ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստ է, որ Ուկրաինան իսկապես աջակցում է Ադրբեջանին, Հայաստանի բարեկամ պետությունների շարքին չի կարող դասվել. Անդրիաս Ղուկասյան 10/20/2022 19:39 | Քաղաքական
«Փաստ է, որ Ուկրաինան իսկապես աջակցում է Ադրբեջանին, փաստ է, որ ոչ միայն Ուկրաինայի, այլեւ մյուս պետությունների դիրքորոշումը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային, զգալիորեն նպաստեց Ռուսաստանի ագրեսիային Ուկրաինայի դեմ եւ ես, կարծում եմ, որ նաեւ Ուկրաինայում այսօր արդեն կան ավելի լուրջ քաղաքական գնահատականներ, որ առհասարակ, ագրեսիվ գործողությունները՝ լինի ռուսական, թե ադրբեջանական, ընդունելի չեն կարող լինել։ Ուկրաինայում եւս կա զգացողություն, որ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ թե աջակցում են Ուկրաինային, այլ փորձում են այսօր ուկրինական հակամարտությունում իրենց շահերը առաջ տանել »,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայ կառուցողական կուսակցության» ղեկավար Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ուկրաինա-ադրբեջանական հարաբերություններին։
Նշենք, որ ըստ տելեգրամյան ալիքների տեղեկությունների, իսկ Լվովում վերանորոգման կանգնած ադրբեջանական ՄԻԳ 29 կործանիչները ուկրաինական կողմը ՌԴ-ի դեմ է կիրառել ։ Իսկ Հայաստանում կան որոշ ուժեր, որոնք իրենց զորակցությունն են հայտնում Ուկրաինային՝ Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողություններում, ասել է թե՝ մեր թշնամու՝ Ադրբեջանի դաշնակցին։
Անդրիաս Ղուկասյանի խոսքով, Ադրբեջանը ՌԴ-ի հետ ունի դաշնակցային համաձայնագիր, ինչպես եւ Հայաստանը ունի։ «Բայց, անձամբ ես համարում եմ, որ թե Ադրբեջանը, թե Թուրքիան, ավելի շատ Ռուսաստանի գործընկերներն են, քան Ուկրաինայինը»,-ասում է Ղուկասյանը։
Դիտարկմանը, թե Ուկրաինան 44-օրյա պատերազմի ընթացքում ոչ միայն բացահայտ աջակցում էր Ադրբեջանին, այլեւ պատերազմից հետո շնորհավորեց նրան, տվյալ պարագայում, արդյո՞ք չի նշանակում, որ հայաստանյան քաղաքական շրջանակները, որոնք այս կոնֆլիկտում Ուկրաինային են սատարում, իրականում սատարում են մեր թշնամու բարեկամին, Անդրիաս Ղուկասյանն ասաց․«Այստեղ կարեւոր է տարանջատել՝ Ուկրաինան այսօր հանդիսանում է ագրեսիայի զոհ։ ՌԴ գործողությունները աննախադեպ են։ 2-րդ աշխարհամարտից հետո ոչ մի պետություն իրեն այդպիսի լտիություն թույլ չի տվել միջազգային նորմերի հանդեպ, նույնիսկ Ադրբեջանը փորձել է ինչ-որ ձեւով իր գործողությունները փաթեթավորել ինչ-որ միջազգային պայմանների շրջանակում ։
Կա, իհարկե, այսօր Ռուսաստանի գործողությունների նկատմամբ անհանդուրժողականություն, բայց ես համաձայն եմ, որ Ուկրաինայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա դիրքորոշում։ Ռուսաստանի ագրեսիան, իհարկե, դատապարտելի է, բայց Ուկրաինան իր հերթին Հայաստանի բարեկամ պետությունների շարքին չի կարող դասվել, որովհետեւ ինքը՝ իր հերթին աջակից է ադրբեջանական եւ թուրքական ագրեսիային ԼՂ-ում »,-կարծում է Անդրիաս Ղուկասյանը։
Նա եւս մեկ անգամ նշեց, որ այսօր ուկրաինական քաղաքական շրջանակներում դիրքորոշումների փոփոխություններ են առկա, բայց փաստ է, որ թե առաջին Արցախյան պատերազմում, թե 44-օրյա պատերազմում ուկրաինական նացիոնալիստական ուժերը իրենց դիրքավորել են Ադրբեջանի կողքին։
«Դա իրողություն է, որը անհնար է չտեսնել »,-եզրափակեց Անդրիաս Ղուկասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի