ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեծ մրցախաղը» դեռ նոր է սկսվում ու հիմնական իրադարձություններն առջևում են, ոչ ոք չի պատրաստվում մյուս կողմին զիջել. քաղաքագետ 10/24/2022 13:53 | Մեկնաբանություն
Հայկական քաղաքակն մտքի տկարությունը նրանով է պայմանավորված, որ դեռևս 1990-ականներին մի քաղաքական հոսանք էր Հայաստանում ձևավորվել, որը 2018-ին եկավ իշխանության, որի հիմնական թեզն այն էր, որ այ եթե մենք Արցախը զիջենք Ադրբեջանին, ապա կկարողանանք հաշտ ու խաղաղ ապրել, առանց հասկանալու աշխարհաքաղաքական այս ողջ թնջուկը, որ մեզ զիջել-չզիջելով չէ պայմանավորված պատերազմի ու խաղաղության հարցը: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Որպեսզի ավելի խորքային կերպով հասկանանք, թե ինչ է կատարվում Իրանի ու Թուրքիայի միջև, ապա պետք է մի քանի պատմական ու աշխարհաքաղաքական օրինաչություններ հասկանանք:
Ժամանակակից Իրանի, կամ Պարսկաստանի մասին կարելի է խոսել Սեֆյանների դինաստիայի հաստատումից հետո, 1501 թվականից:
Դրանից ի վեր Օսմանցիների ու Սեֆյանների միջև մոտ 10 խոշոր պատերազմ է եղել, չհաշված ավելի մանր առճակատումները:
Իսկ որոնք էին այդ պատերազմների հիմնական պատճառները:
Պատճառն աշխարքաղաքական էր՝ գնում էր պայքար ժամանակակից Իրաքի ու Հարավային Կովկասի վրա տիրապատություն հաստատելու համար՝ ստրատեգիական նշանակության տարածքների ու առևտրային կոմունիկացիաների համար:
Ինչն է ամենահետաքրքիրը, վերջին խոշոր պատերազմը տեղի է ունեցել 1821-1823 թթ.: Այ այստեղ է ամենահետաքրքիրը, 1828 թվականից հետո, երբ Ռուսաստանը գրավեց Հարավային Կովկասը, դադարեցին օսմանցիների ու պարսիկների միջև պատերազմը, երրորդ ուժը լուծեց հիմնական կռվախնձորի հարցը ու Հարավային Կովկասում որոշակի բալանս ձևավորվեց:
Հիմա ավելի հետաքրքիր մի փաստի մասին էլ է պետք խոսել: 1578 -1590 թթ. խոշոր պատերազմ է տեղի ունենում, որի ժամանակ Պարսկաստանը 1590-ին. պարտվում է ու օսմանցիներին է զիջում այսօրվա Ադրբեջանն, այսօրվա Հայաստանն ու Հարավային Վրաստանը: Հետաքրքիրն այն է, որ կա Շահ Աբասի նամակի մասին հիշատակում, որն ուղղված էր Մոսկվայի ցարին, Իվան Ահեղի որդի Ֆեոդորին, որտեղ Աբասը առաջարկում է Ֆեոդորին գալ ու գրավել այսօրվա Ադրբեջանը, Դերբենդի հետ միասին, որի դեպքում ինքը պաշտոնապես կճանացի այդ տարածքները որպես Մոսկվայի մաս:
Ցարը չի հետաքրքրվում այդ առաջարկով ու հետագայում Շահ Աբասը ինքն է վերագրավում այդ տարածքները, սակայն հատկանշանակ է Պարսկաստանի ցանկությունն անգամ այդ տարածքները զիջելով Մոսկվային, Թուրքիային իր հյուսիսից հեռու պահելու համար:
Հաջորդ հիշարժան թիվը 1907-ն է, որը մեզ կօգնի հասկանալ ստեղծված իրավիճակը: 19-րդ դարում մեծ մրցակցություն էր գնում Բրիտանիայի ու Ռուսաստանի միջև Կենտրոնական Ասիայի, Պարսկաստանի, Աֆղանստանի վրա տարապետություն ծավալելու համար, դա պատմության մեջ է մտել ՛՛Մեծ Մրցախաղ՛՛ անվանումով: Այդ պայքարն ավարտվում է 1907-ին, երբ Բրիտանիան ու Ռուսաստանը հաշտության պայմանագիր են կնքում, որպեսզի միասնական կերպով դիմագրավեն Օսմանցիների միջոցով Գերմանիայի նկրտումներին, որը ցանկանում էր վերահսկել Իրաքի, Հարավային Կովկասի ու Իրանի առևտրային ուղիները:
Երրորդ խաղացողի հայտնվելը փոխում է իրավիճակը: Հատկանշական է, որ այդ ժամանակ թուլացած Պարսկաստանի տարածքային ամբողջականությունն Օսմանա-գերմանական դաշինքից միասնական ուժերով պահմանում են Ռուսաստանն ու Բրիտանիան: Իհարկե, Իրանն արդյունքում կորցնում է իր սովերենության մի զգալի մասը, որի արդյունքում բաժանվում է երեք զոնաների՝ բրիտանական, ռուսական ու նրանց միջև բուֆերի:
Հիմա գանք այսօրվա իրադարձություններին: Թուրքիայում ստեղծվել է Հարավային Ադրբեջանի վտարանդի Կառավարություն, Իրանը ստեղծում է Նախիջևանն Իրանին միացնելու շարժում ու երկու կողմերից զորավարժություններ են ընթանում:
Սա պայմանավորված է Ռուսաստանի թուլացմամբ, որի արդյունքում, ըստ էության, վերսկսվում է 1821-1823 թվականների պարսկա-օսմանյան վերջին պատերազմից հետո Հարավային Կովկասի ու Իրաքի համար դադարեցված պայքարը: Թուրքայի կողմից հիմա հանդես է գալիս Արևմուտքն, Իրանի ու Ռուսաստանի դեմ ու պայքարը, ինչպես հասկանում ենք, գնում է Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք կոմունիկացիաների համար:
Նոր ՛՛Մեծ Մրցախաղը՛՛ դեռ նոր է սկսվում ու հիմնական իրադարձություններն առջևում են, ոչ ոք չի պատրաստվում մյուս կողմին զիջել:
Հ.Գ. Հայկական քաղաքակն մտքի տկարությունը նրանով է պայմանավորված, որ դեռևս 1990-ականներին մի քաղաքական հոսանք էր Հայաստանում ձևավորվել, որը 2018-ին եկավ իշխանության, որի հիմնական թեզն այն էր, որ այ եթե մենք Արցախը զիջենք Ադրբեջանին, ապա կկարողանանք հաշտ ու խաղաղ ապրել, առանց հասկանալու աշխարհաքաղաքական այս ողջ թնջուկը, որ մեզ զիջել-չզիջելով չէ պայմանավորված պատերազմի ու խաղաղության հարցը: Այսօր ևս նման ու այլ տեսակի պրիմիտիվ քարոզներ են գնում հայկական լրատվադաշտում, որի նպատակը հանրությանն ապակողմնորոշելն է ու կեղծ իրականության պատկեր ստեղծելը»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից