ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արևմտյան մոդելի ամբողջ իմաստը ռուսական և իրանական գործոնը ՀՀ-ի և տարածաշրջանի վրա թուլացնելն է և հետո, ի վերջո, վերացնելը». «Փաստ» 10/25/2022 10:05 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Որոշ ժամանակ առաջ հրապարակվեց մի փաստաթղթի նախագիծ, որի շուրջ, մի շարք Տելեգրամ ալիքների պնդմամբ, սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նշվում է, որ հենց այս փաստաթուղթն է դարձել Պրահայում Փաշինյան-Ալիև-Էրդողան զրույցների հիմնական թեման։ Երեկ էլ տեղեկություններ ստացվեցին, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Սոչիում և եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Ըստ առկա տեղեկությունների և «տրամադրությունների», ռուսաստանյան հանդիպումը կարող է զուտ «արձանագրային» բնույթ կրել, և հենց «վաշինգտոնյան» փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կդառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների հենքը: Չի բացառվում, որ Սոչիից հետո Հայաստանը կարող է ստորագրել խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակը, որով փաստացի նախ՝ վերջնականապես ձեռք կքաշեն Արցախից, երկրորդ՝ կիրականացնեն իրենց հիմնական նպատակը, այն է՝ Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն՝ շրջվելով դեպի արևմուտք:
Անդրադառնալով թեմային՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց, որ այս պահին դժվար է ներկայացնել փաստաթուղթը՝ դրանից բխող վտանգների ողջ ծավալով, քանի որ հստակ տեքստը դեռ պարզ չէ. «Միևնույն ժամանակ, կան առանցքային ուղղություններ, որոնց մասին անընդհատ նաև արտահոսքեր են կազմակերպվում: Եթե անդրադառնանք թեմայի՝ Արցախին վերաբերող հատվածին, ապա, ըստ էության, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հաշվի առնելով Արցախի փոխանցումը նրա կազմ: Այն հայտարարությունները, որոնք հնչում են Հայաստանից, այն բանակցությունները, որոնք ընթանում են Հայաստան-Ադրբեջան համատեքստում նաև Արցախի վերաբերյալ, ցույց են տալիս, որ Հայաստանը ոչ միայն հրաժարվել է Արցախի հարցում անվտանգության երաշխավորի, բանակցային գործընթացը վարելու իր առաքելությունից, այլև առհասարակ համարում է, որ Արցախի հարցով պետք է զբաղվի Ռուսաստանը, և դա բացառապես ՌԴ-ի իրավասության շրջանակներում է: Մեծ հաշվով, նշվածները հասարակության աչքի առաջ ընթացող գործընթացներ են, և հիմա Ադրբեջանը փորձում է հասնել դրանց իրավական ամրագրմանը»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն էլ մատնանշեց փաստաթղթի՝ արևմտյան տարբերակի բուն նպատակների մասին. «Հիմնական իմաստը հակառուսական և հակաիրանական քաղաքականության իրականացումն է, որի դեպքում մենք ձեռք կքաշենք ոչ միայն Արցախից, այլև ՀՀ-ից: Արևմուտքը Հայաստանը վերացնելու նպատակ չունի, բայց այդպես կստացվի: Եթե հայ-ադրբեջանական, այսպես կոչված, հաշտեցումը արևմտյան տարբերակով է գնում, ապա նոր ստատուս քվոյի հաստատում է նշանակում, որովհետև նախկին ստատուս-քվոն արձանագրվել էր 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով: Այն մեր երազանքներինը չէր, բայց, ամեն դեպքում, ֆիքսել էր ստատուսքվոն: «Վաշինգտոնյան» տարբերակով գնալու դեպքում նշանակում է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի վերացում, նաև նոր պատերազմ, որի դեպքում ՌԴ-ն նույնիսկ տեսական միջամտության հնարավորություն չի ունենա՝ ասելով, որ ընտրել ենք արևմտյան մոդելը»:
Ա. Թևանյանի խոսքով, Արևմուտքը, մասնավորապես Բրյուսելը խաղաղություն չի երաշխավորելու. «Բրյուսելը Փաշինյանի հետ Հայաստանում հակառուսական հիստերիա է բարձրացնելու, մեղքը գցելու են ռուսների գրպանը, բայց դրանից, մեզ համար օգուտներ չեն լինելու՝ նշված մոդելով փաստացի հայտնվելու ենք թուրքական տիրապետության ներքո. ռուսական գործոններն այստեղից կվերանան, իրանականը հարցականի տակ կհայտնվի, իսկ Հայաստանն ավելի վատ Ուկրաինա ու շատ ավելի վատ Սիրիա կդառնա: Սա է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության իմաստը, թեպետ ինքն անձամբ արևմտյան որևէ երկիր փախչելու հնարավորություն կստանա. դա կլինի այն մրցանակը, որն իրեն կտա Արևմուտքը հակառուսական և հակաիրանական քաղաքականություն իրականացնելու համար: Իսկ այն, որ Փաշինյանը մարդկանց, երկիրը կրակի բերան տանելու և դեպքի վայրից ծլկելու հատկություն ունի, ականատես ենք եղել նաև 2008-ի մարտի 1-ին: Հիմա նույնն ավելի մեծ մասշտաբով է անում, արդեն ոչ թե որպես ընդդիմադիր ակտիվիստ, այլ պետության ղեկավար: Պետության ղեկավարի կարգավիճակով աշխարհաքաղաքական «Մարտի 1» է բերում Հայաստանի գլխին»:
Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով «խաղաղության համաձայնագրի» մնացած հատվածներին, դելիմիտացիա-դեմարկացիայի, նաև տարածաշրջանային կոմունիկացիաների գործընթացներին, հավելեց. «Ադրբեջանը վերջին 2 տարում ուժի կիրառմամբ իր պատկերացմամբ դելիմիտացիա-դեմարկացիայի գործընթաց է իրականացնում. Ադրբեջանը ներթափանցել է ՀՀ սուվերեն տարածքի խորք, դիրքային բարելավումների ու ՀՀ տարածքների բռնազավթման միջոցով մեծ վերահսկողություն հաստատել ՀՀ կարևոր կոմունիկացիաների, ռեսուրսների նկատմամաբ, դեռ չեմ խոսում՝ բնակավայրերի վերահսկողության մասին: Ադրբեջանը փորձելու է հասնել իր կողմից ուժի կիրառման փաստաթղթավորմանը: Այն գործընթացը, որը ներկայացվում է «խաղաղության փաստաթղթի» կամ «խաղաղության պայմանագրի» ներքո, իրականում ոչ թե խաղաղություն, այլ կապիտուլ յացիայի երկրորդ արարն է, Հայաստանին կենսունակությունից զրկելու գործընթաց»:
Անդրադառնալով Արցախին՝ Ա. Թևանյանը հավելեց, որ թեպետ վերոնշյալ «վաշինգտոնյան» փաստաթուղթը, որպես այդպիսին, պաշտոնապես հրապարակված չէ, բայց կան հստակ պաշտոնական հայտարարություններ. «Ալիևն Աստանայում հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու: Ասաց, որ Պրահայում հենց դա են քննարկել, ու որևէ մեկը չի առարկել այդ մոտեցմանը: Այնտեղ «որևէ մեկերի» շարքում էին Փաշինյանը, Մակրոնը և Շառլ Միշելը: Բացի այդ, կա Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի, չի կարող պահել Արցախը: Մեծ հաշվով, խոսակցության ամբողջ առարկան այն է, որ համաձայնել է արևմտյան մոդելին: Հայաստանում Փաշինյանը տարածում է այն միտքը, որ Հայաստանը փրկելու համար պետք է Արցախը հանձնի: Իսկ իրականում սեղանին Հայաստանի հարցն է, և արևմտյան մոդելի ամբողջ իմաստը ռուսական և իրանական գործոնը ՀՀ-ի և տարածաշրջանի վրա թուլացնելն է, և հետո, ի վերջո, վերացնելը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի՝ 25․10.22թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից