ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի պատվիրակությանը ՀՀ իշխանությունները հասկացրել են՝ եթե անգամ Խաղաղության պայմանագրում չֆիքսվի, որ այն Արցախին չի վերաբերելու, միեւնույն է՝ կգնան դրան. Դավիթ Գալստյան 10/19/2022 16:00 | ԼՐԱՀՈՍ
Արցախի նախագահի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ-ում ունեցած հանդիպումների արդյունքներին ծանոթանալուց հետո ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Արցախից ձերբազատվեն և դրա համար փորձում են օրակարգ բերել այն մտայնությունը, թե, իբր, Արցախն ու Հայաստանն առանձին-առանձին հնարավորություն ունեն փրկվելու: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
«ՀՀ իշխանությունները խոստացել էին, որ ամեն ինչ անելու են, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրում, Արցախի մասին հիշատակվի, այսինքն՝ ֆիքսվի, որ այն չի վերաբերելու ու չի տարածվելու Արցախի վրա: Հիմա փաստացի հրաժարվում են դրանից և արցախյան պատվիրակությանը հստակ ասել են, որ եթե անգամ նման կետ չլինի պայմանագրում, միևնույն է՝ գնալու են այդ պայմանագրին»,-ասաց Գալստյանը:
Արցախի քաղաքական ուժերի հստակ դիրքորոշումը՝ Արցախի հարցում ՀՀ ներկա իշխանությունների մտադրության վերաբերյալ, Գալստյանի համոզմամբ, չի ուշանալու: Եվ դրանից հետո արդեն պարզ կդառնա՝ քաղաքական դաշտը միասնական ճակատո՞վ է պայքարի դուրս գալու Փաշինյանի որդեգրած հակահայ քաղաքականության դեմ, թե՞ ամեն մեկն իր պատկերացրած ձևով:
«Արցախի պաշտոնյաների համար կարևորագույն խնդիրը ներկա դրությամբ ՀՀ իշխանություններին հասկացնելն է, որ Արցախից հրաժարվելով, ըստ էության, գնում են թուրք-արդբեջանական տանդեմի առաջ քաշած օրակարգով, որտեղ հաջողության հասնելու որևէ հնարավորություն չկա: Կարծում եմ, որ Արցախի իշխանությունները հասկացել են Արցախի հարցը տարանջատելու Հայաստանի իշխանությունների մտադրությունը ու իրենք ևս դա դատապարտում են, բայց, միանշանակ, նրանց դիրքորոշումը և հետագա անելիքները պետք է հրապարակային ներկայացվեն հանրությանը: Հուսով եմ՝ առաջիկա օրերին դա կարվի»,-նշեց Գալստյանը:
Արցախի ԱԺ պատգամավորը համոզված է, որ պարտված իշխանություններին պարտադրում են ստորագրելու կապիտուլյացիոն փաստաթուղթը, մինչդեռ վերջիններս չեն գիտակցում կամ չեն ուզում ընդունել, որ դա անդառնալի հետևանքներ է ունենալու Հայաստան-Արցախի համար: Արցախյան վերջին պատվիրակությանը ևս, Գալստյանի գնահատմամբ, չի հաջողվել ՀՀ ներկա իշխանություններին հասկացնել, թե Արցախից հրաժարվելու դեպքում ինչ է տեղի ունենալու:
Հիշեցնենք, որ մի քանի օրով Երևան էր ժամանել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի շուրջ ստեղծված վիճակն ու Պրահայի հանդիպումների արդյունքները: Արցախյան պատվիրակությանն ընդունել են ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, ԱԳ նախարարը, ԱԽ քարտուղարը:
Արցախ վերադառնալուց հետո Արայիկ Հարությունյանը հանդիպումների շարք է նախաձեռնել տարբեր շրջանակների հետ, որի նպատակը երևանյան հանդիպումների արդյունքները ներկայացնելն ու անելիքները հստակեցնելն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ