ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը սպասելի էր․ կարող է դեռ էլի ականատես լինենք. Իրանագետ 10/27/2022 22:26 | ԼՐԱՀՈՍ
Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը սպասելի էր։ Ես նշել էի, որ եթե այդ ցույցները Իրանում շարունակվեն ու վերածվեն զինյալ պայքարի, ինչը հիմա փորձում են իրականացնել քրդերը, բելուջները՝ օգտագործելով պատեհ առիթը, նման դեպքերը բացառված չեն։ Դրսից հովանավորելով՝ փորձ է արվում Իրանում խժդժություններ առաջացնել։ Այս ամենից հետո բնական է, որ երկրում նմանատիպ իրադարձությունների ականատես եղանք եւ կարող է դեռ ականատես լինենք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը՝ անդրադառնալում Իրանում տեղի ունեցած ահաբեկչությանը։
Մասնագետի խոսքով, դա դրսից հովանավորվող պայքարն է Իրանի դեմ։
«Այս դեպքի հետ կապված Իրանը Սաուդյան Արաբիայի մասին է խոսում, բայց չենք կարող ասել, որովհետեւ Իսրայել կա, ԱՄՆ կա։ Միջուկային գիտնականների ահաբեկչության ականատեսն ենք եղել Իրանում, հիմա, օգտվելով երկրում խժդժություններից, օգտվելով նրանից, որ երկրի հարավ-արեւելյան սահմանի քրդական շրջաններում զինյալ պայքար է հասունանում՝ ականատես ենք, որ իրենց տերերը խրախուսում են ահաբեկչական խմբավորումներին»,-ասաց Իրանագետը՝ հավելելով, որ Իրանի ղեկավարությունը կկոշտացնի դիրքորոշումը երկրում տեղի ունեցող զանգվածային ցույցերը ճնշելու համար։
Հիշեցնենք, որ ահաբեկչություն է տեղի ունեցել Իրանի Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում, որտեղ այդ պահին ուխտավորներ են եղել. 3 անձ ներխուժել են ու սկսել կրակել։ Զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ երեխաներ, շուրջ 40-ը՝ վիրավորվել։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանի անվտանգության ուժերը «ջախջախիչ պատասխան» կտան հարձակման կազմակերպիչներին և կատարողներին։
Իրանագետի խոսքով, Իրանը թե ծավալով, թե տնտեսությամբ, թե բնակչությամբ, եւ թե, իհարկե, ռազմական ներկայությամբ , տարածաշրջանում կարեւոր երկիր է եւ նման իրավիճակին մատնվելը կամ թուլանալը խնդիրներ է առաջացնելու հարեւանների համար՝ տնտեսականից մինչեւ անվտանգային։
Առաքելյանը հիշեց, որ, որ կորպուսի հրամանատար Սոլեյմանիի ահաբեկչությունից հետո Իրանը Ամերիկայի բազային 11 հրթիռ արձակեց՝ որպես պատժ։ Այս դեպքում էլ, Իրանը հնարավոր է՝ գործողությունների դիմի։ «Պետք է սպասել, թե իրենք ինչպես են գնահատում՝ ով է գլխավոր մեղավորը։ Իրանական մամուլը այսօր գլխավոր թիրախ էր դարձրել Սաուդյան Արաբիային, ինչը բնական է»,-նշեց մասնագետը։ Անդրադառնալով Արեւմուտք-Իրան հարաբերություններին, նա ընդգծեց, որ ԱՄՆ-ն հայտարարել է, որ եթե միջուկային բանակցությունները փակուղի մտնեն , սեղանին այլ գործողություններ կան։
«Մենք տեսնում ենք, որ Իրանը չստորագրեց համաձայնագիրը , այն թողեցին մինչեւ ԱՄՆ-ի ընտրությունների անցկացումը։ Եթե անգամ համաձայնագիը կնքվեր, ԱՄՆ-ը Իրանի վրա նոր սանկցիաներ կդներ՝ ինչ-որ բան գտնելով , օրինակ՝ մարդու իրավունքների բնագավառում», -համոզված է իրանագետը։ Ինչ վերաբերում է Թուրքիային, մասնագետի խոսքով, նա կարող է իրավիճակից օգտվել, եթե Իրանի հետ կապված վակում առաջանա տարածաշրջանում։
«Եթե մեր երաշխավորները նման խնդիրներ ունենան, ապա տարածաշրջանում այսպես կոչված խաղաղության դարաշրջանը կավարտվի»։
Կլինե՞ն արդյոք նոր թեժ կետեր տարածաշրջանում, իրանագետն ասում է՝ այս պահին ոչ, բայց եթե բալանսը խարխլվի, դա չի բացառվում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ