ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիրավոր ընկերոջը փրկած 19-ամյա զինծառայողն ամբողջ գիշեր մարտ է վարել ու զոհվել նրա աչքի առաջ 10/20/2022 18:44 | ԼՐԱՀՈՍ
Ժամկետային զինծառայող Սասուն Մարգարյանը հոկտեմբերի 8-ին կդառնար 20 տարեկան: Մինչև սեպտեմբերի 13-ի լուսաբաց Սասունը՝ դիրքում մնացած մի քանի հոգու հետ, համառորեն դիմադրել է թշնամուն՝ թույլ չտալով առաջխաղացում ունենալ: Առավոտյան 9-ից կապը Սասունի հետ ընդհատվել է. տղաների վարած ինքնամոռաց կռվի մասին Սասունի հարազատներին պատմել է ընկերը՝ Գառնիկը, ում աչքի առաջ զոհվել է Սասունը:
«Շատ քիչ էին մնացել. մի մասը զոհվել էր, մի մասը՝ խուճապահար փախչել, իսկ Սասունը չէր կարող փախչել: Գառնիկի պատմելով՝ առավոտվա կողմ մի քանի հոգի էին մնացել էդ ուղղությամբ գտնվող դիրքերում: Ու քանի որ չէին հասցնում տեղները փոխել, կրակում էին նույն տեղից, թշնամին հասկացել էր, որ շատ քիչ են տղերքը ու թիրախավորել է արդեն: Փաստորեն՝ մինչև լուսադեմ ինչ տեսակի զենքով ասես, կրակել են, բայց խրամատի մեջ ռումբ չէր ընկել: Առավոտյան արդեն «սնարյադն» ընկավ Սասունենց խրամատ ու երեք հոգի տեղում միանգամից զոհվեցին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է 19-ամյա Սասուն Մարգարյանի հորեղբոր որդին՝ Վասպուրը:
Մինչ զոհվելը Սասունը հասցրել էր վիրավոր ընկերոջը՝ Գառնիկին, տեղափոխել իրենց դիրք: Սասունի հետ ռումբի պայթյունից զոհված տղաներից մեկը հարևան դիրքից նրանց օգնության հասած լեյտենանտն էր:
«Գառնիկի վիրավորվելուց հետո իրենց դիրքում փաստացի երկու հոգով էին մնացել՝ Գառնիկը, որ չէր կարող մարտը շարունակել, մեկ էլ դիրքի ավագը: Կապ էին տվել, ասել՝ ինչ վիճակ է իրենց մոտ, որից հետո միացել էին Սասունենց»,-նշում է Սասունի ազգականը:
Վասպուրն ադրբեջանական վերջին հարձակման մասին իմացել է գիշերը՝ հարազատ եղբորից:
«Եղբորս ասի՝ ինչո՞ւ չես քնում, ասաց՝ վեր կաց, պատերազմ է: Ժամը 1:30 Սասունը զանգել էր իրեն ու ասել, որ ադրբեջանցիները հարձակվել են, վիճակը շատ վատ է: Որ ինքն այդպես ասաց, հասկացանք, որ շատ լուրջ է իրոք վիճակը: Մինչև այդ էլ կրակում էին, բայց ոչ մի բան չէր ասում՝ վատ է, լարված է, հակառակը՝ ասում էր նորմալ է ամեն ինչ»,-հիշում է Վասպուրը:
Ծառայության հանդեպ Սասունի վերաբերմունքի մասին հորեղբոր տղան լավ գիտեր, բայց որ այդ տարիքում ու պայմաններում նման համարձակություն ու ոգի կդրսևորեր, չէր պատկերացնում.
Լավ ծառայության համար Սասունին հաճախակի էին տուն ուղարկում: Մի անգամ էլ հրամանատարն ասել էր գնա տուն մի քանի օրով, հրաժարվել էր: Հայրը իմացել, զանգել էր, թե ինչու չես եկել, Սասունն էլ ասել էր՝ պապ, քիչ ենք էստեղ՝ դիրքում, տղաներն արձակուրդից վերադառնան, կգամ…»:
Ժամկետային զինծառայող Սասուն Մարգարյանին Շորժայից մի քանի ամսով Տավուշ էին տեղափոխել, բայց իր խնդրանքով նորից Շորժա՝ ընկերների մոտ՝ դիրքեր են տեղափոխել: Վասպուրը պատմում է՝ Սասունենց ծառայության վայրը վտանգավոր էր՝ մասնակի շրջափակված էին ադրբեջանական դիրքերով դեռ նախքան սեպտեմբերյան ռազմագործողությունները:
Այդքանով հանդերձ, երբ տեղափոխեցին Տավուշ, որտեղ պետք է նորակոչիկների վրա լիներ, (ինքը սերժանտ էր էլի), զանգեց հորն ու ասաց՝ մեկին ասա էլի, որ նորից գնամ, դիրքեր…Չեմ ուզում Իջևանում մնամ»,-ասում է ազգականը:
Իր պահած դիրքում մինչև վերջ կռիվ տված Սասունի զոհվելու լուրը հարազատներն իմացել են ծառայակից ընկերոջից՝ սեպտեմբերի 13-ին՝ երեկոյան ժամը 6-ի կողմերը:
Սասուն Մարգարյանը Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղից էր, ունի ութ տարեկան եղբայր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ