ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սոչիում սպասվող եռակողմ հանդիպման ֆոնին Ռուսաստանի երկու գործիչների մուտքը Հայաստան անցանկալի ճանաչելը, բնականաբար, Ռուսաստանում չի կարող դիտարկվել որպես բարեկամական. Մարկարով 10/26/2022 20:47 | Քաղաքական
Սոչիում սպասվող եռակողմ հանդիպման ֆոնին Հայաստանի իշխանությունների կողմից Ռուսաստանի մեդիա եւ քաղաքական դաշտի երկու ներկայացուցիչների մուտքը Հայաստան անցանկալի է ճանաչելը, բնականաբար, Ռուսաստանում չի կարող դիտարկվել որպես բարեկամական։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի եւ լրագրոող Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ ՀՀ իշխանությունների որոշմանը։
«Սպասվում է եռակողմ հանդիպումը, թեեւ կան կասկածներ՝ կընդունե՞ն արդյոք հրավերը մեր հարեւանները։ Խնդիրը նրանում է, թե այդ հանդիպմանը ինչ բնույթի քնարկում կծավալվի եւ արդյո՞ք դրա արդյունքում կլինի համապատասխան հայտարարություն, բացի այն, որ կողմերը շարունակելու են հետեւել սկզբունքներին, որոնք ամրագրված են նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի փաստաթղթերում, որտեղ կարեւորվում է ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Պարզ է , որ նման հանդիպումից առաջ Ռուսաստանի մեդիա եւ քաղաքական դաշտի երկու ներկայացուցիչների մուտքը Հայաստան անցանկալի ճանաչելը, համենայնդեպս, նրանցից մեկը նամակ է ստացել այդ մասին, իսկ մյուսը հայտարարել է, դժվար թե Ռուսաստանում դիտարկվի որպես բարեկամական, մանավանդ, որ Զատուլինը երկար ժամանակ շատ լուրջ ներդրում է ունեցել եւ ունի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում»,-ասաց Մարկարովը ։
Քաղաքագետն ընդգծեց, որ Զատուլինը եղել է ՌԴ պետդումայի այն պատգամավորը, որը նախաձեռնել եւ, ըստ էության, կյանքի է կոչել Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստաթուղթը։ «Նա երկար ժամանակ հանդես է եկել որպես Արցախի ինքնորոշման իրավունքի ջատագով եւ մեկ անգամ չէ, որ մասնակցել է Արցախում տեղի ունեցող ընտրություններին որպես դիտորդ՝ արձանագրելով դրանց ժողովրդավարական բնույթը։ Այսինքն, այս անձի գործունեությունը՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, հայտնի է։ Կարելի է չհամաձայնել որոշ հայտարարությունների հետ, բայց հաշվի առնելով կարծիքների բազմազանությունը , դա նորմալ է, որովհետեւ մարդը կարող է ներկայացնել այն կարծիքը, որին հավատում է եւ այն, որ Զատուլինը հավատարիմ է մնում ե՛ւ հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, ե՛ւ հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը, միանշանակ է »-շեշտեց քաղաքագետը։
Նշենք, որ Զատուլինից բացի ռուսական RT հեռուստաալիքի ղեկավար, մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն եւս արգելվել է։ Այս մասին նա հայտնել է իր թելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը արգելել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Ուշագրավ է, որ Հայաստանը դիվանագիտական խողովակներով բողքի նոտա չի հղել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ելույթների, գործունեության հետ կապված, և Զատուլինը պաշտոնապես persona non grata չի ճանաչվել: Իրավասու մարմինները, որոնք կարող էին այդ գործընթացն իրականացնել՝ ԱԱԾ-ն և ՀՀ ԱԳՆ-ն լռում են, իսկ Զատուլինին ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգան Սեյրանյանի ստորագրությամբ ուղարկված նամակի մեջ նշվում է․«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության մասին վերջին շրջանի Ձեր հայտարարությունները վնասում են մեր պետությունների բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։
Սրանով պայմանավորված, ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։
Ալեքսանդր Մարկարովն այս առնչությամբ նկատեց՝ բուն ընթացակարգի հետ կապված խնդիրը իրավաբանության դաշտից է։ Աշխարհում կան դեպքեր, երբ գործընթացը ներքին գործերի նախարարությունն է անում, կան դեպքեր, երբ ԱԳՆ-ն կամ հատուկ ծառայությունները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից