ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաղաղության պայմանագիրը չի կարող լինել նրա հաշվին, որ Հայաստանը ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայան 10/26/2022 23:23 | Քաղաքական
«Մենք ցանկացած հանդիպում արժեւորում ենք, առավել եւս, Ռուսաստանի միջնորդությամբ։ Չմոռանանք, որ նոյեմբերի 9-ի հրադադարը եւս կնքվել է Ռուսաստանի միջնորդությամբ։ Մենք կարծում ենք, որ նման հանդիպումները պահանջված են եւ պարբերաբար պետք է տեղի ունենան»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Սոչիում հոկտեմբերի 31-ին նախատեսվող եռակողմ հանդիպմանը:
Հիշեցնենք, բրյուսելյան գործընթացին զուգահեռ, վերջին օրերին նաեւ Մոսկվան է ակտիվացել։ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հաստատել է իր մասնակցությունը ՌԴ նախագահ Պուտինի հրավերով կայանալիք գագաթնաժողովին, որին ակնկալվում է նաեւ Ադրբեջանի նախագահի մասնակցությունը։ Նա այսօր հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ: Իսկ մինչ այդ ակնկալում են ավարտել դելիմիտացիան, ինչպես նաեւ կաևորել է, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև․«Թշնամանքը և ընդհանրապես իրավիճակը պետք է կառավարվի, քանի որ, երբ դա կառավարելի չէ, կարող է բերել միայն վնաս: Մնացածը, ավելի բարձր հայտարարություններ, ցավոք, կամ բարեբախտաբար, չեմ կարող անել», - ԱԺ ամբիոնից հայտարարել էր Փաշինյանը:
Արցախի արտգործնախարարը շեշտեց՝ Ստեփանակերտը դեմ չէ խաղաղության պայմանագրերին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավմանը, բայց կան կարեւոր հանգամանքներ, որոնք անպայման պետք է հաշվի առնել։
«Դա այն է, որ այդ պայմանագիրը չի կարող լինել նրա հաշվին, որ Հայաստանը ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Սրա մասին մենք նույնիսկ չենք էլ ուզում մտածել, որ որեւէ մեկը, առավել եւս պաշտոնական Երեւանը, Հայաստանի ղեկավարը կարող է նման քայլ անել։ Երկրորդ, մենք երբեք դեմ չենք եղել Ադրբեջանի հետ երկխոսության, ձեւաչափն է կարեւոր, իսկ այդ ձեւաչափը ֆիքսվել է ԵԱՀԿ շրջանակներում, ասել է թե, միջազգային հարթակներում։ Բացի այդ, Արցախի սուբյեկտայնությունը ճանաչվել է ՄԱԿ-ի 4 բանաձեւերում, որտեղ գրված է՝ տեղական եւ հայկական ուժերը, այսինքն, դրանցում անուղղակիորեն ճանաչվում է Արցախի սուբյեկտայնությունը։ Այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ունի երեք կողմ, ֆիքսված է Բուդապեշտի գագաթնաժողովում եւ տարբեր տարիներին ընդունված որոշումներում. դրանք են` Ադրբեջանը, Արցախն եւ Հայաստանը։ Եթե այդ ձեւաչափով մենք սկսում ենք պաշտոնական երկխոսություն, իհարկե, մենք կողջունենք»,-ասաց Բաբայանը՝ նկատելով, որ Ադրբեջանը հրապարակավ հայտարարում է, որ պատրաստ չէ նման երկխոսության։
Դիտարկմանը, թե ինչ է մնում պաշտոնական Ստեփանակերտին, եթե պաշտոնական Երեւանն, ի դեմս օրվա իշխանության, բացահայտ հայտարարում է, որ ռեսուրս չունի Արցախի հիմնախնդրով զբաղվելու, Դավիթ Բաբայանն ասաց ․«Երբ խոսում ենք այն մասին, որ ռեսուրս ունենք կամ ոչ, պետք է հարցն այլ տեսանկյունից դիտարկենք՝ իսկ Հայաստանը միայնակ ռեսուրս ունի՞ ինքն իրեն պաշտպանելու ՝ նույն Թուրքիայից, Ադրբեջանից, առավել եւս, նրանց համատեղ գործողություններից, իհարկե՝ ոչ եւ դժվար թե ունենա միայնակ ռեսուրս` տեսանելի ապագայում »,-ասաց Բաբայանը շարունակելով ․«Կայացած երկրները, իմաստուն երկրները իրենց պաշտպանությունը եւ հուսալի ապագան կերտում են եւ՛ սեփական ուժերով, եւ՛, իհարկե, ճիշտ աշխարհաքաղաքականությամբ ու արտաքին քաղաքականությամբ, նույնիսկ, աշխարհի ամենահզոր երկրները կրկին դաշնակից ու եղբայրական երկրներ են փնտրում»,-ասաց Բաբայանը ։
Բաբայանն ընդգծեց՝ կա Ռուսաստան, որի հետ պետք է խորացնել հարաբերությունները, կա Արեւմուտք, որի հետ պետք է զարգացնել հարաբերությունները, որովհետեւ, ԱՄՆ-ը միակ երկիրն է, որը դեռեւս ի վիճակի է զսպել Թուրքիային՝ օգտագործելով քաղաքական լծակներ։ «Ճիշտ աշխարհաքաղաքականությամբ մենք պետք է բալանսավորենք, բոլոր երկրներն այդպես են անում»,-եզրափակեց Բաբայանը ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ