցելու համար։
Վերջերս պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մեր երկրների ղեկավարներն ընդունել են որոշումներ՝ ուղղված ԱՊՀ շրջանակներում համագործակցության հետագա զարգացմանը։
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով այս տարի կատարված աշխատանքը՝ ընդգծեմ, որ ներկա տնտեսական պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունեն մակրոտնտեսական ռիսկերի մեղմմանն ուղղված ջանքերի համատեղումը, ինչպես նաև հնարավոր ֆինանսատնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված նպատակային միջոցառումների իրականացման ուղղությամբ աշխատանքները:
Այս համատեքստում ընդգծեմ «ԱՊՀ մասնակից պետությունների՝ ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի նախագծի նախապատրաստման ուղղությամբ կատարված աշխատանքը, որի իրականացումը կարևոր գործոն կդառնա ԱՊՀ մասնակից պետությունների ազգային տնտեսությունների աճի համար։ Առաջիկայում շոշափելի արդյունքի հասնելու համար Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այս ուղղությամբ արդյունավետ երկխոսության։
Բարձր, գիտատար և մրցունակ տեխնոլոգիաների ստեղծումն ու զարգացումը առաջնահերթություն է տնտեսական աճի ապահովման համար։ Միաժամանակ առանցքային նշանակություն ունեն տեխնոլոգիական զարգացման նախագծերի մշակումն ու իրականացումը։ Վստահ եմ, որ բարձր տեխնոլոգիական նախագծերի հետևողական իրականացումը շոշափելի տնտեսական արդյունք կտա և կնպաստի ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը։ Գիտական ներուժի ինտեգրումը, այս ոլորտում առկա ավանդական կապերի խորացումն ու ընդլայնումը, ԱՊՀ երկրների փոխգործակցությունը գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում կարող են լրացուցիչ խթանի դեր խաղալ տեխնոլոգիական զարգացման ապահովման գործում։
Թվայնացումը, նորարարությունները և նորագույն տեխնոլոգիաները ՀՀ կառավարության կողմից համարվում են արդյունավետ պետական կառավարման համակարգի ստեղծման, բարենպաստ գործարար միջավայրի ապահովման և տնտեսական աճի խթանման կարևորագույն գործիքներ։
ԱՊՀ շրջանակներում գիտատեխնիկական ոլորտում այսօր կա և գործում է միակ հիմնարար փաստաթուղթը՝ «Համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր գիտատեխնիկական տարածքի ստեղծման մասին» 1995 թվականի նոյեմբերի 3-ի համաձայնագիրը։ Այս առումով նպատակահարմար է թվում մտածել այնպիսի փաստաթղթի մշակման մասին, որը հաշվի կառնի նոր տեխնոլոգիական մարտահրավերները, ինչպես նաև գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային լավագույն փորձը, ինչը թույլ կտա ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսություններին հասնել նոր մրցակցային մակարդակի:
Այս համատեքստում մենք աջակցում ենք ԱՊՀ մասնակից պետությունների գիտատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցության հայեցակարգի և դրա իրականացման համար Գործողությունների ծրագրի ընդունմանը, ինչը դրականորեն կազդի Համագործակցության շրջանակներում բնակչության աճող սոցիալ-տնտեսական կարիքները բավարարող և ժամանակակից տեխնոլոգիական մարտահրավերներին դիմակայող միջպետական գիտական և տեխնոլոգիական միասնական տարածքի զարգացման վրա:
Նիստի հարգելի մասնակիցներ,
Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի կառուցողական տրամադրվածության ֆոնին չեն դադարում Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու ռազմատենչ հայտարարությունները, որտեղ ուժի կիրառման սպառնալիքներին հաջորդում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ անթաքույց զավթողական նկրտումները։
Կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորման գործում հիմնական դերը վերապահված է այդ թվում նաև անցած տարվա նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի Սոչիում եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված համապատասխան պայմանավորվածության իրականացման շրջանակներում ձևավորված սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների կառուցողական համատեղ աշխատանքին։
Հատկապես կարևոր է նշել, որ պայմանավորվածությունը, որ սահմանազատման գործընթացում մենք պետք է հենվենք ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, համաձայն որոնց խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Ինչպես արդեն գիտեք, այս տարվա սեպտեմբերի 13-ից Ադրբեջանն անօդաչու սարքերի, հրաձգային և հրետանային զենքերի օգտագործմամբ ինտենսիվ հրետակոծել է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքը՝ ներառյալ բնակելի շենքերը, քաղաքացիական օբյեկտները և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների թիվն այժմ գերազանցել է 210-ը։ Ստույգ հայտնի է երեք քաղաքացիական անձանց մահվան և երկու անհետ կորած քաղաքացիական անձանց մասին։ Հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Անհետ կորած զինվորների թիվը կազմել է 28։
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից տարհանվել է ավելի քան յոթ ու կես հազար մարդ՝ մեծամասամբ կանայք, երեխաներ և ծերեր։
Ադրբեջանական զինծառայողների կողմից իրականացված խոշտանգումների, դաժան սպանությունների և գերեվարվածների մարմնական խեղումների, ինչպես նաև զոհված հայ զինծառայողների մարմինների պղծման վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած տեսագրությունները ցնցել են ողջ քաղաքակիրթ աշխարհի գիտակցությունը:
Չափազանց տագնապալի է, որ մեդիա տարածքում տեղադրված նյութերը, որոնք վկայում են ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մասին, ոչ միայն լայնորեն տարածվում են սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի շրջանում, այլև ստանում են դրական գնահատական։
Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը վկայում է այն մասին, որ այս երկիրը մտադիր է օկուպացնել Հայաստանի ավելի շատ տարածքներ, ինչը պետք է կանխել։
Դրա մասին են վկայում նաև Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները հայկական կողմին վերագրելու փորձերը, որով փորձ է կատարվում հող նախապատրաստել Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի նոր փուլի համար։ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր:
Ադրբեջանի նոր հարձակումները կանխելու համատեքստում առանձնահատուկ դեր է հատկացվում Բաքվի սադրիչ հայտարարություններին միջազգային գործընկերների հասցեական և հստակ արձագանքին։
Ամփոփելով ցանկանում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման անբաժանելի մասն է, իսկ կայունության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է անվերապահորեն և անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված կազմավորումները Հայաստանի ինքնիշխան տարածքից:
Տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմատիկայի» անընդհատ շահարկումը, այն իմաստով, որով այն շահարկվում է, միայն խոչընդոտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը։
Ցանկանում եմ ընդգծել, որ այս հայտարարության իններորդ կետում «միջանցք» բառը ոչ մի տեղ չի հիշատակվում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «միջանցք» բառն օգտագործվում է բացառապես Լաչինի միջանցքի առնչությամբ, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունը և որևէ կապ չունի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած հորինված զուգահեռ դիտարկում ենք որպես հակաարդյունավետ:
Հայտարարության մեջ չկա Հայաստանի որևէ միակողմանի պարտավորություն՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր ճանապարհ կառուցելու վերաբերյալ։
Մենք միշտ առաջարկել ենք և առաջարկում ենք ապաշրջափակել տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը՝ կողմերի ինքնիշխանության ու օրենսդրության հարգանքի հիման վրա՝ կառուցողական երկխոսության և արդյունավետ փոխշահավետ լուծումներ գտնելու միջոցով։
Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը երթուղավորելու և մարդկանց շփումը հնարավորինս մեկուսացնելու Ադրբեջանի ակնհայտ ձգտումը վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմը չի հետապնդում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու վերջնական նպատակ։
Շնորհակալություն ուշադրության համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ