ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը չի կարող ազդել սեպ խրել ռուս-թուրքական տնտեսական համագործակցության մեջ, սակայն կարող է օգուտ քաղել.Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 10/18/2022 13:38 | Քաղաքական
Թուրքիան կարողացել է օգտվել Ռուսաստան-արևմուտք հակասություններից և իր ազգային շահն է առաջ քաշում։ «Փաստինֆո»-ի եթերում նշել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ արձանագրելով, որ Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական հարաբերությունները գնալով խորանում են,ինչից պետք է փորձի օգտվել նաեւ Ռուսաստանը։
Նրա խոսքերով՝ Թուրքիայի ղեկավարը շատ նուրբ դիվանագիտություն է վարում. ըստ էության բացահայտորեն չի միանում Ռուսաստանի դեմ հռչակած Արևմուտքի պատժամիջոցներին, բայց միևնույն ժամանակ ճիշտ պահը չի կորցնում նաև քննադատելու Ռուսաստանի իշխանություններին՝ այդպես էլ մինչև վերջ չճանաչելով Ղրիմի միացումը Ռուսաստանին և հայտարարելով Ղրիմը Ուկրաինայի մաս։
Փորձագետը նկատել է, որ ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում Թուրքիան շարունակում է ռազմատեխնիկական համագործակցությունը Ուկրաինայի հետ՝ նրան մատակարարելով զրահամեքենաներ, անօդաչու թռչող սարքեր։ Բայց այսքանից հետո Թուրքիայի ղեկավարը չի խորշում զարգացնել նաև Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները։
«Աստանայում Պուտինի ու Էրդողանի հանդիպման ժամանակ քննարկեցին նաև հացահատիկի հարցը։ Ըստ էության Ռուսաստանը դուրս է եկել այն պայմանագրից , որ ստորագրվել էր Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի դուրս բերման հետ կապված։ Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարներն արձանագրել են, որ այդ հացահատիկի 80 տոկոսը պետք է գնա նոր զարգացող աղքատ երկրներին, ոչ թե՝ եվրոպական երկրներ։ Իրենց խոսքով, դա չի տեղավորվում այդ պայմանագրի տրամաբանության մեջ, որն իրենք ստորագրել են»,-նշեց միջազգայնագետն ու ավելացրեց, որ որոշում է կայացվել հացահատիկն ուղարկել աղքատ երկրներ՝ սովյալ ազգաբնակչությանն օգնելու համար։
Հաջորդ խնդիրը, որն արձանագրել էր վերլուծաբանը, Հայաստանի դիրքորոշումն է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում։ Ինչպես նշեց Բալասանյանը, Հայաստանը չի կարող ազդել այս հարաբերությունների վրա կամ սեպ խրել այս երկու երկրների տնտեսական համագործակցության մեջ, սակայն կարող է օգուտ քաղել։
«Հայաստանը պետք է կարողանա իր բաժին օգուտն ստանալ այս հարաբերություններից։ Այս պարագայում Հայաստանը կարող է լինել նաև հետաքրքիր միջանցք Ռուսաստանի և Թուրքիայի համար, այդ թվում նաև՝ իրանական գազը Հայաստանի տարածքով Թուրքիա, ապա Եվրոպա արտահանելու համար։ Այսինքն, Հայաստանը պետք է այս իրավիճակում փորձի հնարավորինս մեծ օգուտ քաղել՝ շահող դուրս գալու համար»,-կարծում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ