ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցի սպանված գնդապետի ձանագրությունը․Yerkir.am 10/22/2022 16:08 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվամիջոցը, որը գործունեություն է ծավալում Գերմանիայից, բացառիկ ձայնագրություն է հրապարակել, որտեղ մի շարք բացահայտումներ է արվում 44-օրյա պատերազմի և դրանում ադրբեջանական զորքերի խնդիրների վերաբերյալ։
Ձայնագրությունը պատկանում է 2020 թ. նոյեմբերի 23-ին օկուպացված Մատաղիսում ականի վրա պայթած ադրբեջանցի օկուպանտ, առաջին կորպուսի հրամանատարի տեղակալ Բաբեկ Սամիդլիին. ձայնագրությունն արվել է Սամիդլիի մահվանից օրեր առաջ։
Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականը փաստում է, որ ադրբեջանական զորքերն իրականում պատրաստ չեն էլ եղել 44-օրյա պատերազմին, որ հայկական զորքերն ունեցել են 30 տարվա պաշտպանական համակարգ, անհրաժեշտ սպառազինություն և զինամթերք, հետևաբար հայկական կողմի պարտության պատճառները պետք է որոնել ոչ թե ռազմի, այլ քաղաքական դաշտում։
Այս ձայնագրությունը կարևոր է նաև հայ հասարակության մեջ սեփական բանակի նկատմամբ վստահության բարձրացման տեսանկյունից՝ չնայած հայաստանյան իշխանությունների՝ բանակը քանդելուն և հեղինակազրկելուն ուղղված շարունակական քայլերին։
Ստորև ներկայացնում ենք Yerkir.am-ի կողմից ձայնագրության թարգմանությունը (որոշակի կրճատումներով)։
«Պատրաստություն պատերազմին
Գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովը (պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԳՇ պետի տեղակալ, օպերատիվ վարչության պետ) մեզ շատ էր ճնշում։ Նա մեզ ստիպում էր, որ թշնամու վերաբերյալ ստացած տեղեկությունների քանակը քիչ ցույց տանք։ Միայն թե զեկուցեն Գերագույն հրամանատարին, որ մենք (քանակային) գերակայությունը ապահովել ենք և պատրաստ ենք պատերազմի։ Սակայն կորպուսի հրամանատարներն ասացին, որ այ մարդ, մենք չենք կարող 140 տանկի դեմ 140 տանկով գնալ։ 140 տանկի դեմ ես պետք է 250 տանկով գնամ։ Նրանք էլ ասում էին, որ քանակը քիչ ցույց տանք։
Մեր հրամանատարն էլ չէր ցանկանում դա անել, սկսեցին (Հասանովը) նրան վիրավորել. «Պամպերս հագիր դու, վախկոտ»։ Նա էլ ասում էր. «Ես վախկոտ չեմ, պրոֆեսիոնալ զինվորական եմ։ Ես եթե հարձակվում եմ, պետք է եռապատիկ առավելություն ունենամ, որպեսզի զինվորներս շատ չմեռնեն»։ Ես 6 գումարտակով հարձակվել եմ 9 գումարտակի դեմ, բայց չպետք է այդպես լիներ։ Որովհետև կորուստ տալով թուլանում ես։ Թշնամին պաշտպանության է նստած և 30 տարվա պաշտպանական համակարգ ունի։ Նրանք էլ մեզ ստիպում էին, որպեսզի օգոստոսին, Թովուզի դեպքերին (Տավուշում հուլիսյան բախումներ), ՊՆ-ի հաղորդագրություններում թշնամու քանակը քիչ ցույց տայինք։
Եթե թուրքերը չգային... Թուրքերը եկան, նրանց ոչ մի բան չկարողացավ ասել։ Ի՞նչ էր ասելու։ Բահթիյար փաշան (նկատի ունի Բահթիյար Էրսոյին՝ Ադրբեջանում թուրքական զորակազմի հրամանտար, թուրքական ցամաքային զորքերի օպերատիվ գծով հրամանատար, գեներալ-մայոր) կգնա ու Էրդողանին կպատմի, նա էլ կասի, եղբայր, քեզ խաբում են, այդպես չէ։ Նրանից հետո Բայրաքթարը (ԱԹՍ) եկավ։ Բայրաքթարը չգար, առավելություն չէինք կարողանա ապահովեինք։ Հարձակման ժամանակ անհաջողություն կկրեինք։
Մոբիլիզացիա
-Ինչպես է անցել մոբիլիզացիան…
-Դրանք խայտառակ վիճակում են։ Ինչպես արդեն ասացի, ցուցակներում ասվում էր, որ պետք է զորակոչվեն վերջին 3 տարում զորացրվածները, ովքեր չեն մոռացել զենք բռնել, կռվել։ Բայց նրանք բերեցին 2005, 2006, 2008 թ. զորացրվածներին, զորացրվել են 10-15 տարի առաջ։ Նրանք ոչինչ չեն հիշում ծառայությունից։ Նաև նրանց ֆիզիկական հնարավորություններն են թուլացել, նրանք արդեն տարիքով են։ Ինձ (սեպտեմբերի) 21-ին (մոբիլիզացված զորք) բերեցին, 26-ի գիշերը հարձակման անցա։ 5 օրում ինչ կարող էի սովորացնել զինվորին։ 5 օրում ինչ կհասցնեի, նրանց ընդունեցի, հագցրեցի, զենք տվեցի։ Չկարողացա ոչ մի պատրաստություն անցկացնել։ Բայց եթե նրանց ինձ տային 10-15 օր առաջ, ես նրանց կպատրաստեի կռվի, պատերազմը 44 օր չէր տևի, 20 օրում կվերջանար։ Պատերազմի ամեն օրը երկրին միլիարդավոր դոլարներ են արժեցել։ Ամեն օր։ Ինչքան պատերազմը երկարում էր, մեր տնտեսությունը տուժում էր։
44 օր
-Ինչու 44 օր տևեց։
-Գլխավոր պատճառներից մեկը հրետանային կրակի գերակայությունն էր։ Թշնամու մոտ էր այն։ Որովհետև մենք շատ Դ30-Դ44 ունեինք, դրանք 15 կմ էին խփում։ Բայց թշնամին ուներ Դ20, որը 30 կմ էր խփում։ Ինձնից թնդանոթները 15 կմ առաջ էր տեղակայում, ես արկը լիցքավորում ու չէի կարողանում նրան խփել, իսկ ինքը ինձնիցն 30 կմ հետ էր խփում։ Իմ դիվիզիոնները նույնպես։ Եվ դա դանդաղեցնում էր իմ հարձակումը։ (Պատերազմի) Երկար ձգվելու հիմնական պատճառներից մեկն այս էր։ Ամենամեծ պատճառը այն էր, որ նրանք (ադրբեջանցի գեներալները)… հարվածային գումարտակներ, լեռնային դեսանտային բրիգադներ չէին պատրաստել։ Միայն հետևակ էին պատրաստել։ Հետևակն էլ ինչ պետք է աներ այս տարածքում։ Հատուկ զորքեր են պետք լեռներում, անտառներում կռվելու համար։ Իմ բանակային կորպուսում մեկ հետախուզական գումարտակ ունեի՝ 300 անդամով։ Այն ունի նաև երկու ստորաբաժանում՝ հատուկ նշանակության։
Անհրաժեշտ էր քանակն ավելացնել։ Քանի առաջարկներ էինք գրել, մասնավորապես ապրիլյան բախումներից հետո…հարվածային գումարտակներ են մեզ պետք։ Թող իմանան լեռնային հատվածում կրակել, կռվել։ Մեզ դա չտվեցին։ Չթողեցին անձնակազմին սովորացնել դա։
-Դո՞ւք էիք կրակում 15 կմ։
-Այո, նրանք Դ20 ունեին։
-Ինչու մերոնք չէին գնել այդ 30 կմ կրակող հրետանուց։
- Խնդիրն այն է, որ Բելառուսը Դ20 էր վաճառում, դրանք չգնեցին, գնացին ՌԴ-ից Դ30 գնեցին։ Այդ Դ20-ները Բելառուսը Հայաստանին վաճառեց։ Ինչքան վնաս են մեզ տվել այդ Դ20-ները պատերազմում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
- 01/17/2025 13:26 «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընկել է շինարարական փոսը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի