ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը զավթածները հասկանում են, որ երկրում մի ստվար զանգված կա, որը էժան հայտարարություններից հրճվում է․ Վարդան Բոստանջյան 10/27/2022 21:21 | ԼՐԱՀՈՍ
«Այդ հայտարարությունը շարունակական պոպուլիզմի դրսեւորումն է, որից ավելին այս իշխանությունը չի էլ կարող անել։ Իշխանությունը զավթածները հասկանում են, որ երկրում բավականաչափ ստվար զանգված կա, որը այդ էժան, պրիմիտիվ հայտարարություններից հուզվում է ՝ դրա անունը դնենք դպրոց, ասֆալտ, թե այլ բան։ Բոլոր պարագաներում, իհարկե, դպրոցը լավ է, ասֆալտը՝ վատ չէ, բայց Հայաստանի առջեւ այսօր ծառացած բոլոր խնդիրների շարքում կա գերակա խնդիրը՝ անվտանգության խնդիրը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօր արած հայտարարությանը այն մասին, թե պետական պարտքով դպրոցներ են կառուցվում։
Բոստանջյանը ընդգծեց՝ անկախ աշխարհի ուժեղների, իբրեւ թե հորդորներից, թշնամին դուրս չի գալիս մեր սուվերեն տարածքներից։ Պրոֆեսորն ասում է՝ սա է այսօր երկրի առջեւ ծառացած գլխավոր խնդիրը, իսկ ինչ վերաբերում է արտաքին պարտքի ավելացմանը, Բոստանջյանը շեշտում է՝ գումարները, որոնք տրվում են Հայաստանին Արեւմուտքի համար աննշան է, ուստի նրանք ՀՀ իշխանությանն ասում են՝ վերցրեք, որքան ցանկանում եք։
«Միայն Գերմանիան էներգետիկայի ոլորտում քաղաքացիներին կոմպենսացնելու համար 200 միլիարդ եվրո է նետել շրջանառություն ու եթե Հայաստանին մի 100 միլիոն, 200 միլիոն անգամ մեկ միլիարդ տալիս են, դա նրանց համար мизер է։ Արեւմուտքին չի հետաքրքրում, թե հետագայում ինչպես են այդ գումարները վերադարձվելու, ով է գալու, ինչպես է լուծելու խնդիրները, իսկ գործող ղեկավարությունը անում է բացառապես այն, որ կիսագրագետ կամ անգրագետ զանգվածի համար ուրախալի լինի»,-ասում է Բոստանջյանը:
Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստին հայտարարել է, թե մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը կառավարությունը նախատեսում է կառուցել և շահագործման հանձնել 337 դպրոց և 521 մանկապարտեզ։ «Իհարկե, մենք շատ շնորհակալ ենք Ասիական զարգացման բանկին և մեր մյուս ֆինանսական գործընկերներին, բայց իրենց միջոցներով կառուցվող դպրոցներն էլ է կառավարության մասնաբաժնով կառուցվում։ Այն, որ ասում են՝ վայ, պետական պարտքն ավելացավ, սա պետական պարտքի ավելացման մի շատ լավ ու դասական օրինակ է, երբ պետական պարտքով կառուցում ենք դպրոցներ: Այդ մասը կառավարությունը նույնպես վճարում է, սպասարկում է պարտքը: Այսինքն, պարտք ենք վերցնում, հետո վերադարձնում ենք»,-ասել է նա:
«Մեզ նման երկրի համար այսօր ամենակարեւորը անվտանգության խնդիրն է, եղածը պաշտպանելու խնդիրն է, դու դա չես պաշտպանում, դպրոցը կառուցում ես, որ այնտեղ հաճախողները վաղը հեռանա՞ն երկրից։ Այս ամենի մասին շատ բազմաշերտ կարելի է խոսել, բայց եթե կարճ ասենք, իրավիճակը հետեւյալն է՝ այսօր բոլոր կարեւոր, խիստ կարեւոր խնդիրները օտարացված են։ Ընդհուպ, մենք հասել ենք մի վիճակի, երբ Հայաստանի Հանրապետությանը այս 30 տարիների ընթացքում միշտ պաշտպանող մարդու, Զատուլինի մուտքը արգելում են, որին ոչ մի արտաքին կաշառք չկարողացավ գրավել։ Սա նշանակում է, որ կատարվում է հանձնարարություն, եւ վերջ»,-շարունակեց Բոստանջյանը։
Խոսելով իբրեւ թե տնտեսական ակտիվության մասին, ինչի մասին շարունակ բարձրագոչ հայտարարություններ է անում էկոնոմիկայի նախարար Քերոբյանը, Բոստանջյանն ասաց, որ հանգամանքների բերումով այսօր Հայաստան են այցելու օտարերկրացիներ, որոնց մի մասն իրենց ֆինանսները ուղղակի փախցնում է սանկցիաներից, իսկ Հայաստանի կառավարությունը դա վերագրում է իրեն։
«Փոքր երկրի համար դա մեծ գումար է, որը, իբր, բերել է տնտեսական աշխուժացման, բայց իրականում դրանից պետք է զգուշանալ, որովհետեւ ուրախանում են, երբ տնտեսական աշխուժությունն ինքնուրույն են ստեղծում», եզրափակեց Բոստանջյանը։
Հավելենք, որ 2022 թվականի տարվա վերջի դրությամբ պետական պարտքը կկազմի 4 տրլն 490 մլրդ դրամ։ Մեկ տարվա ընթացքում աճը կկազմի 60 մլրդ դրամ կամ 1.3%: Այս թվերն արտացոլված են 2023 թվականի պետական բյուջեում: Արդեն 2023 թվականին կանխատեսվում է, որ պետական պարտքը կավելանա ևս 389 մլրդ դրամով կամ 8.7%-ով: Նկատենք, որ իշխանության գալուց հետո Փաշինյանը հայտարարում էր, թե վարելու են պարտքի նվազեցման քաղաքականություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ