Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Երկիրը պատերազմի, պարտության տանում, ապա խաղաղությունից են խոսում միայն մոլագարները.Գեղամ Նազարյան 10/18/2022   13:08  |  Մեկնաբանություն

Ի՞նչ էր անում վարչապետի կինը պատերազմի ժամանակ կառավարման կենտրոնում (բունկերում)։ Սա շատ կարեւոր հարց է եւ որի պատասխանը պետք է տրվի։ Պարտադիր պետք է տրվի, ֆեյսբուքում գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը և հավելել.
«Չպետք է այս հարցը տանել հուզական կամ կին_տղամարդ հարաբերությունների դաշտ։

Նույն հարցը հնչելու էր, եթե վարչապետը կին լիներ եւ նրա ամուսինը պատերազմի ժամանակ հայտնվեր կառավարման կենտրոնում։
Այնպես որ, կարեւոր հարցը չպետք է տեղափոխել կենցաղային դաշտ։

Պետք է նաեւ ընդունել, հասկանալ, որ վարչապետի կինը հատուկ կարգավիճակ չունի։ Լինի խաղաղություն, թե պատերազմ, նա ունի նույն կարգավիճակն ինչ պատգամավոր Վիգենի կինը, էլեկտրիկ Ալիկի կինը, ատամնաբույժ Կարենի կինը, ֆուտբոլիստ Հենոյի կինը։
Ինչ վերաբերում է թիկունքի զբաղված լինելուն։ Այո, թիկունքը զբաղված էր։ Աննախադեպ գումար հավաքվեց, աննախադեպ նյութական այլ օգնություն կռվող մեր տղերքի, բանակի համար։ Եւ նաեւ այդ հարցը մի օր պատասխան պետք է ստանա` ինչ եղավ այդ օգնության հետ, ինչու Հայաստան համահայկական հիմնադրամից հսկայական գումար փոխանցվեց պետական բյուջե։

Խրամատի մասին։ Եւ կրկին պետք չէ հարցը տեղափոխել կենցաղային, կին_տղամարդ հարաբերությունների դաշտ։ Պետք չէ, մի արեք։ Հայաստանը հսկայական տարածք չունի, մեծ բնակչություն չունի։ Տեղ գյուղի բնակիչները, Տեղ գյուղի, որը պատերազմի ժամանակ սահման չէր, ռազմաճակատի գիծ չէր, գիտեն հայտնի բլինդաժի տեղը, որտեղ ֆոտոսեսիաներ են անցկացվել։ Ամեն դեպքում Տեղ գյուղում օդում նման լուրեր են կախված։

Պատերազմ միայն մոլագարներն են ուզում եւ երազում։ Երկիրը պատերազմի տանում են մոլագարները։ Երկիրը պատերազմի, պարտության տանում, ապա խաղաղությունից են խոսում միայն մոլագարները։

Հայաստանում պատերազմը կավարտվի եւ կգա արժանապատիվ խաղաղության դարաշրջանը, երբ երկրի առաջին դեմքը չլինի մեզ պարտության տարած մարդը։

Ինչ վերաբերում է հերոս տղերքի սեւազգեստ մայրերին, ապա ասեմ, որ Աբգարիս մայրը սեւազգեստ չէ, հազարավոր հերոսների մայրեր սեւազգեստ չեն, բայց եթե կան մայրեր, որ ցանկանում են լինել սեւազգեստ, ապա դա որեւէ մեկի գործը չէ։ Ոչ մեկի։

Եւ վերջում այն հարցի մասին, թե ինչ պետք է անի սիրող կինը, լավ եւ բարի կինը։ Սիրող կինը, երբ տեսնում է, որ պատգամավոր ամուսնու տեղը խորհրդարանը չէ, նրան հորդորում է վայր դնել մանդատը։ Սիրող կինը, երբ տեսնում է, որ էլեկտրիկ ամուսինը վտանգում է մարդկանց եւ իր կյանքը, հորդորում է այլ գործ գտնել։ Սիրող կինը, երբ տեսնում է, որ ատամնաբույժ ամուսինը ավելի շատ վնասում է, քան բուժում, հորդորում է այլ գործ անել։ Սիրող կինը, երբ տեսնում է, որ ֆուտբոլիստ ամուսինը անդադար ինքնագոլեր է խփում, հորդորում է գոնե աշխատել թիմի տեխնիկական ապահովման բաժնում։ Սիրող, բարի եւ լավ կինը, երբ տեսնում է, որ ամուսինը սկսելով զրոյական կետից, իր կետից բանակցում է թշնամու հետ, ապա երկիրը հասցնում պատերազմի եւ պարտության, իսկ հետո շարունակում անհաջողությունների շարքը, տառապում, տանջվում, նրան հորդորում է ներողություն խնդրել եւ հրաժարական տալ։

Սիրեք միմյանց, սիրեք հայրենիքը, սիրեք այս երկրում ապրող մարդկանց, սիրեք երեխաներին, սիրեք նահատակներին։ Ես ձեզ սիրում եմ, ու եղբայրաբար հորդորում, գոնե որպես առաջին քայլ դադարեք երեւալ հանրության աչքին, դադարեք գրառումներ անել, քանի որ ձեր հայտնվելը մեծագույն տառապանք է պատճառում հազարավոր նահատակների ծնողներին, քույրերին եւ եղբայրներին»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:46 05/10/2022  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ում կան մարդիկ, որոնք հասկանում են՝ վտանգավոր վիճակ է, բայց չեն համարձակվում բարձրաձայնել.Գեղամ Նազարյան
19:20 10/09/2022  |  ԼՐԱՀՈՍՎշտի վրա փող աշխատելը մեղք է․ Նազարյանն ահազանգում է
16:41 25/08/2022  |  ՄեկնաբանությունԵւս մեկ ծանր հարված է մեր պետությանը. Գեղամ Նազարյան
22:22 15/07/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ, այս գիշեր հրաժարական տուր ու թող գնա. Գեղամ Նազարյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
21:12 07/07/2022  |  ԼՐԱՀՈՍՄանվելը պետք է ներողություն խնդրի և հրաժարական տա․ Գեղամ Նազարյան
13:59 02/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱնժելա Թովմասյանին հողահանձ վարչախումբը եւ պարագլուխը ցանկանում են սարսափեցնել քրեական գործի հարուցումով. Նազարյան
16:08 28/06/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի երեկվա ասուլիսի նպատակը մեկն էր. հերթական անգամ ցեխ շպրտել Ռուսաստանի վրա.Նազարյան (տեսանյութ)
19:29 27/06/2022  |  ԼՐԱՀՈՍԵթե այսքանից հետո ձեր լրատվամիջոցներում անդրադառնաք կայանալիք, այսպես կոչված, ասուլիսին, ապա բոյկոտը կզրոյանա․ Գեղամ Նազարյան
12:28 18/06/2022  |  ԼՐԱՀՈՍՓոքր աղջնակին ընդդիմադիրները ՀՀ-ի և Արցախի դրոշակներ նվիրեցին, մայրը դրոշակները խլեց երեխայի ձեռքից, գցեց գետնին, տրորեց.Էրդողանն ու Ալիեւը մի անկյունում հանգիստ ծխում են.Նազարյան
20:10 14/06/2022  |  ԼՐԱՀՈՍԲանտի պատերն իրենց կամքը չեն կարող կոտրել. Գեղամ Նազարյանը փոխանցեց կալանավորված տղաների խոսքերը

Արխիվ

[]