ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գողը՝ տնից, եզը՝ երդիկից․ ովքեր են գոհ և ովքեր են դժգոհ Նիկոլ Փաշինյանից. Թեւանյան 10/21/2022 12:42 | Մեկնաբանություն
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանին համարում է խիզախ գործիչ, քանզի վերջինս նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ: Տեսնես այդ ի՞նչ նոր մոտեցում է առաջարկել Նիկոլը, որ Մակրոնը նման գովեստի խոսքեր է շռայլել։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը.
«1. Արևմուտքը հայերի դեմ բան չունի, բայց հանուն Ռուսաստանին ու Իրանին վնասելու ծանր չի տանի Հայաստանի և Արցախի վերացումը։
Այդպիսի սցենարի դեպքում ամերիկացիները բացասական կգնահատեն թուրք–ադրբեջանական վայրագությունները հայերի դեմ, ծաղիկներ կդնեն Հայաստանի գերեզմանին, Շարլ Միշելն իր միկրոբլոգում կարող է գրել «R.I.P. Armenia»՝ կից տխուր սմայլիկով, Էմանուել Մակրոնը նույնիսկ կարող է ուղիղ եթերում Փելոսիի պես արտասվել (ֆրանսիական կինոինդուստրիան հոլիվուդյանին չի զիջում, իսկ տասնամյակներ առաջ ավելի լավն էր), բայց դրանից ավելի նրանք ոչինչ չեն անի, քանզի իրենք իրենց շահերի դեմ երբեք քայլ չեն անում։
2. Թուրքիան ու Ադրբեջանը հայերի դեմ բան ունեն։ Նրանք ցանկանում են ոչնչացնել մեզ։
3. Ի հակառակ արևմտաթուրքական ուժերի, Ռուսաստանը և Իրանը դեմ են, որպեսզի թուրքական աշխարհը կլանի Հարավային Կովկասը և կյանքի կոչի պանթուրանիզմը։ Իրենց շահերին դա կտրուկ հակասում է։ Իրենց շահերը շատ դեպքերում ներդաշնակ են հայկականի հետ։ Այլ հարց է, որ եթե դու քո շահերը ստորադասում ես թշնամու ծրագրերին, ապա ոչ մի դաշնակից ու բարեկամ քեզ չի օգնի։
4. Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանից գոհ են Արևմուտքում և հատկապես Թուրքիայում։
ԱՄՆ–ում նրան համարում են դեմոքրըսիի ջատագով։ «Դեմոքրըսի» ասելով ամերիկացիները նկատի ունեն Նիկոլի հակառուսական ու հակաիրանական քաղաքականությունը։
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանին համարում է խիզախ գործիչ, քանզի վերջինս նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ: Տեսնես այդ ի՞նչ նոր մոտեցում է առաջարկել Նիկոլը, որ Մակրոնը նման գովեստի խոսքեր է շռայլել։
Թուրքիայի նախագահ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը շատ գոհ է Նիկոլ Փաշինյանից (հաստատ նա ևս տեղյակ է տարածաշրջանի ապագայի վերաբերյալ Նիկոլի առաջարկած նոր մոտեցումից)։ Քլընը ասում է, որ Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել. սրան պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը։ Նա հիացած է Նիկոլով՝ հայ–թուրքական ու հայ–ադրբեջանական հարաբերություններում որդեգրած դիրքորոշման համար։
5. Ի հակառակ արևմտաթուրքական ուժերի, Նիկոլ Փաշինյանից դժգոհ են մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանում և Սյունիքի հայկական մնալու ներկայիս երաշխավոր Իրանում։ Եվ սա այն դեպքում, երբ Արցախը պահում են ռուսական զորքերը և հայ–թուրքական սահմանի վրա ռուսական ռազմաբազա է։
Ռուսաստանն ու Իրանը դժգոհ են ԵՄ դիտորդական առաքելությունից, քանզի նրանց դիտարկում են որպես հակառուսական ու հակաիրնական շպիոններ։
6. Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի ու Արցախի գոյության երաշխավորները դժգոհ են ՀՀ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունից, իսկ Թուրքիան (Ադրբեջանն էլ հետը) ու Արևմուտքը՝ գոհ։
Ժողովրդական խոսք կա․ գողը որ տնից չլինի, եզը երդիկից չեն հանի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից