ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանական «դեմարշ» ընդդեմ Մոսկվայի․ «Փաստ» 10/27/2022 10:24 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Տևական ժամանակ է, ինչ «շրջանառվում» է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի, այսպես կոչված, վաշինգտոնյան տարբերակը։ Եվ ճիշտ է՝ դեռևս պաշտոնական հաստատում չկա, բայց որ այդ տարբերակի գոյությունը չի հերքվել, դա արդեն խոսուն իրողություն է։ Ըստ այդմ, պատահական չեն խոսակցությունները, թե Պրահայում հենց այդ փաստաթղթի շուրջ է եղել Փաշինյանի, Ալիևի ու Էրդողանի զրույցների հիմնական թեման։ Անգամ Աստանայի հանդիպման ժամանակ Ալիևը հատուկ ակնարկներ էր անում, թե Պրահայում հենց այդ տարբերակն են քննարկել։ Բնականաբար, պայմանագրի այս տարբերակում տեղ գտած պայմանները Արևմուտքի՝ առաջին հերթին Վաշինգտոնի միջամտության արդյունք են։
Իսկ Արևմուտքին, մեծ հաշվով, ոչ այնքան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորումն ու խաղաղությունն է հուզում, որքան Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու հարցը։ Այլապես հաշտության պայմանագրի արևմտյան տարբերակում տեղ չէր գտնի այնպիսի դրույթ, որում նշվում է, թե «Ադրբեջանը կներկայացնի այն անձնավորությանը, որը կաշխատի ԼՂ–ի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ` քննարկումներ անցկացնելու ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ»։ Ստացվում է, որ այդ պայմանագրով Հայաստանը վերջնականապես հրաժարվում է արցախահայության իրավունքների պաշտպանությունից, Արցախին որևէ կարգավիճակ չի տրվում, ու այնտեղ ապրող հայության ճակատագիրը փաստացի թողնվում է Ալիևի հայեցողությանը, որն էլ բացեիբաց հայտարարում է, թե Արցախում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն այդ քաղաքացիությունից, պետք է հեռանան։
Արևմուտքի միջնորդությամբ ընթացող բանակցություններում ընդգծվում է, որ պայմանագիրը կնքվելու է մինչև տարեվերջ։ Իսկ ինչո՞ւ է այդքան շտապում Արևմուտքը, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը օր առաջ հաշտության պայմանագիր կնքեն։ Նախ՝ Արևմուտքը փորձում է իր նախաձեռնած տարբերակով ռուս խաղաղապահներին դուրս բերել Արցախից, իսկ հետո պայմաններ ստեղծել, որ Հայաստանը ևս պոկվի Ռուսաստանից։ Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ հաշտության պայմանագրի շուտափույթ կնքման մասին խոսակցություններին զուգահեռ տեղեկություններ են տարածվում Սոչիում Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հանդիպման մասին։ Այս հանդիպման հետ կապված առանցքային նրբություններն էլ հաշվի առնելով՝ հավանական են զարգացումների մի քանի տարբերակներ։
Հնարավոր զարգացումներից մեկը, որին ՀՀ իշխանությունները մեծ ուժով ձգտում են, այն է, որ Սոչիի հավանական հանդիպումը լինի սոսկ «արձանագրային», իսկ Սոչիից վերադառնալուց հետո Պուտինի «թիկունքում» Փաշինյանն անմիջապես ստորագրի «վաշինգտոնյան» փաստաթուղթը։ Սակայն մյուս կողմից էլ՝ ենթադրելի է, որ Ռուսաստանը այդպես հեշտ չի զիջելու իր ազդեցությունը և մինչև վերջ պաշտպանելու է իր շահերը։ Այնպես որ, Սոչիի հանդիպումը, եթե, իհարկե, կայանա, կարող է շրջադարձային լինել՝ հնարավոր մի քանի ելքերով: Այս ամենի մեջ առավել ուշագրավ է, թե ինչ դիրքորոշում են ցուցաբերում ՀՀ իշխանությունները։ Հատկապես վերջին շրջանում նկատելի է Հայաստանում իշխանական ու մերձիշխանական քարոզչամեքենայի կողմից հակառուսականության քարոզի դոզայի աննախադեպ ավելացումը։
Ու այս ամենի ֆոնին հանկարծ պարզվում է, որ Զատուլինը (ապա նաև՝ Մարգարիտա Սիմոնյանը) Հայաստանում անցանկալի անձ է ճանաչվել, նրա մուտքն արգելված է մեր երկիր։ Ի դեպ, երևի թե սա զարմանալի չէ այս իշխանությունների դեպքում, որովհետև Զատուլինը միշտ էլ հանդես է եկել պրոհայկական և Արցախի իրավունքների պաշտպանության դիրքերից ու պարբերաբար այցելել է Հայաստան ու Արցախ։ Միևնույն ժամանակ, Զատուլինը ռուսական այն եզակի խիզախ քաղաքական գործիչներից է, որը պաշտպանել է հայկական շահերը անկախ Ադրբեջանի քաղաքական ճնշումների փորձերից ու անգամ Արցախ այցելելու և Արցախի իշխանությունների հետ հանդիպումներ ունենալու համար նա դեռևս 2010 թվականին հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»։
Զատուլինին ու Սիմոնյանին անցանկալի անձ հայտարարելու իրողությունը լրացուցիչ թեմա է տալիս արևմտամետ և հատկապես «գրանտակեր» շրջանակներին, որպեսզի նրանք մեծ ոգևորությամբ գովերգեն այս քայլը և նորովի բորբոքեն հակառուսական տրամադրություններ այն համատեքստում, թե իբր դրանով Հայաստանը պաշտպանում է իր ինքնիշխանությունը։ Այս ամենն, իհարկե, շատ ավելի հետաքրքիր նրբերանգներ է ստանում Սոչիի հանդիպումից առաջ: Ասել, թե ռուսները աչք են փակելու փաշինյանական նման դեմարշների վրա, նշանակում է լավ չճանաչել Ռուսաստանը: Թեպետ, մյուս կողմից, եթե հայրենասեր, հայրենիքի գիտակցում ունեցող հայերի մուտքն են արգելում Հայաստան՝ միայն նրա համար, որ «քլնգել» են իշխանություններին, հայասեր, հայամետ այլազգիների մուտքն արգելելն ի՞նչ մի բարդ բան է Փաշինյանի համար...
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 27․10.22թ համարում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ