ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Գիշյանը ժամեր շարունակ կռիվ է տվել, ծանր վիրավորում ստացել, հետո միայն գերեվարվել. քույրը ներկայացնում է Դավիթ Գիշյանի գերեվարման հանգամանքները 10/24/2022 11:14 | Մեկնաբանություն
Ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գերեվարված, ապա գերության մեջ սպանված Դավիթ Գիշյանի քույրը գրառում է կատարել՝ ներկայացնելով եղբոր գերեվարման հանգամանքները և հայտնելով, որ իր եղբայրը պարզապես գերեվարված և զոհված զինծառայող չէ, նա մինչև վերջ կռիվ է տվել, ծանր վիրավորում ստանալուց հետո գերեվարվել։
«Քանի որ եղբորս մահվան մասին հաճախ շատ սխալ կամ կիսատ ինֆորմացիա է շրջանառվում՝ հարկ եմ համարում հստակեցնելը: Իմ եղբայրը՝ Դավիթ Գիշյանը, պատահական գերության մեջ հայտնված և զոհված զինվոր չէ: Իմ եղբայրը ժամեր շարունակ կռիվ է տվել, առավոտյան կողմ երբ վիճակը արդեն անելանելի է եղել՝ խումբը նահանջել է: Նկատելով, որ ընկերը չկա՝ եղբայրս զինվել է և միայնակ ետ բարձրաձել դիրք ընկերոջը գտնելու համար, այդ ժամանակ ազերիները արդեն եղել են մի քանի մետրի վրա: Որից հետո Դավիթը ծանր վիրավորում է ստացել և գերևարվել: Եղբայրս գիտակցված ձևով գնացել է այդ քայլին, անձնազոհաբար փորձել է օգնել ուրիշին, որի արդյունքում էլ արնաքամ է եղել թշնամու ձեռքին և մահացել:
Տվյալ դիրքից զոհվել են միայն եղբայրս և այն տղան, ում համար Դավիթը հետ էր գնացել: Տվյալ դիրքից մնացածները ողջ են, որի համար ես շատ ուրախ եմ, այս ցավը թող ոչ ոք չտեսնի և չզգա: Եղբայրս վերջին ամիսներին միշտ նույն դիրքում է եղել, տեղանքը արտակարգ լավ գիտեր, ինձ հաճախ էր պատմում: Որևէ մեկը երբ նշում է «գերի ընկած և զոհված Դավիթ Գիշյանը», թող չալարի և գրի իրականությունը՝ «կռիվ տված, իր փրկության հնարավորությունը անտեսած, ընկերոջը օգնելու համար թշնամուն միայնակ դեմ հանդիման գնացող և դրա արդյունքում գերևարված Դավիթ Գիշյանը»: Դավիթ Գիշյանը, ում արյան ոչ մի կաթիլը չարժե այս հայրենիքը: Եղբայրս, ով վերջին 9 ամսում դիրքերից գրեթե չէր իջել, անձրևի, ձյան, արևի տակ դիրքում, գիշերվա ամենամութ ու ամենավտանգավոր ժամերին զենքը ձեռքին արթուն կանգնած էր:
«Հերոս զինվոր», «Հավերժ փառք» և նմանատիպ դատարկ քոմենտներ խնդրում եմ չթողնել, քանի որ այս երկրում այդ «հավերժը» զինվորի մահից հետո մի քանի օր է և մեկ-մեկ էլ կերուխումներին, երբ սնվելուց առաջ կհիշեն մի բաժակ բարձրացնել հերոս զինվորների համար և 2 րոպե հետո չեն հապաղի իրենց պարահրապարակ նետել թուրքական կլկլոցների ներքո: Քանի որ ոչ մի կերպ արդարացված չէ քո «չլինելը» և մնացածի «լինելը»: Քանի որ միշտ իմացել եմ, որ ոչ մի հայրենիք արժանի չէ 18 տարեկանի արյանը: Երկիրը այդպես չեն պահում:
Այո, հավերժ փառք իմ 19-ամյա, գեղեցիկ, բացառիկ, ազնիվ, մեծ սրտով, խելացի եղբորը, և մեր մյուս եղբայրներին: Բայց այդ հավերժ փառքին իրենք չեն արժանանալու դատարկ խոսքերի և մեկնաբանությունների արդյունքում: Եվ այո, ես անչափ մեղավոր եմ, որ շատ բան չարեցի իմ փոքր եղբորը այդ չարիքից հեռու պահելու համար:
Դու լույս էիր, անգամ մահվան մեջ ավելի լուսավոր և գեղեցիկ ես քան մենք՝ «ապրողներս»: Ծեծված «հայրենիքի համար կյանքը տված զինվոր» բնորոշումը շատ փոքր և ճղճիմ է քո համար, այդ «զինվոր» կոչումը փորձեց ստվերել քո անհատականությունը, բայց դու միշտ էլ հազարավոր անգամներ ավելին ես եղել դրանից: Ափսոս, որ այդքան պատվով էիր և մի փոքր եսասեր չեղար: Փառք քեզ»,- գրել է Մարիա Գիշյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ