ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևն ընդդեմ Փաշինյանի. լեզվակռիվ ԱՊՀ գագաթնաժողովում. Սասունյան 10/19/2022 11:10 | ԼՐԱՀՈՍ
Անցյալ շաբաթ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ), որի կազմում են նախկին խորհրդային հանրապետությունները, ինը ղեկավարները հանդիպեցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Հանդիպմանը ներկա էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի ղեկավարները։
Այս հանդիպմանը իրենց երկրների միջև առկա հակամարտության մասին խոսելիս միմյանց բախվեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ մյուս մասնակիցների, հատկապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ:
Ալիևի հայտարարությունները լի էին կեղծիքներով։ Նա ստորեն ասաց, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը տեղադրել է «Հայաստանում արտադրված 1400 հակահետևակային ական… Լաչինի շրջանի սահմանի մոտ 2021 թվականին։ Ադրբեջանական մի դիրքից մյուսը տանող ճանապարհները նույնպես ականապատվել են»։ Նա պնդեց, որ «բախումները, դրանց ակտիվ փուլը տևել են առավելագույնը ութ ժամ», թեև Ադրբեջանը մինչ օրս շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը։ Նա ստեց՝ ասելով, որ «Ադրբեջանը մտադրություն չի ունեցել բռնազավթել Հայաստանի տարածքը, ինչպես ոմանք կարող են ենթադրել»։ Նա անտեսեց այն փաստը, որ ադրբեջանական բանակը շարունակում է մնալ Հայաստանի սահմանների ներսում՝ 2021 թվականի մայիսի 12-ին իր ավելի վաղ ներխուժումից ի վեր։
Ալիևը փորձեց հաճոյանալ Պուտինին՝ պնդելով, որ «Ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ, ուզում եմ շեշտել, որ հրադադարի առաջարկով հանդես է եկել ռուսական կողմը։ Ոմանք դա վերագրում են այլ երկրների, ինչը բացարձակապես անհիմն է։ Ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ բախումները, ինչպես ասացի, դադարեցվեցին»։ Ալիևն այսպիսով հակասեց այն լուրերին, թե Միացյալ Նահանգներն է միջնորդել հրադադարի հաստատմանը։ Նա նաև խոստովանեց, որ Ադրբեջանը «վճռականորեն մերժել է» Եվրամիության առաջարկը՝ տեղակայելու քաղաքացիական առաքելություն սահմանի ադրբեջանական կողմում։ «Այդ պատճառով առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում», ասաց նա։
Ալիևը սուր քննադատության ենթարկեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը համակրական արտահայտություններ է արել Հայաստանի հասցեին։ Ալիևը դժգոհեց, որ Մակրոնը «վիրավորական, անընդունելի, կեղծ և սադրիչ հայտարարություններ է արել… Նա մեղադրել է Ադրբեջանին սարսափելի պատերազմ մղելու մեջ...»։ Ալիևը մեկ անգամ ևս փորձեց գոհացնել Պուտինին՝ ասելով, որ Մակրոնը «կողմնակալ հայտարարություններ է արել Ռուսաստանի Դաշնության դեմ, այն է՝ «Ռուսաստանը խաղացել է ադրբեջանական խաղը»: Արդյունքում, Ալիևն ասաց, որ մերժում է Ֆրանսիայի հետագա ցանկացած միջնորդական դերակատարություն ղարաբաղյան հակամարտության մեջ։ Նա նաև դժգոհեց Ֆրանսիայի արտգործնախարարի «հակաադրբեջանական հայտարարություններից», Ֆրանսիայի Սենատի կողմից Ղարաբաղը ճանաչող և «նոյեմբերի կեսերին Ֆրանսիայի Սենատում պատրաստվող» երկրորդ բանաձևից։ Նա այս զարգացումների մեղքը բարդեց «Ֆրանսիայի հայկական սփյուռքի» վրա՝ իր ունեցած ազդեցության պատճառով։
Ալիևը Հայաստանին մեղադրեց Ֆրանսիայում, Լիբանանում և ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատների դեմ «սադրանքներ» կազմակերպելու մեջ։ Նա կեղծորեն պնդեց՝ «մենք կասկած չունենք, որ ահաբեկչությունն ու ավերածությունը կազմակերպվել են Հայաստանի կողմից։ Ինչո՞ւ եմ սա ասում: Որովհետև 1990-ականներին հայկական հատուկ ծառայությունները [Ադրբեջանում] իրականացրել են 32 ահաբեկչական գործողություն՝ պայթյուններ մետրոյում, ավտոբուսներում, լաստանավերում և գնացքներում։ Այդ զարհուրելի ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 2000 ադրբեջանցի բնակիչ»։
Այնուհետև Ալիևը փորձեց ղարաբաղյան հակամարտությունը վերածել կրոնական պատերազմի՝ հայերին մեղադրելով «ադրբեջանական ժողովրդի և ողջ մուսուլմանական աշխարհի նկատմամբ ատելության ծայրահեղ աստիճանի» մեջ՝ մոռանալով, որ Հայաստանն ու հայերն ամենաջերմ հարաբերություններն ունեն բազմաթիվ իսլամական երկրների հետ։
Ալիևը հերթական անգամ ստեց՝ պնդելով, որ Ադրբեջանը կատարել է «պատերազմից հետո 2020 թվականի նոյեմբերի համաձայնագրի բոլոր դրույթները»։ Սակայն պատերազմից երկու տարի անց տասնյակ հայ ռազմագերիներ շարունակում են մնալ Բաքվի բանտերում։ Նա նաև ստեց այն մասին, որ Հայաստանը չի ապահովում «Ադրբեջանի անարգել մուտքը դեպի Նախիջևան»։ Բայց Հայաստանը բազմիցս հայտարարել է նման ճանապարհ տրամադրելու պատրաստակամության մասին, մինչդեռ Ադրբեջանը չի արձագանքել։
Ալիևը եզրափակեց իր ելույթը՝ հայտարարելով, որ իր «համբերությունն անսահմանափակ չէ» և սպառնաց, որ եթե չստանա այն, ինչ պահանջում է Հայաստանից, «մեզ այլ տարբերակ չի մնում, քան գործել համապատասխանաբար»։
Հաջորդիվ ելույթ ունեցավ վարչապետ Փաշինյանը՝ հակադարձելով Ալիևի ստերին։ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը անվանելով «չհրահրված ռազմական հարձակում Հայաստանի դեմ»՝ Փաշինյանը դատապարտեց ադրբեջանցի զինվորականներին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ՝ Ժնևի կոնվենցիայի խախտմամբ հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելով։
Փաշինյանը նաև մեղադրեց Ադրբեջանին «Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու» մտադրության համար։ Նա մեղադրեց «տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունների [Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն] անբավարար արձագանքը...., որը շատ սուր հարցեր է առաջացրել հայ հասարակության շրջանակում»։ Նա հարցրեց՝ արդյոք ՀԱՊԿ-ը ճանաչո՞ւմ է նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները։
Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը միայն հիմա է ցանկանում իմանալ 1990-ականների Ղարաբաղյան պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինվորների ճակատագրի մասին՝ բացահայտելով, որ այդ պատերազմից հետո անհայտ կորած է համարվում 777, իսկ 2020 թվականի պատերազմից հետո՝ 217 հայ։
Փաշինյանը քննադատեց Ադրբեջանին՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև համաձայնեցված ճանապարհը կեղծորեն «միջանցք» որակելու համար։ Նա ասաց, որ չնայած 2020 թվականի հայտարարության մեջ «հստակ հիշատակվում է» Լեռնային Ղարաբաղը, սակայն Ադրբեջանը պնդում է, որ այն «գոյություն չունի»։
Փաշինյանը պատասխանեց նաև Ալիևի այն կեղծ պնդմանը, թե Հայաստանը ականապատել է ադրբեջանական տարածքները 2020 թվականի պատերազմից հետո։ Փաշինյանը հայտարարեց, որ «նման ականապատում տեղի է ունեցել ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Եվ մեր իրավունքն է անվտանգության որոշ քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը»։
Փաշինյանը նաև հակադարձեց Ալիևի այն կեղծ պնդմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կրում է կրոնական բնույթ։ Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի սերտ հարաբերությունները բազմաթիվ մահմեդական երկրների հետ.
Փաշինյանը հերքեց, որ Հայաստանը որևէ հարձակում է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատների վրա օտար երկրներում։ Որտե՞ղ են ապացույցները, հարցրեց նա։
Եզրափակելով իր խոսքը՝ Փաշինյանը ևս մեկ անգամ խոսեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության իր անհիմն ակնկալիքների մասին՝ հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ նրանց շարունակական թշնամությունը։ Խաղաղությունը չի կարող ձեռք բերվել մի կողմից, մինչ մյուս կողմը փորձում է սպանել քեզ:
Թշնամին, որն անընդհատ հարձակվում է քո վրա և ատրճանակն ուղղում գլխիդ, չի կարող համարվել խաղաղության հուսալի գործընկեր։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից