ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուտը ստի հետեւից է ասում պարոնը, սա կա՛մ խուճապի արդյունք է, կամ դիլետանտության. Արամ Սարգսյանը համոզված է՝ երկու ամսում հնարավոր չէ սահմանների դելիմիտացիա իրականացնել 10/27/2022 21:52 | ԼՐԱՀՈՍ
Հիմարություն է կարծել, թե երկու ամսվա մեջ սահմանների դելիմիտացիա կարելի է անել, սա հերթական սուտն է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ, նաև հույս էր հայտնել, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված կլինեն նաև դելիմիտացիայի աշխատանքները: Փաշինյանի խոսքով՝ գործընթացը տեղի է ունենալու 1991թ սահմանների հիման վրա։
Մեզ հետ զրույցում Արամ Սարգսյանը նախ շեշտում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ Հայաստանը երբևէ Ադրբեջանին պատերազմ չի հայտարարել,այլ կարող են ընդամենը փոխադարձ հարաբերությունների մասին փաստաթուղթ ստորագրել:
Քաղաքական գործիչը նաև անիրատեսական է համարում, որ մինչև տարեվերջ երկրներն ավարտեն սահմանագծման և սահմանազատման գործընթացը:
Արամ Սարգսյանը հիշեցնում է, որ Հայաստանը մինչ օրս դեմարկացիան չի ավարտել Վրաստանի հետ, որը բարեկամ երկիր է, ուստի առավել ևս թշնամի երկիր Ադրբեջանի հետ չի կարող այդքան կարճ ժամանակում սահմանագծում անել.
«Սա կա՛մ խուճապի արդյունք է՝ իրենց սեփական կաշին փրկելու համար, որովհետև խոստումներ են տվել Ադրբեջանին և Թուրքիային, կա՛մ էլ դիլետանտության և անգրագիտության արտահայտություն է: Բոլորը հասկանում են, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը հնարավոր չէ երկու ամսվա ընթացաքում իրականացնել: Բացի սա, երբ պարոնը (Նիկոլ Փաշինյանը.- խմբ) հայտարարում է, որ սահմանազատման գործընթացը պետք է արվի 1991թ-ի սահմանների համապատասխան, որով, իբր, երկրները ճանաչել են իրար տարածքային ամբողջականությունը, սա էլ է սուտ: Նախ, 1991թ-ին ԱՊՀ երկրների գագաթնաժողովում փաստաթղթի ստորագրման պահին Արցախն արդեն իսկ օրինական ճանապարհով դուրս էր եկել Սդրբեջանի կազմից և նրա սահմանների մեջ չէր, ուստի սուտը ստի հետևից է ասում պարոնը: Այսինքն, այս ամենն ուղղված է իր այն կողմնակիցներին, որոնք գրագիտություն չունեն, չեն տրապետում իրողությանը»,-ասաց Արամ Սարգսյանը:
Ընդ որում, զրուցակիցը փաստում է, որ Ադրբեջանը սկզբում ընդհանրապես չի էլ ստորագրել ԱՊՀ փաստաթուղթը, ընդամենը համաձայնվել է դրա ինստրուկցիայի հետ, իսկ պայմանագիրը ստորագրել է մի քանի տարի անց՝ սրանով ցույց տալով, որ Արցախի հարցը լուծված չէ իր համար:
Արամ Սարգսյանը նաև հիշեցնում է՝ հայկական կողմը վերապահում է արել այդ պայմանագիրը ստորագրելիս, որ ԱՊՀ երկրների միության մեջ կարող են ընդգրկվել նաև ինքնավար մարզերը, հանրապետությունները, որոնք ուզում են դուրս գալ ԽՍՀՄ-ից և ցանկանում են պահել իավունք իրենց կարգավիճակը, ինչպես արեց Արցախը.
«Այնպես որ, այդ ժամանակ Արցախն արդեն սուբյեկտ էր՝ չճանաչված, բայց սուբյեկտ էր, ինչն էլ բերեց նրան, որ Ադրբեջանն այդ պահին հրաժարվեց ստորագրել փաստաթութը: Արցախն Ադրբեջանից անկախացել է իր տարածքով, իր բնակչությամբ, իր սեփական իշխանությամբ, սրանք բոլորը պետական էլեմենտներ են, որոնք նրան տրվել են՝ ԽՍՀՄ օրենսդրությամբ: Արցախն անկախանալով չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, Արցախը միջազգային նորմերի համապատասխան է անկախացել Ադրբեջանից, ուստի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը պետք է լինի Արցախից զատ»,-ասաց ԱրամՍարգսյանը:
Քաղաքական գործիչը նաև անընդունելի է համարում դելիմիտացիայի իրականացումը այն պայմաններում, երբ թշնամին ներխուժել է մեր սուվերեն տարածք.
«Ադրբեջանցիները մեր տարածքում, իրենց ասելով, արդեն 170 ք/կմ գրավել են և այս պայմաններում իրենք պատրաստվում են շարունակել բանակցությունները, չգիտեմ՝ իրենք ընդհանրապես արժանապատվությունը գիտե՞ն ինչ է, կամ ունե՞ն այդպիսի բան, ինչպե՞ս կարելի է բանակցություններ շարունակել թշնամու հետ, որը չի պատրաստվում դուրս գալ քո սուվերեն տարածքից, անհնար է պատկերացնել»,-ասում է Արամ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից