ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուլացած Հայաստանի պարագայում Արցախի հայապատկանության երաշխավորը դաշնակից Ռուսաստանն ու բարեկամ Իրանն են. Ջամալյան 10/21/2022 19:19 | Քաղաքական
«Ռուսաստանի հնարավորություններն արդեն ավելի հարաճուն են դառնում, ինչը հանարավորություն է տալիս Կրեմլին առավել կտրուկ արձագանքել զարգացումներին Անդրկովկասում: Երկրորդ, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հավաքական Արեւմուտքը հնարավորին ու անհնարին ջանքերը գործադրում է՝ պոկելու Հայաստանը Ռուսաստանից»- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության ֆոնին ռուսական ակտիվությանը եւ մասնավորապես, Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե նախատեսվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել եւ քննարկել Հայաստանին տրամադրվելիք աջակցության հարցը:
Միեւնույն ժամանակ, ռազմական փորձագետը նկատում է, որ գործադրվող ջանքերով ու շտապողականությամբ հանդերձ, Արեւմուտքը շատ անկեղծ է: «Կոնգրեսականներն եկան ու ասացին, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, Տոյվո Կլաարը հայտարարում է, թե պետք է լուրջ քննարկել Արցախի հայության իրավունքների հարցը եւ այլն: Մենք պետք է ֆիքսենք հետեւյալը՝ հավաքական Արեւմուտքի դիրքորոշումն այն է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, ավելին, շարունակություն կա՝ Սյունիքն էլ պետք է լինի կամ Ադրբեջանի կազմում կամ նվազագույնը, Սյունիքի կոմունիկացիաները պետք է միջանցքի տրամաբանությամբ գործեն, պարզապես, այդ երկրորդ հատվածը բացահայտ չեն հասում՝ հասկանալով, որ պատերազմի սթրեսի մեջ ժողովրդին չի կարելի մատուցել այդ ամբողջ հակահայկականության ծավալը»:
Ջամալյանի խոսքով, ԵՄ առաքելությունը գրոշի արժեք, իրականում, չի կարող ունենալ, որովհետեւ, լավագույն դեպքում այն կարող է զեկույց հրապարակել, որի վրա Ադրբեջանը թքած ունի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը եւ փաստին, որ նա հրաժարվել է իր սահմանին տեղակայել ԵՄ դիտորդներին, Ջամալյանի խոսքով վկայում է նաեւ այն մասին, որ Ադրբեջանը, մի կողմից չի ցանկանում հարաբերությունները փչացնել ՌԴ-ի հետ, մյուս կողմից էլ՝ Բաքվում հասկանում են, որ այդ ամենը հայ հասարակությանը մոլորեցնելու համար է, իսկ իրականում արեւմտյան դիրքորոշումը պրոադրբեջանական է:
«Դա ընդամենը արվում է հայ հասարակությանը արեւմտամետ դարձնելու եւ մոլորեցնելու համար: ԻՆչ վերաբերում է ռուս-իրանական հակազդեցությանը, ապա այն օրինաչափ է եւ ավելի հարաճուն է դառնալու: Առողջ հայրենասիրական ուժերը պետք է հստակ դնեն հարցը, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Այդ դիրքորոշումը համահունչ է տարածաշրջանում դաշնակից Ռուսաստանի եւ բարեկամ Իրանի հեռահար շահին: Թուլացած Հայաստանի պարագայում Արցախի հայապատկանության երաշխավորը դաշնակից Ռուսաստանն ու բարեկամ Իրանն են, ավելին, թուլացած Հայաստանի ռեսուրսների վերականգնման երաշխիքը նրանց հետ հարաբերությունների խորացումն է»,- կարծում է Ջամալյանը:
Հարցին, թե արդյո՞ք, սառույցը, այսպես ասած հալեցնում է գործող իշխանությունը՝ Իրանից ԱԹՍ-ների գնման հայտով, ռազմական փորձագետ պատասխանեց. «Մինչեւ առաջին իրանական ԱԹՍ-ը չպայթի ադրբեջանական մի հենակետի վրա, ես չեմ հավատա, թեեւ, սկզբունքորեն չեմ բացառում, որ բարեկամ եւ դաշնակից երկրների ճնշման ներքո նիկոլական իշխանությունը գնա ինչ-որ քայլերի, բայց մինչեւ այդ ԱԹՍ-ները գործնական կիրառում չստանան, ես չեմ հավատա, որովհետեւ, տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու չէր նախկինում դա արվում: Այսուհանդերձ, եթե այդ քայլն արվել է, շատ լավ է, դա մեր զինվորների կյանքին է առնչվում»:
Ամփոփելով Ջամալյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ ՌԴ-ն ավելի ինտենսիվ է հետեւում զարգացումներին, ավելի կտրուկ է ընդգծում իր տեղն ու դերը ռեգիոնում եւ հաշվի առնելով բարեկամ Իրանի աննախադեպ հայամետ դիրքորոշումը, պետք է հետեւյալ եզրակացությունն անենք. «Իշխանափոխությունից հետո կա Հայաստանի Հանրապետության պետականության վերականգնման լրջագույն աշխարհաքաղաքական ռեսուրս, որը պետք է խելամիտ օգտագործել: Այդ դեպքում մենք կունենանք հայապատկան Արցախ՝ իր նախկին սահմաններով եւ գուցե շատ ավելի մեծ հաջողություններ, որոնց մասին հիմա խոսելը, գուցե անիրական թվա»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ