ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱԾ պաշտոնյան հրահանգել է ամեն ինչ թողնել ու զբաղվել քաղաքապետարանով. Կնոջը հեռացրել են վարչության պետի տեղակալի պաշտոնից 10/20/2022 23:23 | ԼՐԱՀՈՍ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետ Ռազմիկ Միքայելյանը հրահանգել է թողնել բոլոր գործերն ու զբաղվեն քաղաքապետարանով։ Աշխատակիցները պատմեցին, որ նման կտրուկ հրահանգը ստացվել է վարչության պետի կնոջ՝ քաղաքապետարանում զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո։
Ընդ որում՝ կինը՝ Քրիստինա Վարդանյանը, երկու շաբաթ էլ չի հասցրել պաշտոնավարել։ Վերջինս նախկինում եղել է Երևանի թիվ 89 մանկապարտեզի տնօրեն, իսկ հոկտեմբերի սկզբներին նշանակվել Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի տեղակալ։ Այս նշանակման հարցում էական դերակատարում է ունեցել նրա ամուսինը, ավելի ճիշտ՝ ամուսնու զբաղեցրած պաշտոնը։ Համենայն դեպս, այդ մասին ահազանգել է Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը՝ նախքան նշանակումը՝ դեռեւս սեպտեմբերի վերջերին, ֆեյսուքում նշելով, ուժային կառույցի բարձրաստիճան պաշտոնյան փորձում է իր լծակներով Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունում տեղավորել մանկապարտեզի տնօրեն իր կնոջը՝ ի չիք դարձնելու կրթական բարեփոխումները Երևանում:
Այդուհանդերձ, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Քրիստինե Վարդանյանի նշանակման հրամանն ստորագրում է, ինչից հետո քննադատությունները նոր թափ են հավաքում, մի առվով չեն հոսում նրա ու վարչության պետի ջրերը։ Ինքը՝ Քրիստինա Վարդանյանը անգամ հրապարակավ է խոսել իրենց տարաձայնությունների մասին՝ ընդգծելով, որ հրապարակումներով հանդես եկող անձը՝ Սողոմոնյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ՝ Մարգարիտ Խաչատրյանի մտերիմ ընկերն է։ Թե երկու կին ինչ չեն կիսել՝ դա այլ թեմա է, սակայն այս պարագայում խնդիրն այն է, որ սույն արդեն նախկին քաղաքային պաշտոնյան իր նախկին գործընկերներին սպառնացել իր ամուսնու հնարավորություններով։
«Հասկանում եմ ձեր վախերը, բայց մի բան հստակ է, ուժային կառույցի աշխատակցի կինը Ձեզ համար վտանգ էր ներկայացնում, որպես քաջատեղյակ ոլորտից մարդ: Դե հիմա, այո, ազատ եք Ձեր փոխշահավետ գործարքներում, բայց եղեք այսուհետ չափազանց զգույշ»,- հայտարարել է ԱԱԾ-ի Երեւանի վարչության պետի կինը։ Եւ ամուսինն էլ որոշել է կնոջ խոսքը գետնին չթողնել։ ԱԱԾ աշխատակիցներից մեզ պատմեցին, որ Ռազմիկ Միքայելյանը հրահանգել է մի կողմ դնել մյուս գործերն ու կենտրոնանալ Երեւանի քաղաքապետարանի, մասնավորապես հանրակրթության ու գնումների վարչության վրա։ Այլ խոսքով՝ ԱԱԾ պաշտոնյան օգտագործում է իր պաշտոնն՝ անձնական վրեժխնդրության վրա։
Ինչպես ասում են՝ բոլորն իրար արժեն. Վարչության պետը չի ցանկացել, որ իր գործերը, նաեւ ֆինանսական գործարքներն այլ անձանց հասու լինեն, այս պարագայում ի դեմս ԱԱԾ պաշտոնյայի կնոջ, ինչի համար էլ հայտնվել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում։ Միայն թե այստեղ տուժում են ԱԱԾ ծառայողները, որոնք իրենց անմիջական պարտականությունները թողած դարձել են երկու կանանց հեռակա հարաբերությունների պարզաբանման, գուցե նաեւ՝ հնարավոր շանտաժի գործիք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ