ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դա իրական Արեւմուտքն է, բայց Արեւմուտքում կան տականքներ․ Հայրիկյան 10/23/2022 10:40 | Քաղաքական
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը համոզված է՝ այսօր հայ ժողովրդի ճակատագիրը կասկածելի անձինք են տնօրինում, որոնց այդ հնարավորությունը տվել են, այսպես կոչված, նախկինները՝ իրենց սահմանադրական ու պետական համակարգով։ Նրա դիտարկմամբ` Փաշինյանն այսօր օգտագործում է Սերժ Սարգսյանի հագով կարված հակաիրավական սահմանադրությունը եւ երկրում այսօր կատարվողը դրա հետեւանքն է։
«Ամենակարեւորն այն է, որ երկրի տերը լինի ժողովուրդը, իսկ դա լինում է Սահմանադրությամբ, մենք ուրիշ խնդիր չունենք։ Մեր գլխավոր խնդիրը դա է։ Սերժը իր հագով Սահմանադրություն կարեց, Նիկոլը հագավ եւ դրա հետեւանքով առողջ բանականության համար ասպարեզ չկա կամ պիտի փողոց դուրս գաս, ինքն էլ փողոցի գլխավոր տիրակալն է։ Ամենակարեւորը` որեւէ հարցի վերաբերյալ որոշում ընդունողի հարցն է։ Անվտանգային խնդրից առաջ ամենակարեւորն այն է, որ ճակատագրիդ տերը դու լինես, իսկ դա կատարվում է Սահմանադրությամբ»,- «Փաստինֆո»-ին ասում է Հայրիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին։
Մնացած բոլոր խնդիրները նա ածանցյալ է համարում վերը նշվածից։ Հայրիկյանի խոսքով, ամբողջ աշխարհի հիմնական պահանջն այսօր խաղաղությունն է, աշխարհի որոշ կետերում պատերազմ է եւ դրանից երեւում է, թե ամբողջական աշխարհն ինչ արժեքներով է ապրում։ «Որքան էլ Հիտլերը ուներ Մուսոլիիի ու Ճապոնիայի կայսեր նման դաշնակից, աշխարհի արժեքները, միեւնույն է, չէին փոխվում։ Նույնն էլ այսօր է՝ չպետք է խաբվել»-ասում է Հայրիկյանը՝ նշելով, թե Հայաստանը կարող էր ինքը դերակատար լինել, բայց երկիրն ունեցավ խրտվիլակներ, որոնք խաղաղության անվան տակ հնարավոր ամեն բան տեցին։
«Նոյեմբերի 9-ը կոչվածը ընդունվել է հանուն խաղաղության։ Խաղաղությունը դարձնել ինքնարդարացման միջոց` շահարկում է»-նշում է Պարույր Հայրիկյանը, որը համոզված է, որ միջազգային հանրությունը տարբեր կերպ ձեռք է մեկնում Հայաստանին։
Դիտարկմանը, թե այդ նույն միջազգային հանրությունն է, օրինակ նրա ներկայացուցիչ ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը, այսօր Հայաստանին հորդորում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում ու կնքել այսպես կոչված խաղաղության պայմանագիր, Հայրիկյանն արձագանքեց, թե ամերիկյան կոնգրեսում նրա նման 450 հոգի կա։
«Ես անմիջականորեն հանդիպել եմ մարդկանց, որոնք ասում էին, թե Գորբաչովը լավն է, իր հետ մի վիճեք, բայց դա չէ քաղաքակիրթ աշխարհի կեցվածքը։ Այդ կեցվածքը ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված դիրքորոշումներն են, այսինքն, ուժի միջոցով հարց չի լուծվում, բայց, եթե դու օրինականացնում ես ուժի միջոցով հարց լուծելու հակառակորդի ցանկությունը, բնականաբար, քեզ ասում են՝ լավ, մտել ես ռուսի փեշի տակ, այնտեղ էլ ուժի միջոցով են հարցեր լուծում, դուք էլ՝ համաձայնության եք եկել։ Պետք է խոսել ոչ թե կիսատ-պռատ կոնգրեսականի, այլ Ֆրանսիայի նախագահի մասին։ Արեւմտյան աշխարհը բազմերանգ է»։
Հարցին, թե տեսակետ կա, որ մեր տարածաշրջանում Թուրքիան է արեւմուտքի օպերատորը, Հայրիկյանն արձագանքեց, թե դա ռուսների մշակած ծրագիրն է։ «Հիմա , եթե մեկը քեզ բռնաբարում է, չես ասում, թե միեւնույն է, նա էլ պիտի բռնաբարի, ասում ես՝ բռնաբարել չի կարելի»։
44-օրյա պատերազմի օրերին էլ Հայաստանը մենակ էր ու միջազգային հանրությունը լուռ` Հայրիկյանն ասաց․«Պատերազմից առաջ ու դրա ընթացքում մենք ունեինք իշխանություններ, որոնք ասում էին՝ ռուսը մեր դաշնակիցն է, ռուսը մեզ կփրկի, մենք հաղթելու ենք, բայց շատ հստակ էր, որ այդ դաշնակիցը մի քանի տարի է՝ ամենավտանգավոր զենքերն էր մատակարարում այն պետությանը, որը քեզ մահ է ցանկանում»։
Պարույր Հայրիկյանը համոզված է, որ եթե օրվա իշխանությունը ունենար ոչ թե արեւմտյան, այլ քաղաքակրթական կողմնորոշում, ապա չէին թաքցնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ «Երրորդ անգամ է գնում ձախողման սահմանադրական բարեփոխումների հարցը։ Հիմա կասեք՝ անվտանգությունն է ամենակարեւոր հարցը, բայց ամեն ինչ Սահմանադրությունից է սկսվում։ Հիմնական խնդիրը հիմնական օրենքն է, անունն էլ վրան է՝ հիմնական օրենք։ Եթե դու դառնաս աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, դու դառնում ես անմրցելի»։
Անդրադառնալով քաղաքակիրթ աշխարհի քաղաքականությանը՝ ՌԴ-ի դեմ պատերազմել մինչեւ վերջին ուկրաինացին, Հայրկյանն ասաց, թե սեպտեմբերյան հարձակման ժամանակ մեկ օրում Ջերմուկում ավելի շատ մարդ զոհվեց, քան Ուկրաինայում մեկ շաբաթվա մեջ։ Ըստ նրա, Արեւմուտքը, ստիպված, արձագանքում է հանցագործներին։ Նա համոզված է, որ Արեւմուտքը չի օգտագործի Հայաստանին իր շահերի համար։ ըստ նրա, դրա պատասխանը տվել է Ֆրանսիայի նախագահը նշելով․ «Մենք մեր արժեքները չենք վաճառում։ Դա իրական Արեւմուտքն է, բայց Արեւմուտքում կան տականքներ, որ պատրաստ են ամեն ինչ վաճառել, հիմա, մենք մեզ այնպես պետք է պահենք, որ տականքները մեզ հետ շփվելիս, իրենց լավ չզգան, մեզ հետ շփվելիս պետք է լավ զգան իսկապես քաղաքակրթական ուղղություն ունեցող մարդիկ։ Եթե ինձ լսեին ժամանակին՝ սկսած Բակո Սահակյանից մինչեւ Սերժ Սարգսյանը, մենք բոլոր այս փորձանքներից հեռու կլինեինք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ