Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Տեղահանված անձանց կարգավիճակը կսահմանվի օրենքով. Արցախի պետնախարարի խորհրդականը որոշ պարզաբանումներ է ներկայացրել 10/24/2022   11:51  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի կառավարությունը Արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հակադիր տեղահանված անձանց մասին» օրենքի նախագիծ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական նախարարի խորհրդական, օրինագծի աշխատանքները  համակարգող Էլինա Մխիթարյանը մանրամասնեց, որ  դրանով սահմանվում են  հարկադիր տեղահանված անձի իրավական կարգավիճակն ու այն ստանալու հիմքերը, հարկադիր տեղահանված անձի իրավունքներն ու պարտականությունները , պետական երաշխիքները, կարգավիճակ տրամադրելու գործընթացի  հետ կապված հարաբերությունները:

«Նախագծի նպատակը հարկադիր տեղահանված անձի իրավունքների ապահովման, փաստացի բնակության վայրում ինտեգրման, հիմնական պահանջմունքների հետ կապված խնդիրների լուծմանն աջակցելու մեխանիզմների իրավական հիմքերի ստեղծումն է»,-նշեց Մխիթարյանը:

Նրա խոսքով՝  հարկադիր տեղահանված անձանց կարգավիճակն  Արցախում , ինչպես Արցախյան առաջին՝  1991-1994 թվականների, այնպես էլ  2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո որևէ իրավական ակտով ամրագրված չէր, ինչը մեծաթիվ խնդիրներ առաջ բերեց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ բնակչության 30 տոկոսը հայտնվեց հարկադիր տեղահանված անձի  կարգավիճակում:

«Հարկադիր տեղահանված անձինք և փախստականներ եզրույթները հաճախ են առնչվում իրար՝  ընդհանրությամբ, որ  նրանք մարդիկ են, ովքեր ստիպված էին անհատապես կամ խմբերով լքել իրենց տները: Չնայած փախստականները և հարկադիր տեղահանվածներն իրականում բախվում են գրեթե նույնօրինակ  խնդիրների, նրանց միջև առկա են  ակնհայտ տարբերություններ՝ հատկապես իրավական կարգավիճակի առումով: Այդ պատճառով նպատակահարմար է ոչ թե հարկադիր տեղահանված անձանց հետ իրավահարաբերությունները կարգավորող նորմերն  արտացոլել   փախստականներին առնչվող իրավական ակտերում, այլ  ընդունել  նոր իրավական ակտ, ինչն ունի նաև քաղաքական ենթատեքստ»,-ասաց պետնախարարի խորհրդականը՝ պարզաբանելով  միջազգային և միջազգային հումանիտար իրավունքում օգտագործվող «փախստական» և «ներքին տեղահանված անձ» եզրույթները:

Մեր զրուցակիցը մանրամասնեց, որ  ներքին տեղահանվածներն այն անձինք են, ովքեր ռազմական գործողությունների, համատարած բռնությունների, ինչպես նաև տարերային  և մարդածին աղետների պատճառով հարկադրված լքում են իրենց մշտական բնակության վայրը, և տեղափոխվում են տվյալ երկրի մեկ այլ բնակավայր։  Ըստ նրա՝ միջազգային եզրույթը, որն ամրագրվել է 1998 թվականին՝ ««Երկրի ներսում տեղահանված անձանց մասին» ղեկավարվող սկզբունքներ»  փաստաթղթով, նրանց նշում է որպես տեղահանված անձինք:

«Դրան  զուգահեռ՝  մենք  ուսումնասիրել ենք բոլոր այն երկրների օրինակները, որոնք  ունեցել են նմանատիպ խնդիր և դիտարկել ենք, թե ինչպես են դա տեղավորել միջազգային իրավունքի դաշտում: Ըստ այդ  օրինակների՝ բոլորն օգտագործում են  «հարկադիր տեղահանված»  ընդհանուր եզրույթի դրույթները, որպեսզի ցույց տան, որ  այդ անձը հարկադրաբար է լքել իր տունը: Սա ամենաքիչ խոցելի եզրույթն է, որ տեղավորվում է միջազգային իրավունքի դաշտում, և  որպեսզի հետագայում այդ  անձանց իրավունքներ ներկայացվեն միջազգային  ատյաններում։ Ըմբռնմամբ մոտենալով հասարակության էմոցիոնալ  այն դիտարկմանը, թե անհրաժեշտ է օգտագործել «բռնի տեղահանված» ձևակերպումը , այդուհանդերձ,  ստիպված ենք ընտրել այնպիսի եզրույթներ, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից քիչ խոցելի կդարձնեն մեր դիրքերը, երբ կփորձենք այդ մարդկանց շահերը կամ երաշխիքները ներկայացնել համապատասխան ատյաններում: Սակայն հանրային քննարկումը միտված է նրան, որ  հասարակության լայն շրջանակների,մասնագիտական ու փորձագիտական խմբերի արձագանքները դիտարկելով, ընտրենք այնպիսի եզրույթ, որն առավելագույնս կարտահայտի տեղահանված անձանց իրավական, սոցիալական ու քաղաքական վիճակը, որի ձևակերպումները իրավաբանորեն ճիշտ կլինեն»,- ներկայացրեց Էլինա Մխիթարյանը՝  ընդգծելով, որ  ««փախստականի նման կարգավիճակում հայտնված անձինք» ձևակերպումն օգտագործվում է այն անձանց մասին խոսելիս, որոնց հանդեպ իրավական պաշտպանության մեխանիզմներ սահմանված չեն:

Արդեն հանրային քննարկման դրված օրինագծում  նշվում  է, որ  տեղահանված անձանց իրավական կարգավիճակի և պետական երաշխիքների սահմանման համար անհրաժեշտ իրավական նախապայման է հանդիսացել  Արցախի Ազգային ժողովի կողմից 2022 թվականի փետրվարին ընդունված  «Արցախի բռնազավթված տարածքների մասին» օրենքը:

Օրինագծի աշխատանքները համակարգողի պարզաբանմամբ՝  հարկադիր տեղահանվածներին առնչվող  որոշ իրավահարաբերություններ կարգավորող ենթաօրենսդրական ակտեր ընդունվել են ցայսօր, սակայն դրանք նեղ ոլորտային են և ոչ համապարփակ.դժվարացնում են պետական մարմինների ինչպես  գործունեությունը, այնպես էլ փոխգործակցությունը: Հատկանշական է նաև կարգավիճակը սահմանող իրավական եզրույթի միօրինակության բացակայության խնդիրը. օրենքի նախագծում  ներկայացված են «ներքին տեղահանված անձ»,  «հարկադիր տեղահանված անձ» եզրույթները և դրանց իմպլեմենտացիան:

Հարցին, թե ի՞նչ տարբերություններ կան  1988-92 թվականներին Բաքվից, Սումգայիթից և ադրբեջանական այլ բնակավայրերից բռնագաղթած և «Հարկադիր տեղահանվածների մասին» օրենքի  նախագծով սահմանվող կարգավիճակ ունեցող անձանց միջև, պետնախարարի խորհրդականը նախ նշեց, որ  1988-92 թվականներին Բաքվից, Սումգայիթից և ադրբեջանական այլ բնակավայրերից բռնագաղթած անձանց հետ  հարաբերությունները կարգավորվում են ԱՀ «Փախստականների մասին» 26.11.2003 թվականի ՀՕ-80 օրենքով, ինչպես նաև «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ԼՂՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» 2004 թվականի հոկտեմբերի 20-ի  ՀՕ-135 օրենքով, որտեղ 1951 թվականի «Փախստականների կարգավիճակի մասին» Ժնևյան կոնվենցիային համապատասխան  հստակ սահմանվում է «փախստական» եզրույթը և ամրագրվում են երաշխիքները:

«Այդ դաշտը կարգավորված է արդեն, չնայած պիտի նշեմ, որ իրականությունը, որ մենք ունենք կապված փախստականների հետ, ամբողջությամբ արտացոլված չէ այդ իրավական ակտերում:Դրանք լրամշակման խնդիր ունեն:  Պետք է նշել, որ մենք հարկադիր տեղահանվածներ ունեինք նաև 1991-1994,  2016 թվականների պատերազմներից, բայց այդ օրենսդրական կարգավորումը չկար: Նախընտրելի տարբերակը, իհարկե, այն է, որ փախստականների հետ հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ընդունմանը զուգահեռ սահմանվեր «տեղահանված անձանց» կարգավիճակը, բայց ունեցած իրավական ժառանգության պայմաններում անհրաժեշտ է, ի վերջո, կարգավորել դաշտն իրավական նմանօրինակ ուժ ունեցող նորմերով՝ օրենքով:

Պետք է մեկընդմիշտ տալ  հստակ ձևակերպումները, որպեսզի հետագայում  այդ դաշտը նույնպես կարգավորված լինի և դրան համապատասխան սոցիալական երաշխիքների տրամադրման խնդիրը լուծվի: Չնայած 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո որոշակի ենթաօրենսդրական ակտերով կարգավորումներ կան՝ օրինակ բնակապահովման, ֆինանսական վճարների, ստաժի վերականգման գործընթացների համար, սակայն դա չի նշանակում, որ պետք է մի կողմ թողնել կարգավիճակի սահմանումն օրենքով , մյուս  կողմից էլ օրենսդրական այդ  ակտի ընդունումը քաղաքական ենթատեքստ ունեցող հարց է»,-եզրափակեց Արցախի պետական նախարարի խորհրդականը՝ շեշտելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը դիտարկելով որպես  առաջնահերթություն՝ Արցախի կառավարությունը տեղահանված անձանց առնչվող քաղաքական, սոցիալ- տնտեսական, հոգեբանական առկա հիմնախնդիրների  հանգուցալուծման համար  առաջադրում է օրենսդրական կարգավորումների ձևաչափը:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:50 23/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱյստեղ մարդիկ շատ լավ գիտեն, որ իրենցից բացի ոչ ոք չի կարող իրենց տունը պաշտպանել․ Ռուբեն Վարդանյանը՝ մարտակերտցիների մասին
11:22 23/10/2022  |  ԼՐԱՀՈՍԵթե խոսքը էթնիկ բաժանման մասին է, ապա Բաքուն Երուսաղեմի նման պիտի բաժանվի մի քանի, այդ թվում եւ՝ հայկական մասի․ Վահրամ Աթանեսյան
23:55 21/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱրևային էներգիայի օգտագործումը հետպատերազմյան Արցախում լայն տարածում է գտնում․ Բեգլարյան
22:37 21/10/2022  |  ԼՐԱՀՈՍՄենք պետք է վարենք ճիշտ աշխարհաքաղաքականություն՝ հիմնված բացառապես ազգային շահերի վրա․ Բաբայան
19:19 21/10/2022  |  ՔաղաքականԹուլացած Հայաստանի պարագայում Արցախի հայապատկանության երաշխավորը դաշնակից Ռուսաստանն ու բարեկամ Իրանն են. Ջամալյան
17:49 21/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Հանրապետության ՆԳ նախարարի հրամանով Ճանապարհային ոստիկանության նոր պետ է նշանակվել
11:07 21/10/2022  |  ԼՐԱՀՈՍԵԱՀԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդպես էլ Լեռնային Ղարաբաղը 1992թ․ մարտի 24-ին անդամ բոլոր պետությունների՝ այդ թվում եւ Ադրբեջանի կողմից ճանաչվել է սուբյեկտ. Աթանեսյան
23:51 20/10/2022  |  ԼՐԱՀՈՍՈւզում եմ ուղիղ ու անկեղծ ասել՝ Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում․ Արայիկ Հարությունյան
15:48 20/10/2022  |  Միջազգային լրահոսԷրդողանն ու Ալիևն օկուպացված հայկական Կովսականում են
22:22 19/10/2022  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Արխիվ

[]