ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը իրարամերժ տվյալներ է հայտնում ՝ Հայաստանի տարածքային կորուստների մասին՝ 10 -ից մինչեւ 127 քառ. կմ. Իոաննիսյանը նկատում է՝ տպավորություն է, որ միայն հայ հասարակությանը ճիշտը չի ասվում 10/25/2022 21:23 | Քաղաքական
«Պարզ չէ, թե ինչպես պետք է հաշվել կորսված մակերեսը։ Կարծում եմ, որ ավելի հեշտ կլինի, երբ արբանյակային լուսանկարներ կլինեն, որովհետեւ պարզ չէ, ինչպես պետք է հաշվել՝ հնարավոր է, որ ադրբեջանցիները եկել են առաջ եւ դիրքեր են դրել, հնարավոր է՝ մխրճվել են մեր դիրքերի մեջ։ ՀԻմա, այդ տարածքը, որը որ իրենց հետեւում է, պետք է դիտարկել իրե՞նց տարածք, թե՞ մեր, քանի որ դիտարկվում է մեր կողմից։ Դա դժվար է գնահատել, բայց միաժամանակ, տարօրինակ է, որ այդ աստիճան տարբեր են թվերը, որքան էլ որ մենք ասենք, որ դժվար է ճշգրիտ հաշվարկը»- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Իրազեկ քաղաքացիների միավորման նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանի տարածքային կորուստների մասին իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունների անհամապատասխանությանը։
Նշենք, որ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում հայտարարել էր, թե անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը 10 քառակուսի կմ է օկուպացրել սեպտեմբերի 13-ի հարձակման հետեւանքովմ իսկ 2021-ին՝ 41։ Իսկ այսօր իշխանական մեկ այլ պատգամավոր՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանն ասել է, թե Ադրբեջանը Հայաստանի տարածքից օկուպացրել էր 40 քառակուսի կմ տարածք, իսկ սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դեպքերի ժամանակ այդ տարածքները ավելացել են եւս մոտ 60 քառակուսի կմ-ով:
Արդյո՞ք այս անհամապատասխանությունը հանրության շրջանում օբյեկտիվ կասկածներ չի կարող առաջացնել պաշտոնական լրատվության նկատմամբ եւ արդյո՞ք այն չի խոսում հասարակության առջեւ իշխանության հաշվետվողականության բացակայության խնդրի մասին՝ Իոաննիսյանն արձագանքեց․«Հակասությունը ակնհայտ է եւ ինձ թվում է, որ պետք է այդ պարոններին հարցնել, թե ինչու են իրենց հրապարակած թվերն այդ աստիճան տարբերվում։
Գուցե ինչ-որ բացատրությու՞ն կա, գուցե նույն երեւույթի հետ գործ ունենք, ինչ 44-օրյա պատերազմի ժամանա՞կ, երբ հայտարարվում էր, որ դիվերսոին խմբերը եկան հասան այստեղ, եկան հասան այնտեղ, բայց վերջում պարզվեց, որ դրանք ոչ թե դիվերսիոն խմբեր էին, այլ ադրբեջանական բանակի մոբիլ խմբեր, որոնք ադրբեջանական բանակը օգտագործում է եւ այդ մոբիլ խմբերը գալիս ու գրավում են։ Իրականում, այն ժամանակ, երբ Արծրուն Հովհաննիսյանն ասում էր, թե դրանք մոբիլ խմբեր են, ինձ մոտ տպավորություն էր, թե ինքն էլ էր հավատում դրան։ Հնարավոր է, որ հիմա էլ ասել են, թե Ջերմուկի ուղղությամբ դիվերսիոն խմբերը այսպես, այնպես, բայց իրականում դրանք եղել են ադրբեջանական մոբիլ խմբեր, որոնք եկել ու գրավել են եւ հետագայում է եղել այդ ընկալումը, որ դրանք դիվերսիոն խմբեր չէին»-ասաց Իոաննիսյանը։
Ըստ նրա, նույնը տեղի ունեցավ օրինակ, Հադրութի շրաջանում, երբ ասվեց, թե դիվորսիոն խմբեր են, բայց հետին թվով իմացանք, որ դրանք մոբիլ խմբեր էին, որոնք ներթափանցում ու տարածքներ էին գրավում։ «Իրենք պետք է բացատրեն այդ տարբերությունը, այս պահին դժվար է ասել, թե որ թիվն է խելքին մոտ։ Առհասարակ, պետք է հրապարակային լինեն, որովհետեւ բոլոր կողմերին այդ տեղեկատվությունը տալիս են՝ ռուսներին տալիս են, ՀԱՊԿ-ին տալիս են, եվրադիտորդներին տալիս են, ամերիկացիներին տալիս են, դե ադրբեջանցիները, բնականաբար, շատ լավ գիտեն, թե ուր են հասել, եւ ինչ են վերահսկում, տպավորություն է, որ միայն Հայաստանի հասարակությանը չի ասվում»։
Դիտարկմանը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ, օրինակ, 800 հեկտարի խնդիրը մեծ հնչեղություն ստացավ՝ Իոաննիսյանը նկատեց, որ այն ժամանակ, ի դեպ, հենց Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարեց՝ Ժիրայր Սեֆիլյանից հետո։
«Ամենյան ազնվությամբ, ես չեմ կարող ենթադրել, թե ինչու հիմա դա չի հրապարակվում, ինչ-որ պատճառ կա՞, թե՞ ուղղակի բարդակ է»,-նկատեց Իոաննիսյանը՝ հավելելով, որ ինչ էլ որ լինի, 21-րդ դարում ոչինչ թաքցնել հնարավոր չէ, որովհետեւ, ի վերջո, արբանյակային լուսանկարներ կան։
Իոաննիսյանի խոսքով, հասարակության տեղեկացված լինելուց բացի, այդ հրապարակայնությունը կօգնի նաեւ միջազգային հանրության հետ աշխատանքին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից